Փարիզի սկզբունքներ (Մարդու իրավունքների ստանդարտներ)
Փարիզի սկզբունքներ, սահմանվել են մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ազգային հաստատությունների վերաբերյալ առաջին միջազգային աշխատաժողովում, որը տեղի է ունեցել Փարիզում՝ 1991 թ․ հոկտեմբերի 7-9-ը[1]։ Դրանք ընդունվել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից 1992 թ․ ընդունված 1992/54 բանաձևով, և միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից՝ իր 48/134 բանաձևով 1993 թ․։ Բացի առկա կառուցվածքների շուրջ տեսակետների փոխանակումից, աշխատաժողովի մասնակիցները մշակեցին համապարփակ առաջարկությունների շարք՝ մարդու իրավունքների հաստատությունների ազգային դերին, կազմին և գործառույթներին (NHRIs)[2]։ Այս առաջարկությունները հիմված էին նախկինում ընդունված ստանդարտների վրա՝ մասնավորապես 1987 թ․ Ժնևի սեմինարի ժամանակ մշակված «Մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ազգային և տեղական հաստատությունների կառուցվածքի և գործունեության ուղեցույցների» վրա։ 1993 թ․-ի Փարիզի սկզբունքները կարգավորում են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման նպատակով գործող ազգային հաստատությունների, Մարդու իրավունքների հաստատությունների (ՄԻՀԻ) կարգավիճակն ու գործունեությունը։
Փարիզի սկզբունքների պահանջները ՄԻՀԻ-ների (Մարդու իրավունքների ազգային հաստատությունների) համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Փարիզի սկզբունքները սահմանում են մի շարք դերեր և պատասխանատվություններ մարդու իրավունքների միջազգային հաստատությունների (ՄԻՀԻ) համար․
- Հաստատությունը պետք է վերահսկի մարդու իրավունքների խախտման ցանկացած իրավիճակ՝ պահելով այն իր ուշադրության կենտրոնում։
- Հաստատությունը պետք է կարողանա խորհրդատվություն տրամադրել կառավարությանը, խորհրդարանին և ցանկացած այլ իրավասու մարմնին՝ կոնկրետ խախտումների, օրենսդրության հետ կապված հարցերի, ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերին ընդհանուր համապատասխանության և դրանց իրացման վերաբերյալ։
- Հաստատությունը պետք է ինքնուրույն կերպով համագործակցի տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ։
- Հաստատությունը պետք է ունենա մանդատ՝ կրթելու և իրազեկելու մարդու իրավունքների ոլորտում։
- Որոշ հաստատություններին տրվում է կիսադատական իրավասություն[3]։
Փարիզի սկզբունքներին համապատասխանելը համարվում է հիմնական պահանջ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդում և այլ մարմիններում։ Սա գործընկերային վերանայման համակարգ է, որը իրականացվում է մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլոբալ դաշինքի (GANHRI) Ակրեդիտացիայի հանձնաժողովի կողմից։ Ենթահանձնաժողովը վերանայում է ՄԻՀԻ-ները տարբեր չափանիշներով, որոնցից ամենակարևորը պետությունից անկախությունն է։ Անկախությունը կարող է դրսևորվել Փարիզի սկզբունքներին համապատասխան, ինչպես դրանք մեկնաբանված են Ենթահանձնաժողովի ընդհանուր դիտարկումներում[4]։ Փարիզի սկզբունքին համապտասխան վերանայումները Ենթահանձնաժողովի կողմից ընդգրկում են՝
հաստության մանդատը սահմանող օրենքը,
ղեկավարության ընտրության և նշանակման գործընթացը,
ֆինանսական և վարչական ինքնավարությունը,
մարդու իրավունքների մանդատը,
ինչպես նաև դրանց գործունեությունը՝ որպես մարդու իրավունքների խթանող և պաշտպանող կառույցներ[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Burdekin, Brian; Naum, Jason (2007). National Human Rights Institutions in the Asia-Pacific Region. Martinus Nijhoff. ISBN 9789004153363.
- ↑ Text of Paris Principles
- ↑ National Human Rights Institutions - Implementing Human Rights", Danish Institute for Human Rights, 2003. 87-90744-72-1, page 6
- ↑ «General Observations». GANHRI. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
- ↑ Langtry, David; Roberts Lyer, Kirsten (2021). National Human Rights Institutions Rules, Requirements, and Practice. Oxford University Press. ISBN 9780198829102.
Գրականության ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- OHCHR, ‘A Handbook on the Establishment and Strengthening of National HumanRights Institutions for the Promotion and Protection of Human Rights’ (New York/ Geneva 1995).
- EU Agency for Fundamental Rights, Strong and effective national human rights institutions – challenges, promising practices and opportunities(չաշխատող հղում) (2020)
- UN OHCHR (2010) National Human Rights Institutions: History, Principles, Roles and Responsibilities Professional Training Series 4
- Organization of American States, ‘Permanent Council Report on Strengthening the Role of National Institutions for the Promotion and Protection of Human Rights in the Organization of American States’ (29 April 2009) OEA/ Ser.G CP/ CG- 1770/ 09 rev 2.
- Anna-Elina Pohjolainen. (2006). Danish Institute for Human Rights.
- International Council on Human Rights Policy. (2005) International Council on Human Rights Policy/Office of the United Nations High Commissioner for Human Rights
- Morten Kjærum (2003) Danish Institute for Human Rights
- Birgit Lindsnaes, Lone Lindholt, Kristine Yigen (eds.). (2001) Danish Institute for Human Rights.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- National Human Rights Institutions Forum (NHRIs Global network) Library of Congress Web Archives (արխիվացված 2002-09-15)