Փարիզի 2-րդ շրջան
Բնակավայր | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | ![]() | ||
Ներքին բաժանում | Gaillon?, Quartier Vivienne?, Mail? և Bonne-Nouvelle? | ||
Հիմնադրված է | 1860 թ. | ||
Մակերես | 0,99 կմ² | ||
Բնակչություն | ▼21 130 մարդ (հունվարի 1, 2020)[1] | ||
Փոստային դասիչ | 75002 | ||
Պաշտոնական կայք | mairie2.paris.fr(ֆր.) | ||
| |||
Փարիզի 2-րդ շրջան (ֆր.՝ Arrondissement de la Bourse), Ֆրասիայի մայրաքաղաք Փարիզի վարչական շրջաններից մեկը։ Փարիզի 2-րդ շրջանը ամենափոքր վարչական շրջանն է և զբաղեցնում է 99 հա մակերես[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2-րդ շրջանը ձևավորվել է 15-րդ և 16-րդ դարերում քաղաքի հյուսիսային սահմանների ընդլայնման արդյունքում, սակայն առաջին շենքերը կառուցվել են 14-րդ դարում[3]։ Այդ ժամանակ Շառլ V-ի պատվերով կառուցված քաղաքի պարիսպը հասնում էր այսօրվա Ռյու Դաբոկիր[4]։ Լյուդովիկոս XIII-ի օրոք շրջանը հասնում էր ներկայիս սահմանին, որտեղ այսօր տարածվում են «մեծ բուլվարները»[5]։ Շրջանի սահմանները վերջնականապես որոշվել են 1860 թվականին[6]։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Փարիզի 2-րդ շրջանը տեղակայված է Սեն գետի աջ ափին։ Հյուսիսում այն սահմանակից է 9-րդ և 10-րդ, հարավում՝ 1-ին, արևելքում՝ 3-րդին և արևմուտքում՝ 8-րդ շրջաններին[7]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականի մարդահամարի համաձայն, 2-րդ շրջանում բնակիչների թիվը 19.585 մարդ էր, բնակչության խտությունը 19,783 մարդ/կմ² էր[8]։ Սա նշանակում է, որ այստեղ ապրում էր Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակչության մոտավորապես 0,9%-ը[9]։
Տարի | Բնակչություն | Բնակչության խտություն (մարդ/կմ²) |
---|---|---|
1861 | 81 609 | 82 267 |
1872 | 73 578 | 74 321 |
1936 | 41 780 | |
1954 | 43 857 | 44 300 |
1962 | 40 864 | 41 194 |
1968 | 35 357 | 35 642 |
1975 | 26 328 | 26 540 |
1982 | 21 203 | 21 374 |
1990 | 20 738 | 20 905 |
1999 | 19 585 | 19 743 |
Կառավարման մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի ապրիլին Կանաչների ներկայացուցիչ Ժակ Բուտոն երրորդ անգամ ընտրվել է քաղաքապետ (Jacques Boutault)[10].
Քաղաքապետարանի հասցեն՝
8, Rue de la Banque
75002 Փարիզ
- Հեռախոս՝ +33 (0) 1 53 29 75 02
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
2-րդ շրջանը ներառում է հետևյալ թաղամասերը (5-8)[11].
- Quartier Gaillon
- Quartier Vivienne
- Quartier du Mail
- Quartier de Bonne-Nouvelle.
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բրոնյարի պալատ (Փարիզի բորսային պալատ)[12]
- Ֆրանսիայի ազգային գրադարան
- Կոմիկ օպերա
- Նոտր Դամ դը Վիկտուար բազիլիկ
- «Գրան Ռեքս»
- Կոլբեր պատկերասրահ
- Վիվիեն պատկերասրահ
Փողոցներ, հրապարակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավենյու դը օպերա
- Բոն Նուվել բուլվար
- Պուասսոներ բուլվար
- Կապուցինոկ բուլվար
- Սեն Դենի բուլվար
- Մոնմարտր բուլվար
- Սևաստոպոլյան բուլվար
- Սեպտեմբերի 4 փողոց
- Հաղթանակի հրապարակ
- Օպերայի հրապարակ
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մետրո՝ գծեր 3, 4, 8 և 9[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ «Populations légales 2017 − Ces données sont disponibles sur toutes les communes de France hors Mayotte | Insee»։ insee.fr։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-26-ին։ Վերցված է 2020-02-26
- ↑ Pitman Jack (2018-04-24)։ More Than a Movie։ Routledge։ էջեր 21–30։ ISBN 978-0-429-50353-5
- ↑ Martin J. K., Luthra M. G., Wells M. A., Watts R. P., Hanahan D. J. (1975-12-16)։ «Phospholipase A2 as a probe of phospholipid distribution in erythrocyte membranes. Factors influencing the apparent specificity of the reaction»։ Biochemistry 14 (25): 5400–5408։ ISSN 0006-2960։ PMID 54։ doi:10.1021/bi00696a003
- ↑ Chauvin Agnès (2006)։ «37, rue du Louvre : de Paris-Soir au Figaro»։ Livraisons d'histoire de l'architecture 11 (1): 21–32։ ISSN 1627-4970։ doi:10.3406/lha.2006.1030
- ↑ Ramsay William (1905)։ «Un nouvel élément : le Radiothorium dont l'émanation est identique à celle du Thorium»։ Le Radium 2 (10): 321–323։ ISSN 0370-3223։ doi:10.1051/radium:01905002010032100
- ↑ Post Offices of Europe- 18 th –21 st Century։ Peter Lang։ ISBN 978-3-0352-6456-2
- ↑ Hoogmoed M.S. (1981)։ «Fretey, J.: Tortues marines de Guyane. Collection Nature vraie. 136 pp., 113 figs., Editions du Leopard d'Or, 11, Rue du Quatre Septembre, 75002 Paris, France. Price F fr. 140,- + postage»։ Amphibia-Reptilia 2 (3): 273։ ISSN 0173-5373։ doi:10.1163/156853881x00113
- ↑ Zaidman Catherine։ Modernisation des services publics et management social en France et en Allemagne։ CIRAC։ էջեր 65–76։ ISBN 978-2-905518-34-7
- ↑ «Boutault Jacques»։ Paris.fr։ Վերցված է 2017-11-09
- ↑ «Internet Archive Wayback Machine»։ Choice Reviews Online 48 (11): 48–6007–48–6007։ 2011-07-01։ ISSN 0009-4978։ doi:10.5860/choice.48-6007
- ↑ Franck Cesar (1922-12)։ «Deux lettres de Cesar Franck»։ Revue de musicologie 3 (4): 162։ ISSN 0035-1601։ doi:10.2307/925744
- ↑ Le Bigot Brenda, Fleury Antoine (2016-06-09)։ «L’adepte du couchsurfing, un néo-routard urbain ?»։ Tourisme des routards 32 (1): 100–111։ ISSN 1923-2705։ doi:10.7202/1036659ar
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2-րդ շրջանի պաշտոնական կայք Archived 2019-10-09 at the Wayback Machine.
- «Portrait d'arrondissement. 2e arrondissement»։ APUR։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-09-ին։ Վերցված է 2017-11-09
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փարիզի 2-րդ շրջան կատեգորիայում։ |