Jump to content

Փեդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փեդա
Ենթակատեգորիասննդամթերք Խմբագրել Wikidata
Ծագման երկիրՀնդկաստան Խմբագրել Wikidata
Նյութkhoa, հիլ, շաքար, Զաֆրան (համեմունք) Խմբագրել Wikidata
Կազմված էkhoa
 • կաթ Խմբագրել Wikidata

Փեդա կամ Փերա (հինդի՝ पेड़ा), հնդկական քաղցրավենիք, որն առաջացել է Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Մաթhուրա քաղաքում։ Ավանդաբար այն պատրաստվում է որպես հաստ, կիսափափուկ կլոր գնդիկներ և դրա հիմնական բաղադրիչներն են խոան, շաքարը և ավանդական համեմունքները, ներառյալ հիլի սերմերը։ Այն դարչնագույն է։ Քաղցրավենիքն ունի նաև հետևյալ անվանումները՝ փեդհա, փենդա (Գուջարաթիում) և փերա։

Պատմություն և ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փեդա» բառը ծագում է սանսկրիտերեն Piṇḍa կամ Piṇḍaka բառից[1], որը նշանակում է սննդի գունդ, ինչպես նաև կաթի և ալյուրի հիման վրա պատրաստված քաղցրավենիք՝ գնդի տեսքով: Piṇḍaka-ն՝ որպես քաղցրավենիք, հիշատակվում է այուրվեդական և պակաշաստրա տեքստերում՝ սկսած մ.թ.ա. 4-րդ դարի Չարակա Սամհիտայից մինչև 17-րդ դարի Բհոջանակուտուհալա: Չարակա Սամհիտան թվարկում է պինդական հնդկական ալյուրային քաղցրավենիքների շարքում և նկարագրում է դրանք որպես ծանր[2]: Բհոջանակուտուհալան նկարագրում է քաղցրավենիքի պատրաստումը՝ օգտագործելով կաթ և շաքար՝ համեմունքների՝ հիլի, մեխակի և պղպեղի հետ[3]:

Փուդհ Փեդա քաղցրավենիքը սանսկրիտական գրականության մեջ հիշատակվում է տարբեր անուններով, ինչպիսիք են Դուգդհա Պինդական և Քշիրավատիկան: Օրինակ, Աչարյա Սուշենայի Այուրվեդա Մահոդադհին նշում է դրա պատրաստումը Կրիտաննա Վարգայում[4]: Մեկ այլ այուրվեդական տրակտատ՝ Բրհադյոգատարանգինին, նկարագրում է Քշիրավատի քաղցրավենիքը, որն այժմ կոչվում է դուդհ փեդա[5]:

Փեդաների ժամանակակից տարբերակները ծագել են Մատհուրա քաղաքում՝ ներկայիս Ուտար Պրադեշում[6]: Մատհուրա փեդան քաղաքի բնորոշ տեսակն է: Ուտար Պրադեշից փեդաները տարածվեցին Հնդկական թերակղզու շատ մասերում: Թհակուր Ռամ Ռատան Սինգհը Լաքհնաուից, ով 1850-ականներին տեղափոխվեց Դհարվադ (ներկայիս Կառնատակա), այնտեղ ներմուծեց փեդաները: Այս յուրահատուկ տեսակն այժմ հայտնի է որպես Դհարվադ փեդա[7][8]: Մահարաշտրայի Սատարայի Կանդի փեդան փեդայի մեկ այլ տեսակ է[9]: Դուդ փեդան, որը հայտնի դարձավ Կարնատակայի Նանդինի կաթնային կոոպերատիվի շնորհիվ, մեկ այլ հայտնի տեսակ է:

Սննդային արժեքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեդայի կալորիականությունը կարող է տարբեր լինել՝ կախված չափից, բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Սակայն, միջին հաշվով, մեկ փեդան կարող է պարունակել մոտ 40-90 կալորիա[10][11]: Այն նաև պարունակում է սպիտակուցների, ճարպերի, սախարոզի և լակտոզի զգալի քանակություն[12]:

Պահպանման ժամկետը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեդաներն ունեն պահպանման երկար ժամկետ՝ համեմատած կաթնային այլ քաղցրավենիքների հետ, ինչպիսիք են ռասգուլան կամ կալականդը (պահպանվում են 2 օրից պակաս սառնարանում)[13]: Դա պայմանավորված է դրանց մեջ շաքարի բարձր և խոնավության ցածր պարունակությամբ: Սովորաբար այն պահպանվում է 3 օր առանց սառնարանի[14]: Այս մարտահրավերին ի պատասխան, վակուումային և խելացի փաթեթավորման, հակաօքսիդանտների ավելացման և ջերմաստիճանի վերահսկման տեխնիկան կարող է երկարացնել փեդաների պահպանման ժամկետը:

