Փառնաութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փարնաութիից)
Գյուղ
Փառնաութ
աբխ.՝ Парнаут, վրաց.՝ ფარნაუთი
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՇրջանԳուլրիփշի շրջան
ԲԾՄ320 մ
Բնակչություն130 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995
Փառնաութ (Աբխազիա)##
Փառնաութ (Աբխազիա)

Փառնաութ (նաև` Բառնաութ, աբխազերեն՝ Парнаут, վրաց.՝ ფარნაუთი), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում[1]։ Գտնվում է Գուլրիփշից 9 կմ հյուսիս-արևելք և ծովի մակարդակից 320 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 1959 թվականի մարդահամարի տվյալների, գյուղում բնակվում էր 650 մարդ, հիմնականում հայեր[2][3][4]։ 1989 թվականին գյուղն ուներ 130 բնակիչ[5], հիմնականում կրկին հայեր[6], մասամբ նաև վրացիներ։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի և ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ հայկական միջնակարգ և վրացական տարրական դպրոցներ, ակումբ, սղոցարան և բուժկայան։

Գյուղը հիմնադրվել է 1878 թվականին, իսկ հայերը եկել են 1903 թվականին՝ Տրապիզոնի շրջակայքի գյուղերից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 301