Փարիզի ֆոնդային բորսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

🌐euronext.com(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Փարիզի ֆոնդային բորսա (ֆր.՝ Bourse de Paris), ֆոնդային բորսա Փարիզում (Ֆրանսիա), հայտնի է Euronext Paris անվամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1724 թվականին առևտրային միջնորդների միջև գործարքների կայացման համար Փարիզում կառուցվեց հատուկ շինություն։ Այն ստացավ «Բորսա» անվանումը։ Այստեղ կնքվում էին փոխանակման այնպիսի գործարքներ, որոնք, ըստ էության, ամբողջովին չէին համապատասխանում բորսային առևտրի սկզբունքներին (առաջին հերթին բացակայում էր գների բարձրաձայն հայտարարման մեխանիզմը)։ Արքայական պետական խորհրդի կանոնադրության համաձայն 1724 թվականի սեպտեմբերի 24-ին հիմնադրվեց Փարիզի բորսան, որով արգելվում էր կանանց մուտքը բորսայի տարածք։ Այդ կանոնադրությունը փոխվեց միայն 1967 թվականին։ 1774 թվականի մարտի 30-ին բորսայում ստեղծվեց հատուկ տարածք՝ «le Parquet», որը նախատեսված էր բացառապես այն գործակալների համար, որոնց վերագրվում էր ապահովել գների բարձրաձայնումը «a la criee» գոչումով։ Մինչ այդ ոչ մի կարգ գոյություն չուներ․ գործարքները իրականացվում էին անկանոն՝ ցանկացած պատահական վայրում ։ 1973 թվականի մարտի 23-ին բորսան փակվում է (1789 թվականին սկսվեց Ֆրանսիական մեծ հեղափոխությունը) և բացվում է միայն 1801 թվականին Նապոլեոնի օրոք։