Յուրաքանչյուր տարածաշրջան ունի պատրաստման իր սեփական մեթոդը[15]: Փեդայի ամենահայտնի տեսակներից են Դուդհ փեդան կամ Մատհուրա պեդան Ուտար Պրադեշից, Կունթհալգիրի փեդան և Դհարվադ փեդան Կարնատակայից, և Լալ պեդան Արևելյան Ուտար Պրադեշից[16]: Բացի այդ, կան համի և հյուսվածքի տարբերակներ, ինչպիսիք են սովորական փեդան, Կեսար փեդան և դարչնագույն փեդան: Առողջ, ցածր յուղայնությամբ ապրելակերպին հարմարվելու համար այժմ կան պեդաների նոր տեսակներ, ներառյալ պնդուկի և ընկույզի համով տարբերակները[17]: Փեդային նման այլ կաթնամթերքներ են Կունդան[18], Թհաբդին[19], Բալ միթհաին և Կալականդը: Չնայած փեդաները սովորաբար կարելի է գտնել Հնդկաստանի բոլոր քաղցրավենիքի խանութներում, կան նաև խոշոր կաթնային արտադրողներ, ինչպիսիք են Ամուլը, Նանդինին և Մադեր Դեյրին, որոնք զբաղվում են փեդաների արտադրությամբ[20]:

Սպառման սովորույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փեդաներ Դիվալիի ժամանակ։

Այն դեսերտ է, որը սպառվում է տարբեր առիթներով, ինչպիսիք են Գանեշ Չատուրթին, Դիվալին, Ռակշա Բանդհանը, երեխաների ծնունդը կամ հարսանիքները: Այն հատկապես բաժանում են տղա երեխայի ծնվելու ժամանակ[21]: Այն նաև ամենահայտնի քաղցրավենիքներից է, որն առաջարկվում է Կրիշնային, Կրիշնա Ջանմաշտամիի ժամանակ՝ փառատոնին, որը նշում է Կրիշնայի ծնունդը[22]:

Ինչպես լադուները, փեդաները երբեմն օգտագործվում են որպես պրասադամ կրոնական ծառայություններում:

