Փեգի Գուգենհայմի հավաքածու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փեգի Գուգենհայմի հավաքածու
Տեսակպատկերասրահ և ժամանակակից արվեստի թանգարան
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ[1]
ՎայրDorsoduro?
Մասն էPalazzo Venier dei Leoni?
Ղեկավարության նստավայրՎենետիկ, Իտալիա
ՀասցեCalle S.Cristoforo, 701, Dorsoduro և Sestiere Dorsoduro 701, 30123 Venezia[1]30123[1]
Հիմնադրվել է1980[2]
ՀիմնադիրՊեգգի Գուգենհայմ[2]
Մակերես2200 քառակուսի մետր
Այցելուներ92 922 մարդ (2020)[1], 357 475 մարդ (2019)[3], 382 676 մարդ (2018)[4] և 150 400 մարդ (2021)[5]
Հավաքածուի չափս200 item[4]
Կայքguggenheim-venice.it(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ

Փեգի Գուգենհայմի հավաքածու (անգլ.՝ Peggy Guggenheim Collection), արվեստի թանգարան Իտալիայի Վենետիկ քաղաքում՝ Մեծ ջրանցքի ափին, 18-րդ դարում կառուցված Պալացցո Վենիեր դեի Լեոնի (Palazzo Venier dei Leoni) պալատում, որն ամերիկացի ժառանգորդուհի Փեգի Գուգենհայմի սեփականությունն էր հանդիսացել երեք տասնամյակ։ Զբոսաշրջիկների այցելությունների քանակով (տարեկան շուրջ 400 հազար[6]) երկրորդ տեղն է գրավում Վենետիկում՝ զիջելով միայն Դոժերի պալատին[7]։ Փեգին ժամանակակից (մոդեռն) արվեստի իր մասնավոր հավաքածուի ցուցադրություններն այստեղ սկսել է կազմակերպել 1951 թվականից՝ տարվա մեջ որոշակի ժամանակահատվածներում։ Նրա մահվանից հետո՝ 1979 թվականին, պալատն ու արվեստի գործերի հավաքածուն փոխանցվել են Սոլոմոն Գուգենհայմի հիմնադրամին, որը 1980 թվականից կազմակերպել է հավաքածուի շուրջտարյա ցուցադրություններ։

Հավաքածուում ներառված են ականավոր իտալացի ֆուտուրիստների և ամերիկացի մոդեռնիստների՝ կուբիզմի, սյուրռեալիզմի և աբստրակտ էքսպրեսիոնիզմի ոճերով ստեղծած նշանակալի ստեղծագործություններ[8], ընդ որում՝ ոչ միայն նկարներ, այլ նաև քանդակներ։ 2017 թվականին թանգարանի տնօրեն է նշանակվել Փեգի Գուգենհայմի թոռնուհի Քերոլ Վեյլը, ով այդ պաշտոնում փոխարինել է 37 տարի շարունակ թանգարանը ղեկավարած Ֆիլիպ Ռայլենդսին։

Հավաքածուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն գլխավորապես բաղկացած է Փեգի Գուգենհայմի ձեռք բերած արվեստի գործերից․ նա նկարիչ Մաքս Էռնստի նախկին կինն էր, հանքարդյունաբերության մագնատ Սոլոմոն Գուգենհայմի զարմուհին։ Արվեստի գործեր գլխավորապես ձեռք է բերել 1938-1946 թվականներին Եվրոպայում, իսկ հետագայում՝ Ամերիկայում, որտեղ բացահայտել է Ջեքսոն Փոլլոքի և մի շարք այլ արվեստագետների տաղանդը[6]։ Վենետիկում Փեգի Գուգենհայմի երեսնամյա բնակության ընթացքում հավաքածուն ցուցադրվել է ոչ միայն նրա տանը՝ Պալացցո Վենիր դեի Լեոնի պալատում, այլ նաև Ամստերդամում (1950), Ցյուրիխում (1951), Լոնդոնում (1964), Ստոկհոլմում (1966), Կոպենհագենում (1966), Նյու Յորքում (1969), Փարիզում կազմակերպված հատուկ ցուցահանդեսներում (1974).[9]։