Գործակալների թիվը 1786 թվականի 60-ից ավելանում է՝ հասնելով 71֊ի։ 1801 թվականին Նապոլեոնը Փարիզյան ֆոնդային բորսայի հատուկ շենքի կառուցման հրաման տվեց՝ Բրոնյարի պալատ։ Շինարարությունը ավարտվեց 1826 թվականին։ Նապոլեոնի հրամանագիրը ստեղծեց միասնական բորսային օրենք , որը ավելի քան մեկ դար չի ենթարկվել փոփոխությունների։ Կայսրը շատ զգուշորեն էր վերաբերվում բորսայի ինստիտուտին և մի շարք սահմանափակումներ մտցրեց կապված դրա գործունեության հետ։ Նապոլեոնը բորսային միջնորդներին տվեց բորսային գործարքների մենատիրություն հնարավորություն, չնայած այս դեպքում բորսային միջնորդները զրկվում էին սահմանափակ պատասխանատվությամբ որևէ այլ ձևով գործելու իրավունքից:Բորսայի վրա վերահսկողություն իրականացնելու համար ստեղծվեց հատուկ բորսային ոստիկանություն։ Արգելվեց արտաբորսային առևտուրը:Ամբողջովին արգելվեց արտասահմանյան արժեթղթերի առևտուրը։ Միայն 1823 թվականին բացառություն արվեց արտասահմանյան պետական պարտքերի համար։ Իրար հաջորդող հեղափոխություններից և պատերազմներից հետո Ֆրանսիան դարձավ կապիտալիստական պետություն։ Դա անդրադարձավ նաև արժեթղթերի շուկայի վրա։ 1815 թվականից մինչ 1829 թվականը Ֆրանսիայում ստեղծվեցին 98 բաժնետիրական ընկերություններ։ Միևնույն ժամանակ արժեթղթերի շուկայի մասնավոր հատվածը մնում էր շատ սուղ։ Այսպես՝ 1814 թվականին Փարիզյան բորսայում գնանշվել էին 4 տեսակի արժեթղթեր, 1820 թվականին՝ 13, 1825 թվականին՝ 32, 1830 թվականին՝ 38: 1830 թվականի Հուլիսյան հեղափոխությունՀուլիսյան հեղափոխություն (1830)ից հետո Լուի Ֆիլիպը դարձավ ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև «բորսայի» կայսրը։ Սակայն քիչ ուշադրություն էր հատկացվում տնտեսությանը։ Բորսայի փորձառու մասնակիցները կասեցնում էին երկրի արդյունաբերական զարգացումը։ 1850-1860 թվականներին Փարիզի ֆոնդային բորսայի գործարքների թիվը եռապատկվեց։ Այն վերածվեց եվրոպական մասշտաբի փողի շուկայի։ 18-րդ դարում բորսայում շրջանառվող հիմնական արժեթղթերը մուրհակներն էին։ Պարտատոմսերը և բաժնետոմսերը շատ քիչ էին։ Բայց արդեն 1840 թվականին Փարիզի ֆոնդային բորսայում գնանշվում էին մոտ 130 պարտա և մասնաարժեթղթեր[1]։ 1900 թվականին Փարիզյան բորսայում իրականացվում էր ավելի քան 800 արժեթղթերի՝ բաժնետոմսերի և պարտատոմսերի առևտուր, որից 300֊ը՝ արտասահմանյան։ Առևտրական նիստերը տեղի էին ունենում ամեն օր՝ երկուշաբթիից շաբաթ, ժամը 12-ից 15-ը։ Աստիճանաբար բորսաներ բացվեցին նաև այլ քաղաքներում՝ 1845 թվականին Լիոնում, 1846 թվականին՝ Բորդոյում, 1847 թվականին՝ Մարսելում, 1867 թվականին՝ Լիլում, 1868 թվականին՝ Նանտում, 1922 թվականին՝ Նանսում։ Մինչև 1967 թվականը գործում էր Տուլուզի բորսան։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիայում գործում էին 7 ֆոնդային բորսաներ։ Երկար տարիներ ֆոնդային բորսաները մրցակցում էին միմյանց հետ, իրականացնելով նույն արժեթղթերի վաճառքը:1962 թվականին հատուկ հրամանագրով յուրաքանչյուր արժեթղթի համար առանձնացվեց մեկ բորսային շուկա։ 1986 թվականին Փարիզյան բորսայում ներդրվեց էլեկտրոնային վաճառքի համակարգ САС (Cotation Assistée en Continu), իսկ աշխատանքային ժամերը ավելացան 10:00-ից մինչև 17:00 ( նախկինում 12:30-ից մինչև 14:30)։ Շուտով ամբողջովին դադարեցվեց պարտատոմսերի և բաժնետոմսերի ձայնային աճուրդը։ Շուտով փակվեցին նաև արվարձանային բորսաների դահլիճները, իսկ դրանց թղթերը տեղափոխվեցին Փարիզյան բորսայի առևտրային համակարգ։ 1991 թվականից Ֆրանսիայում գործում է միասնական ֆոնդային բորսան։ Միավորվեցին Բորդոյի ֆոնդային բորսան, Լիլլի ֆոնդային բորսան, Լիոնի ֆոնդային բորսան , Մարսելի ֆոնդային բորսան,Նանսի ֆոնդային բորսան, Նանտի ֆոնդային բորսան։ Մինչև միավորումը, Փարիզի ֆոնդային բորսային բաժին էր ընկնում Ֆրանսիայում կատարվող արժեթղթերի գործարքների 95 %֊ը։ 1988 թվականին ներդրվեց էլեկտրոնային գործարքների համակարգը։ Առևտրական գործարքները իրականացվում են բորսայի անդամ 45 գործակալների միջոցով։ 1990-ական թվականների վերջիններս հանդես եկան խոշոր եվրոպական բորսաները միավորելու նախաձեռնությամբ։ 2000 թվականին միավորվեցին Ամստերդամի ֆոնդային բորսան և Բրյուսելի ֆոնդային բորսան, ստեղծելով Euronext NV, որն այսօր ըստ մեծության հանդիսանում է երկրորդը Եվրոպայում Լոնդոնի ֆոնդային բորսայից հետո։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Мошенский С. З. Зарождение финансового капитализма. Рынок ценных бумаг доиндустриальной эпохи     =. — К.: Планета, 2016. — 269 с. — ISBN 978-966-8851-08-7

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի ֆոնդային բորսա» հոդվածին։