Jump to content

Փարիզի երաժշտության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզի երաժշտության թանգարան
Տեսակթանգարան, պատկերասրահ և երաժշտական գործիքների թանգարան
Երկիր Ֆրանսիա[1]
ՏեղագրությունPont-de-Flandre?[1] և Quartier de la Villette?
Մասն էCité de la musique?
Ղեկավարության նստավայրՓարիզ, Ֆրանսիա
Այցելուներ413 029 մարդ (2019)[2]
Կայքphilharmoniedeparis.fr/fr/musee-de-la-musique(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Երաժշտության թանգարան (ֆրանսերեն՝ Musée de la musique), երաժշտական գործիքների պետական թանգարան Փարիզում։ Թանգարանի հավաքածուի հիմքն է հանդիսացել Փարիզի կոնսերվատորիայի երաժշտական գործիքների հավաքածուն։ Այստեղ հիմնականում գործիքներ են դասական և հանրաճանաչ երաժշտություն նվագելու համար` իտալական լյուտնյաներ և ջութակներ (Ստրադիվարի, Գվարների, Ամատի), ֆրանսիական և ֆլամանդական կլավեսիններ, «Erard» և «Pleyel» մակնիշների ֆրանսիական դաշնամուր, Ադոլֆ Սաքսի գործիքներ։

Երաժշտական գործիքները ներկայացված են ըստ դարաշրջանների և կատեգորիաների։ Թանգարանի մուտքի մոտ տրվում են աուդիոականջակալներ, որոնք հնարավորություն են տալիս լսել ցուցասրահում ներկայացված երաժշտական գործիքներով կատարվող երաժշտություններ։

Երաժշտության թանգարանը հանդիսանում է փարիզյան երաժշտաքաղաքի մի մասը, որը միավորում է Փարիզի 19-րդ շրջանի Լա-Վիլլետ կվարտալի երաժշտական հաստատությունները։

Երաժշտաքաղաքի ճարտարապետն է Քրիստիան դե Պորտզամպարկը, այն հանդիսավոր բացվել է 1995 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի երաժշտության թանգարան» հոդվածին։