Jump to content

Փարիզի առողջապահության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզի առողջապահության թանգարան
Տեսակթանգարան և medical museum?
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզի 5-րդ շրջան
ՎայրHôtel de Miramion?[1]
Պատկանում էAssistance Publique – Hôpitaux de Paris?
Հասցեquai de la Tournelle? (47)
Հիմնադրվել է1934
Այցելուներ18 034 մարդ (2010)[2]
Կայքaphp.fr/musee(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Փարիզի առողջապահության թանգարան, ուսումնասիրում է բժշկական հաստատությունների էվոլյուցիան և բուժման գործընթացը միջին դարերից մինչև մեր օրերը։ Դեռևս 19-րդ դարում Փարիզի հիվանդանոցների ադմինիստրացիան ուշադրություն դարձրեց հիվանդանոցների ավանդական աքսեսուարների վերացմանը (արդյունաբերական հեղաշրջումն արմատապես փոխեց արտադրությունը)։ Կենցաղային առարկաների անհետացումը (դեղատնային սպասք և այլն) կազմեցին ապագա հավաքածուի սկիզբը։ Թանգարանը պաշտոնապես բացվեց 1934 թվականին։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուն պարունակում է մոտ 10 000 նմուշ` նկարներ, քանդակներ, փորագրություններ և պատկերներ, բժշկական գործիքներ և այլ առարկաներ` կապված բժշկական կրթական հաստատությունների և հիվանդանոցների գործունեության տարբեր ոլորտների հետ։

Փարիզի հիվանդանոցների պատմությունը առաջին հերթին ուսումնասիրվում է կրոնականից աշխարհիկ էվոլյուցիայի համատեքստում։ Զուգահեռ բացահայտվում է բժշկագիտության զարգացման թեման` մարդկային օրգանիզմի կառուցվածքը, բժշկի մասնագիտության ստեղծումը։

1-ին սրահ։ Եկեղեցին որպես առաջին հիվանդանոցների հիմնադիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ միջին դարերում եկեղեցին հիմնել է փարիզյան առաջին հիվանդանոցները։ Մինչև 20-րդ դարի սկիզբ եկեղեցին էական ազդեցություն է ունեցել քաղաքային հիվանդանոցների ձևավորման վրա և միայն 1905 թվականի օրենքը, որն առանձնացնում էր եկեղեցին և պետությունը, քանդեց այդ դարավոր կապը` ստիպելով միանձնուհիներին լքել հիվանդանոցները։

2-րդ սրահ։ Լքված երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարը ներառյալ, երբ Փարզում սկսեցին գործարկել ընտանիքի պլանավորման առաջին սոցիալական ծրագրերը, լքված երեխաների հոգսն ընկած էր եկեղեցու վրա։ Լքված երեխաների մեծ քանակը բացատրվում էր ինչպես հասարակության աղքատությամբ, այնպես էլ այն ժամանակ տիրող կրոնական բարոյականությամբ։

3-րդ սրահ։ Հիվանդանոց աղքատների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղքատության միջնադարյան ռոմանտիկ պատկերացումը (տես, օրինակ, Ֆրանցիսկ Ասսիզեցի) 18-րդ դարում դառնում է ավելի պրագմատիկ. աղքատությունը (հիգիենայի բացակայությունը) հանգեցնում է համաճարակների, սոցիալական ցնցումների, անկարգությունների։ Կենտրոնական իշխանությունն աստիճանաբար սկսում է միջոցներ ձեռնարկել աղքատության դեմ պայքարելու համար, մասնավորապես աղքատներին բուժելու համար։

4-րդ սրահ։ Հիվանդանոցային ադմինիստրացիայի էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարում իշխանությունը նոր վերաբերմունք է սկսում դրսևորել աղքատների հանդեպ։ Համապատասխանաբար փոխվում է նաև հիվանդանոցների դերը։ Ֆրանսիական հեղափոխությունը միայն արագացնում է այդ գործընթացը` սկսելով պետության և եկեղեցու առանձնացումից, հիվանդանոցների հսկողությունը հանձնելով պետությանը։ Սակայն առկա վարչական կառուցվածքները պատրաստ չէին այդ փոփոխություններին։

5-րդ սրահ։ Բժշկական տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարը հասարակության սոցիալական կառուցվածքում խոշոր փոփոխություններ է բերում։ Արդյունաբերական հեղափոխությունը զուգահեռ առաջ է տանում բժշկագիտությունը։ Բացվում են նոր հիվանդանոցներ, իսկ գոյություն ունեցողները մասնագիտացվում են։

Պիեռ Ֆոշարի թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի ժամանակակից ատամնաբուժական գիտության «հայր» Պիեր Ֆոշարի (ֆր.՝ Pierre Fauchard; 1678—1761) ստոմատոլոգիական թանգարանի հավաքածուն դառնում է առողջապահության թանգարանի մի մասը։

Հավաքածուի պատմությունը սկիզբ է առնում 1879 թվականից, երբ հինգ երիտասարդ ատամնաբույժներ հիմնադրում են «Ատամնաբույժների փարզյան խումբը» (ֆր.՝ Cercle des Dentistes de Paris): Հաջորդ տարի նրանք հիմնադրում են ատամնաբույժների ֆրանսիական առաջին դպրոցը, իսկ նրա մոտ` գրադարան ու թանգարան։ Թանգարանի հիմնական նպատակը մանկավարժական էր։ 1892 թվականին թանգարանն ուներ 300 ցուցանմուշ` ատամներ, ծնոտներ, պրոթեզներ, ատամնաբուժական ժամանակակից և պատմական գործիքներ։

1998 թվականին փարիզյան դպրոցի (ֆր.՝ Société de l'Ecole Dentaire de Paris) լուծարումից հետո թանգարանն ու գրադարանը փոխանցվեցին Փարիզի առողջապահության վարչությանը։ 2004 թվականի գրադարանի պահպանությունը հանձնվեց Փարիզի միջազգային բժշկական գրադարանին (ֆր.՝ Bibliothèque Interuniversitaire de Médecine), իսկ թանգարանի հավաքածուն մտավ առողջապահության թանգարանի կազմի մեջ։

Ներկայումս Պիեր Ֆոշարի թանգարանի հավաքածուի առարկաները մտցվել են առողջապահության թանգարանի կատալոգ, սակայն չեն ցուցադրվում լայն հասարակության համար։

Գործնական տեղեկատու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Փարիզի 5-րդ շրջանում, մետրոյի մոտակա կայարաններն են` Saint-Michel, Cité և Maubert-Mutualité:

Հասցե` 47, quai de la Tournelle, 75005 Paris.

Աշխատանքային օրեր և ժամեր` երեքշաբթիից կիրակի, 10:00 — 18:00:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի առողջապահության թանգարան» հոդվածին։