Jump to content

Փարիզի 5-րդ շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզի 5-րդ շրջան

Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Կարգավիճակmunicipal arrondissement of France?
Մտնում էՓարիզ
Ներառում էQuartier Saint-Victor?, Jardin-des-Plantes?, Quartier du Val-de-Grâce? և Սորբոն
Բնակչություն55 252 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Տարածք2,54 կմ²
Հիմնադրված է1860 թ.
Սահմանակցում էՓարիզի 1-ին շրջան, Փարիզի 4-րդ շրջան, Փարիզի 6-րդ շրջան, Փարիզի 12-րդ շրջան, Փարիզի 13-րդ շրջան և Փարիզի 14-րդ շրջան
ՓոխարինեցՓարիզի նախկին 11-րդ շրջան և former 12th arrondissement of Paris?
Փոստային ինդեքսներ75005
Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'.
mairie05.paris.fr(ֆր.)

Փարիզի 5-րդ շրջան (ֆրանսերեն՝ 5e arrondissement de Paris կամ ֆրանսերեն՝ Arrondissement du Panthéon), Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 20 վարչական շրջաններից մեկը: Խոսակցական ֆրանսերենում այն հաճախ անվանում են ուղղակի le cinquième (հինգերորդ):

Շրջանը, որը հայտնի է նաև որպես Պանթեոն, գտնվում է Սեն գետի ձախ ափին: Այն քաղաքի կենտրոնական շրջաններից մեկն է: 5-րդ շրջանն առանձնանում է նրանով, որ այստեղ է գտնվում Լատինական թաղամասը՝ թաղամաս, որտեղ 12-րդ դարից՝ Փարիզի համալսարանի ստեղծումից ի վեր, գերիշխում են համալսարանները, քոլեջներն ու հեղինակավոր լիցեյները[2]։ Շրջանի արևելյան մասում են գտնվում նաև Բնության պատմության ազգային թանգարանը և Բույսերի այգին (Jardin des plantes):

5-րդ շրջանը քաղաքի հնագույն թաղամասերից է, որի պատմությունը սկսվում է Հին աշխարհ|հին ժամանակներից։ Տարածքի անցյալի հետքերը պահպանվել են այնպիսի վայրերում, ինչպիսիք են Լյուտեցիայի արենաները (հռոմեական ամֆիթատրոն) և Կլյունիի թերմերը (հռոմեական բաղնիքներ):

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

5-րդ շրջանը զբաղեցնում է մոտ 2,541 կմ² տարածք Փարիզի կենտրոնում։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի բնակչության թիվն իր գագաթնակետին է հասել 1911 թվականին, երբ բնակչության խտությունը կազմում էր գրեթե 50,000 մարդ/կմ²: 2009 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 61,531 մարդ, իսկ շրջանում աշխատում էր 48,909 մարդ:

Սա Փարիզի ամենահին շրջանն է, որն առաջինը կառուցվել է հռոմեացիների կողմից: Հռոմեական Լյուտեցիա քաղաքի շինարարությունը սկսվել է մ.թ.ա. 1-ին դարում՝ հռոմեացիների կողմից Սիտե կղզում գտնվող գալլական բնակավայրի գրավումից հետո:

Սեն Իլերը 12-րդ դարի ավերված եկեղեցի է Փարիզում, որը գործել է մինչև Ֆրանսիական հեղափոխությունը:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Populations de référence 2023 (ֆր.)INSEE, 2025.
  2. «Map of Paris arrondissements». Paris Digest. 2018. Վերցված է 2018-11-21-ին.