Փարիզի ավիացիայի և տիեզերագնացության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզի ավիացիայի և տիեզերագնացության թանգարան
Տեսակռազմական թանգարան, ազգային թանգարան և ավիացիոն թանգարան
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունԼե Բուրժե
ՎայրԼե Բուրժե
Ղեկավարության նստավայրԼե Բուրժե
ՀասցեAéroport de Paris-Le Bourget, 93352 Le Bourget, France
Հիմնադրվել է1919
Այցելուներ274 678 մարդ, 170 820 մարդ (2003)[1], 226 743 մարդ (2001)[1], 235 290 մարդ (2005)[1], 191 963 մարդ (2016)[1], 295 412 մարդ (2015)[1], 268 059 մարդ (2014)[1], 274 678 մարդ (2008)[1], 148 328 մարդ (2002)[1], 196 173 մարդ (2004)[1], 253 007 մարդ (2010)[1], 221 882 մարդ (2012)[1], 279 933 մարդ (2017)[1], 259 539 մարդ (2009)[1], 186 903 մարդ (2006)[1], 200 989 մարդ (2007)[1], 317 532 մարդ (2011)[1], 297 785 մարդ (2013)[1], 315 787 մարդ (2019)[1] և 194 394 մարդ (2018)[1]
Կայքmuseeairespace.fr
Քարտեզ
Քարտեզ

Փարիզի ավիացիայի և տիեզերագնացության թանգարան, ամենահին ավիացիոն թանգարանն աշխարհում։ Գտնվում է Լե Բուրժե նախկին օդանավակայանի տարածքում՝ Փարիզի համանուն արվարձանում։ Աշխարհում ամենամեծ ավիատիեզերեկան թանգարաններից մեկն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականին Ալբեր Կակոն (ֆր.՝ Albert Caquot), ավիա–ծառայության տեխնիկական վարիչը (ֆր.՝ Chef du Service Technique Aéronautique), առաջարկել է պաշտպանության նախարարին (այդ ժամանակ «պատերազմի նախարար», ֆր.՝ Ministre de la Guerre) ստեղծել ավիացիոն թանգարան։ Համաձայնություն ստանալով՝ նա հավաքում է առաջին նմուշները նոր թանգարանի համար, որը բացվում է նույն տարում Իսսի–լե–Մուլինոյում (ֆր.՝ Issy-les-Moulineaux) Conservatoire de l’Aéronautique անվամբ։

1921 թվականին թանգարանը տեղափոխել են Շալե–Մեդոն (ֆր.՝ Chalais-Meudon)՝ վերանվանելով Musée de l’Air։

1974 թվականին Փարիզում բացվում է նոր՝ Շառլ դե Գոլի օդանավակայանը։ Հաջորդ տարում Ավիացիայի և Տիեզերագնացության թանգարանը զբաղեցրել է Լե Բուրժե նախկին օդանավակայանի տարածքը։

Ստանալով նոր տարածք՝ թանգարանը ակտիվորեն ընդլայնում է իր հավաքածուն՝ բացելով նոր սրահներ։

2008 թվականի առաջին կեսին Ավիացիայի և Տիեզերագնացության թանգարանը մասնակցել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության գիտափորձին, որի ժամանակ փորձարկվում էր որոշ թանգարանների անվճար մուտքը։ Թանգարանի մուտքի վճարման բացակայությունը ավելացրել է այցելուների քանակը 40%–ով[2], ինչի արդյունքում 2009 թվականից թանգարանի ղեկավարությունը մշակույթի նախարարության հետ ընդունել է որոշում թանգարանի ազատ մուտքի վերաբերյալ։

Երկրորդ Համաշխարհային պատերազմի 70-ամյակին Եվրոպայում կազմակերպվել է հատուկ մշտական ցուցադրություն՝ նվիրված ֆրանսիական Նորմանդիա-Նեման ավիացիոն զորագնդին, ովքեր մարտնչում էին արևելյան ճակատում[3]։

Մշտական հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի համաքածուն ներառում է մոտավորապես շուրջ 20 հազար ցուցադրանմուշ, այդ թվում՝ ավելի քան 180 ինքնաթիռներ, որոնք արտացոլում են ավիացիայի ամբողջական պատմությունը։

