Փափկամազ Հիսուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Փափկամազ Հիսուս
Elias Garcia Martinez - Ecce Homo.jpg
տեսակֆրեսկո
նկարիչElías García Martínez?
տարիմոտ. 1930
բարձրություն50 սանտիմետր
լայնություն40 սանտիմետր
ստեղծման երկիրFlag of Spain.svg Իսպանիա
ժանրկրոնական նկարչություն
նյություղաներկ
գտնվում էSantuario de Misericordia?
հավաքածուSantuario de Misericordia? և Borja?
քաղաքBorja?
սեփականատերRoman Catholic Diocese of Tarazona?
Ecce Homo (Elías García Martínez) Վիքիպահեստում

«Փափկամազ Հիսուս» (լատ.՝ Ecce Mono՝ «Ահա կապիկը»), ութսուն տարեկան ծխական Սեսիլի Խիմենեսի կողմից Էլիաս Գարսիա Մարտինեսի որմնանկարների անհաջող վերականգնման արդյունքը (1858-1934), գտնվում է Իսպանիայի Սարագոսա նահանգի Բորխա քաղաքի Գթասրտության տաճարում։ Ծխական համայնքը 2010-2012 թվականներին եկեղեցու ավագերեցի թույլտվությամբ վերականգնել է 20-րդ դարի «Ecce Homo» («Ահա մարդը») ավետարանական թեմայով որմնանկարը։ Նրա աշխատանքի արդյունքը շատ մասնագետներ ճանաչել են որպես «նկարչության պատմության մեջ ամենավատ վերականգնումը»։ Արդյունքում ստացված պատկերը, որը նման էր մորթավոր կապիկի, արագորեն հայտնի է դարձել։

Խիմենեսի աշխատանքը մաքրելու և որմնանկարը նախնական վիճակին վերադարձնելու մտադրության մասին լուրերը բողոքների առիթ են դարձել։ Վերականգնված պատկերի պաշտպանության համար միջնորդություն է ներկայացվել, որը ցույց էր տալիս, որ տարեց ծխականի աշխատանքը շատ ավելի արժեքավոր ու հետաքրքիր է, քան հարյուր տարի առաջվա բնօրինակը։ «Փափկամազ Հիսուսը» պրիմիտիվիզմի վառ օրինակ էր, որն անգամ համեմատվում էր Գոյայի,Մունկի և Մոդիլիանիի ստեղծագործությունների հետ։ 2012 թվականի ամռանը որմնանկարը առանձնացվել է, եկեղեցին սկսել է էքսկուրսիաներ կատարել այնտեղ` գանձելով խորհրդանշական վճար։ Տեղեկանալով այդ մասին՝ «մեղավոր» Սեսիլի Խիմենեսը որոշել է եկեղեցուց պահանջել զբոսաշրջիկներից հավաքած միջոցների մի մասը[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]