Jump to content

Փարվիզ Նասիբով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարվիզ Նասիբով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անունադրբ.՝ Pərviz Paşa oğlu Nəsibov
Մասնագիտացումwrestler
Երկիր Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 18, 1998(1998-08-18) (28 տարեկան)
ԾննդավայրՄուղանլի, Աղստևի շրջան, Ադրբեջան[1]
Հասակ՝170 սանտիմետր
Քաշ69,5 ± 3 կգ

Փարվիզ Փաշա օղլի Նասիբով (ադրբ.՝ Pərviz Paşa oğlu Nəsibov, ուկրաիներեն՝ Парві́з Паша-огли Насі́бов, օգոստոսի 18, 1998(1998-08-18), Մուղանլի, Աղստևի շրջան, Ադրբեջան[1]), ուկրաինացի հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր (2020, 2024) և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր (2023, 2024):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1998 թվականին Աքստաֆայի շրջանի Մուղանլը գյուղում[2] ադրբեջանական ընտանիքում[3][4][5]։ Մինչև վեց տարի ապրել է հայրենի գյուղում[2]։ Սպորտով տարվել է դեռևս հայրենի գյուղում, մեկ տարի շարունակ հաճախել է ազատ ոճի ըմբշամարտի սեկցիա։ 2004 թվականին Փարվիզն ընտանիքի հետ տեղափոխվել է ուկրաինական Միկոլաև, որտեղ անցել է հունահռոմեական ոճի։

2017 թվականի մարտին Իրանի Աբադանում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է միակ ուկրաինացի ըմբիշը, ով բոլոր գոտեմարտերն անցկացրել է առանց պարտության, թեև հավաքականը ելույթն ավարտել է 6-րդ տեղում[6]։

Նասիբովը 2024 թվականի Օլիմպիական խաղերում

2017 թվականի հուլիսին գերմանական Դորտմունդում դարձել է Եվրոպայի պատանիների չեմպիոն, եզրափակչում գոտեմարտել վրացի Գեորգի Կուրտանիձեին[7]։ 2018 թվականի սեպտեմբերին Սլովակիայի Տրնավա քաղաքում դարձել է պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր[8]։

2021 թվականի մայիսին Սոֆիայում կայացած համաշխարհային արտոնագրման մրցաշարում նվաճել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ 2021 թվականի օգոստոսի 4-ին դարձել Է Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[9]։

2024 թվականի ապրիլին Բաքվում կայացած Եվրոպական որակավորման մրցաշարում նրան հաջողվել է նվաճել 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի արտոնագիր մինչև 67 կգ քաշային կարգում[10]։ 2024 թվականի օգոստոսի 8-ին դարձել Է Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Սպորտային արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կադետների Եվրոպայի առաջնություն 2014 —  Բրոնզ;
  • Կադետների աշխարհի առաջնություն 2014—  Արծաթ;
  • Եվրոպայի պատանեկան առաջնություն 2015—  Արծաթ;
  • Կադետների Եվրոպայի առաջնություն 2015—  Արծաթ;
  • Կադետների աշխարհի առաջնություն 2015—  Բրոնզ;
  • Եվրոպայի պատանեկան առաջնություն 2016—  Արծաթ;
  • Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնություն 2016—  Արծաթ;
  • Եվրոպայի պատանեկան առաջնություն 2017—  Ոսկի;
  • Պատանիների աշխարհի առաջնություն 2017 —  Բրոնզ;
  • Ամառային Օլիմպիական խաղեր 2020 —  Արծաթ;
  • Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնություն 2022 —  Ոսկի;
  • «Արժանիքների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2024 թվականի օգոստոսի 23)՝ Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում կայացած XXXII ամառային Օլիմպիական խաղերում բարձր մարզական արդյունքների հասնելու, հաղթելու նվիրվածության և կամքի դրսևորման, Ուկրաինայի միջազգային հեղինակության հաստատման համար[11]։
  • «Արժանիքների համար» lll աստիճանի շքանշան (2021 թվականի օգոստոսի 16)՝ Տոկիո քաղաքում (Ճապոնիա) կայացած XXXll ամառային Օլիմպիական խաղերում մարզական բարձր արդյունքների հասնելու, ցուցաբերած անձնվիրության և հաղթանակի կամքի համար[12]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://azerforum.com/ru/1news-az-finalist-tokio-2020-ukrainskiy-borec-parviz-nasibov-azerbaydzhan-vsegda-byl-dlya-menya-rodinoy
  2. 1 2 Ukrayna millisinin azərbaycanlı üzvü: «Məni qarşılamağa bir həmyerlimiz belə gəlməmişdi» Արխիվացված 2022-06-03 Wayback Machine(ադրբ.)
  3. ↑ «Финалист Токио-2020, украинский борец Парвиз Насибов: Азербайджан всегда был для меня родиной». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  4. ↑ «Парвиз Насибов: «Я прошел очень тяжелую дорогу к этой Олимпиаде, это все для Украины»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  5. ↑ «Парвиз Насибов: После Олимпиады поеду в Азербайджан, чтобы увидеть дедушку и бабушку». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  6. ↑ «Парвиз Насибов — лучший украинский борец на Кубке мира». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 15 (օգնություն)
  7. ↑ «Парвиз Насибов стал чемпионом Европы с греко-римской борьбы». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  8. ↑ «Воспитанник николаевской школы борьбы Парвиз Насибов — призёр юниорского чемпионата мира». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 53 (օգնություն)
  9. ↑ Насибов получил квартиру в Запорожье
  10. ↑ «Борец-азербайджанец из Украины завоевал олимпийскую лицензию в Баку». Azertag (ռուսերեն). 2024 թ․ ապրիլի 5. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
  11. ↑ Указ Президента Украины от 23 августа 2024 года № 516 «О награждении государственными наградами Украины спортсменов — участников летних Олимпийских игр и их тренеров»
  12. ↑ «Указ Президента України від 16 серпня 2021 № 361/2021 «Про відзначення державними нагородами України спортсменів — учасників літніх Олімпійських ігор та їх тренерів»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 45 (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]