Հավաքածուն բաժանված է հետևյալ ժամանակագրական և թեմատիկ կատեգորիաների՝

  • 1500—1900
  • 1900—1914
  • 1914—1918
  • 1919—1939
  • 1939—1945
  • Նախատիպեր
  • Ֆրանսիական ավիացիա
  • Տիեզերք

1500—1900[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիացիայի և տիեզերագնացության թանգարանի ամենավաղ ստեղծված բաժինը Ժամանակագրականն է։ Պարունակում է այնպիսի իրերի հավաքածու, որոնք պատմում են մարդու թռիչքի, նրա թռչելու երազանքների, ինչպես նաև առաջին սարքավորոււմների մասին, որոնցով մարդը օդ է բարձրացել։

Առաջին հաջողված թռիչքային սարքավորումներն օդապարիկներն էին, որոնք լցված էին տաք օդով։ Ստեղծվել է 1783 թվականին Մոնգոլֆիե եղբայրների կողմից։

Շուրջ մեկ դար թռիչքային սարքավորումներն ավելի թեթև էին քան օդը, մոնգոլֆիերները փոխարինեցին շարլերներին, որոնք իրենցից ներկայացնում էին օդապարիկներ՝ լցված գազով։ Դրանք ևս ավելի թեթև էին քան օդը։ Ապա հայտնվեցին առաջին դիրիժաբլերը։

Միայն 1890 թվականին Կլեման Ադերին հաջողվեց կառուցել օդից ծանր ինքնաթիռ։ Իր սարքով նա թռչեց 50 մետր, բարձրանալով՝ 15 սանտիմետր վեր։ Այս սարքը չի պահպանվել, իսկ Փարիզի ավիացիայի թանգարանու պահպանվածներից ամենահինը Massia-Biot սավառնակն է, որը թվագրվում է 1879 թվականին։

Տիեզերք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցանմուշների թվում են՝

  • Massia-Biot սավառնակ՝ սկզբնական պահպանված ամենահինը, 1879 թվական
  • Առաջին մասսայական[4] ինքնաթիռը՝ «Demoiselle», հեղինակը՝ Աանտոս–Դյումոն, 1907 թվական
  • Blériot XI Луи Блерио՝ այս տեսակի ինքնաթիռը 1909 թվականի հուլիսի 2–ին առաջինն է հատել Լա Մանշը
  • Առաջին հիդրոինքնաթիռը, հեղինակը՝ Հենրի Ֆաբր (ֆր.՝ Henri Fabre), 1910 թվական
  • 200 կմ/ժ արագությունը գերազանցող առաջին ինքնաթիռը՝ «Deperdussin «monocoque», 1912 թվական
  • Բոինգ-747
  • «Արիան» հռթիռ

Գործնական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բաց է ամեն օր, բացի երկուշաբթիից։ Հանգստյան օրերն են հունվարի 1 և դեկտեմբերի 25

Աշխատանքային ժամեր՝

  • ամռանը (ապրիլի 1–սեպտեմբերի 30) 10:00–ից մինչև 18:00
  • ձմռանը (հոկտեմբերի 1-մարտի 31) 10:00–ից մինչև 17:00

Մշտական ցուցադրության այցելությունն անվճար է։ Ավտոկայանատեղին վճարովի է։

Թանգարանի տարածքում բացվել է պլանետարիում։

Թանգարանում պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ, որի մուտքի համար առանձին է վճարվում։ Առաջին համաշխարհային պատերազմի 100–ամյակին բացվել է ժամանակավոր ցուցադրություն՝ «Վերդեն։ Օդային ճակատամարտ»[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Ministry of Culture Fréquentation des Musées de FranceMinistry of Culture.
  2. Rémi Laporte, "Coup de jeune pour le musée du Bourget", 20 minutes, 14 января 2009
  3. Espace Normandie-Niemen
  4. Автор отказался от своих прав и распространял бесплатно чертежи самолёта, а впоследствии и наборы для самостоятельной сборки самолёта
  5. «Выставка, музей авиации Ле Бурже | Русский Париж» (ռուսերեն). www.paris1814.com. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի ավիացիայի և տիեզերագնացության թանգարան» հոդվածին։