Համարվում է Կրիշնայի սիրելի քաղցրավենիքը և լայնորեն սպառվում է Կրիշնա Ջանմաշտամիի ժամանակ: Կա մի հայտնի պատմություն, որը փոխանցվել է դարերի ընթացքում։ Այն նկարագրում է, թե ինչպես է առաջին անգամ պատրաստվել փեդան: Կրիշնայի մայրը՝ Յաշոդան, մոռացել էր անջատել վառարանը, որի վրա կաթ էր եփվում: Երբ նա հիշեց, կաթն արդեն զգալիորեն թանձրացել էր: Այն պահպանելու նպատակով նա որոշեց շաքար ավելացնել և տալ Կրիշնային[23]: Համարվում է, որ Կրիշնային այնքան դուր եկավ այն, որ Մատհուրայում՝ Կրիշնայի ծննդավայրում, սկսվեց Կրիշնային փեդա առաջարկելու ավանդույթը[24]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Platts, John T. (John Thompson) (1884). «A Dictionary of Urdu, Classical Hindi, and English». dsal.uchicago.edu. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին. «पेड़ा [Prk. पेंडओ = S. पिण्डकः], s.m. A ball or lump of leavened dough; — a kind of sweetmeat (made of curds).»
  2. wisdomlib.org (2021 թ․ մայիսի 24). «The group of Cooked foods (Kritanna) [Chapter 27k]». www.wisdomlib.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին. «Virudha-dhana [virūḍhadhānā], Shashkuli [śaṣkuli], Madhu-krodas [madhukroḍa] with Pindakas [piṇḍaka], Pupa [pūpa] and Pupalika [pūpalikā] and other preparations of flour are extremely heavy.»
  3. www.wisdomlib.org (2014 թ․ օգոստոսի 3). «Pindaka, Piṇḍaka, Piṇḍakā, Pimdaka: 16 definitions». wisdomlib.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին. «Piṇḍaka (पिण्डक) refers to a type of dish featuring milk (kṣīra) as an ingredient, as described as described in the 17th century Bhojanakutūhala...Boil milk with sugar until it is condensed. Add cardamom, cloves and black pepper into this mixture. This preparation is called as piṇḍaka. This preparation is comparable with the famous sweet 'peḍa'.»
  4. MD(Ayu), Dr J. V. Hebbar (2017 թ․ օգոստոսի 31). «Milk Peda (Doodh Pedha) Recipe, Benefits As Per Ayurveda». Easy Ayurveda (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին. «In Ayurveda Mahodadhi, vaidya Susena over the chapter of Kritanna Varga, mentions the qualities of a preparation named ksira vatika.»(չաշխատող հղում)
  5. Journal of the Oriental Institute, M.S. University of Barida, Baroda (անգլերեն). Oriental Institute, Maharajah Sayajirao University. 1959. «The Brhadyogatarangini describes स्नेहदुग्धसक्तक, क्षीरवटी, क्षीरमोदक, स्वादुलड्डुक, दुग्धमण्डक, दुग्धकरञ्जिका and क्षीरशाकम्»
  6. Sanjeev Kapoor. Mithai. Popular. ISBN 9788179917121.
  7. «Pedas, anyone?». Deccan Herald. 2008 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 16-ին.
  8. Ashwin Rajagopalan (26 January 2016). Dharwad Peda: A Regional favourite From Karnataka's sweet repertoire, NDTV.
  9. 13 products have potential for GI registration
  10. «Nutrition peda». www.nutritionix.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 24-ին.
  11. «Healthy Indian Sweets | Healthy Living». IndiaTimes (Indian English). 2013 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2023 թ․ փետրվարի 24-ին.
  12. Londhe, Gajendra; Pal, Dharam; Narender Raju, P. (2012 թ․ հունիսի 1). «Effect of packaging techniques on shelf life of brown peda, a milk-based confection». LWT - Food Science and Technology (անգլերեն). 47 (1): 117–125. doi:10.1016/j.lwt.2011.12.025. ISSN 0023-6438.
  13. «Now 'best before' dates for all of your favourite sweets». Business Today (անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2023 թ․ փետրվարի 23-ին.
  14. Yadav, Ramesh. «EFFECT OF ANTIOXIDANTS AND PRESERVATIVE ON KEEPING QUALITY OF PEDA STORED AT SUB-ZERO TEMPERATURE» (PDF).
  15. Modha, H.M (2014). «Process standardization for the manufacture of Thabdi Peda». Journal of Food Science and Technology. 52 (6): 3283–3290. doi:10.1007/s13197-014-1391-x. PMC 4444861. PMID 26028709.
  16. Jha, Alok (2014). «Physico-chemical and sensory changes during the storage of lal peda». Journal of Food Science and Technology. 51 (6): 1173–1178. doi:10.1007/s13197-012-0613-3. PMC 4033750. PMID 24876652.
  17. «Indian sweets getting healthy makeover as consumption pattern changes». The New Indian Express. 2021 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2023 թ․ փետրվարի 24-ին.
  18. «Kunda: A sweet story from Karnataka». 2012 թ․ հունիսի 12.
  19. Hirpara, Parth (2020). «Development of Thabdi milk sweets of Gujarat State, India utilizing Ghee residue as an ingredient». Journal of Applied and Natural Science. 12 (4): 575–581. doi:10.31018/jans.v12i4.2414. S2CID 228082810.
  20. «Top 10 Best Dairy Companies In India In 2023 - Inventiva» (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2023 թ․ փետրվարի 24-ին.
  21. Malkarnekar, Gauree (2017 թ․ նոյեմբերի 19). «Pedas for boys, jalebis for girls: In Goa, even sweets have gender». The Times of India.
  22. «Why are milk delicacies offered to Lord Krishna? Popular milk recipes prepared on Janmashtami». The Times of India. ISSN 0971-8257. Վերցված է 2023 թ․ փետրվարի 23-ին.
  23. «Mathura ka Peda: How to make Lord Krishna's favourite sweet - How to make Mathura ka Peda: How to make Lord Krishna's favourite sweet - Times Foodie». www.timesfoodie.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 23-ին.
  24. Kitchen, Indi (2021 թ․ նոյեմբերի 23). «Easy and Tasty Mathura Peda Recipe | Mathura Peda | Mathura ke Pede - Indi Kitchen» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 23-ին.