Փեգի Գուգենհայմ․ Մարսել, 1937

Հավաքածուում ներկայացված արվեստագետների թվում են․ Իտալիայից՝ Ջորջո դե Կիրիկոն (Կարմիր աշտարակը, Բանաստեղծ կարոտախտը), Ջինո Սևերինին (Ծովի պարողը), Ֆրանսիայից՝ Ժորժ Բրաքը (The Clarinet), Ժան Մետցենժեն (Au Vélodrome), Ալբեր Գլեզը (Կինը կենդանիների հետ), Մարսել Դյուշանը (Տխուր երիտասարդը գնացքում), Ֆեռնան Լեժեն (Մերկի ուսումնասիրություն և Մարդիկ քաղաքում[10][11]}}), Ֆրանսիս Պիկաբիան (Չափազանց հազվագյուտ նկար Երկրում), Իսպանիայից՝ Սալվադոր Դալին (Հեղուկ տենչերի ծնունդը), Խոան Միրոն (Նստած կինը II), Պաբլո Պիկասոն (Բանաստեղծը, Լողափին), եվրոպական այլ երկրներից՝ Կոնստանտին Բրանկուզին (ներառյալ մի քանդակ Թռչունը տիեզերքում շարքից), Մաքս Էռնստը (Համբույրը, Հարսնացուի նվաճումը), Ալբերտո Ջակոմետին (Կտրված կոկորդով կինը, Քայլող կնը), Արշիլ Գորկին (Անվերնագիր), Վասիլի Կանդինսկին (Բնանկար կարմիր շերտաբծերով, No. 2, Ճերմակ խաչ), Պաուլ Կլեեն (Կախարդական այգի), Ռենե Մագրիտը (Լույսի կայսրություն), Պիտ Մոնդրիանը (Կոմպոզիցիա No. 1 մոխրագույնով և կարմիրով 1938, Կոմպոզիցիա կարմիրով 1939), ԱՄՆ-ից՝ Ալեքսանդր Քոլդերը (Ծաղկաթերթերի կամար), Փոլոքը (Լուսնային կինը, Ալքիմիա).[8]։ Սենյակներից մեկում ցուցադրված են Փեգիի դստեր՝ Փեգին Վեյլ Գուգենհայմի նկարներից մի քանիսը[12]։

2012 թվականին թանգարանն ստացել է Ռուդոլֆ և Հաննելորե Շուլհոֆների հավաքածուի 83 աշխատանքներ, որոնք որպես թանգարանայն շինություն ծառայող պալատում զետեղվել են մի առանձին պատկերասրահում[13][14]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  2. 2,0 2,1 https://www.guggenheim-venice.it/en/the-museum/advisory-board/
  3. Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
  4. 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
  5. Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
  6. 6,0 6,1 Walsh, John. "The Priceless Peggy Guggenheim", The Independent, October 21, 2009, accessed March 12, 2012
  7. Penketh, Anne. "Peggy Guggenheim's family revive feud by suing foundation over art collection", The Guardian, 19 May 2014
  8. 8,0 8,1 «Collections»։ guggenheim-venice.it։ Peggy Guggenheim Collection։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-07-ին։ Վերցված է 10 March 2012 
  9. Decker, p. 133
  10. «Fernand Léger»։ guggenheim-venice.it։ Peggy Guggenheim Collection 
  11. Gannon Megan (February 6, 2014)։ «Guggenheim Painting Proven to Be a Fake»։ LiveScience.com 
  12. «Palazzo Venier dei Leoni, 1950s»։ guggenheim-venice.it։ Peggy Guggenheim Collection։ Վերցված է 10 March 2012 
  13. Catton Pia (September 19, 2012)։ «From a Long Island Home, Art for Many Collectors»։ The Wall Street Journal 
  14. Ruiz, Cristina and Hannah McGivern. "Heirs of Peggy Guggenheim sue New York foundation" Archived 2014-03-18 at the Wayback Machine., The Art Newspaper, 14 March 2014

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Decker Darla (2008)։ Urban development, cultural clusters: The Guggenheim Museum and its global distribution strategies։ New York: Dissertation Abstracts International։ ISBN 978-0549745273 
  • Lauritzen Peter, Zielcke Alexander (1978)։ Palaces of Venice։ New York: Viking Press։ ISBN 0670537241 
  • Thomas M. Messer (1982)։ «Introduction»։ Catalogue – Guggenheim Venezia-New York: sessanta opere, 1900–1950։ Milan: Electa 
  • Tacou-Rumney Laurence (1996)։ Peggy Guggenheim – a collector's album։ Paris: Flammarion։ ISBN 2080136100 
  • Vail Karole (1998)։ Peggy Guggenheim: A Celebration։ New York: Guggenheim Museum։ ISBN 0810969149 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]