Փարիզի անվանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզեցիների ոսկե մետաղադրմաներ, մ.թ.ա. I դար
Ֆրանսիայի ազգային գրադարան
Գալիայի քարտեզը Պտղոմեոսների ժամանակաշրջանում: Քարտզի վրա կարելի է կարդալ Լուտեցիա

Գոյություն ունեն «Փարիզ» տեղանվան ծագման մի քանի տարբերակներ, որոնցից առավել հայտնիները ստացել են «գալլական» և «հռոմեական» անունները[1]։

Համաձայն «գալլական» տարբերակի՝ «Փարիզ» անվանումը ծագել է լատինական Civitas Parisiorium-ից՝ «փարիզիների քաղաք»։ Մ.թ.ա. 3-րդ դարում կելտական ցեղերից փարիզիները Սիտե կղզու տեղում հիմնեցին բնակավայր, որը ստացավ «Լուտեցիա» անունը լատին․՝ lutum՝ «կեղտ, ցեխ»[2] կապված է նաև կելտերենի louk-teih, louk-tier՝ «ճահճային վայրեր»-ի հետ[3]։ Առաջին անգամ այն հիշատակվում է Հուլիոս Կեսարի «Գրառումներ Գալլական պատերազմի մասին» աշխատության մեջ (մ.թ.ա. 53)[4]: Գալիայի՝ հռոմեական պրովինցիայի վերածվելուց հետո (մ.թ.ա. 16) Լուտեցիան դարձավ նշանակալի տնտեսական կենտրոն։ 3-րդ դարում գերմանական ցեղերից ալեմանները ասպատակում են քաղաքը, ինչի հետևանքով Սեն գետի ձախափնյա հատվածի բնակիչները տեղափոխվում են առավել պաշտպանված ու ապահով Սիտե կղզի։ Լուտեցիան սկսում են կոչել արդեն փարիզիների քաղաք (լատին․՝ Civitas Parisiorum), ապա՝ Պարիզիում (лат. Parisium):

Ըստ «Հռոմեական» տարբերակի, որը երբեմն համարվում է չափազանցված, քաղաքի անվան ծագումը վերագրվում է տրոյական պատերազմի մասին առասպելի հերոսի՝ Փարիսի անվան հետ։ Նա տրոյական թագավորի որդին, որը գերեվարեց Հեղինե Չքնաղին սպարտացի արքա Մենելայոսից։ Հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսի տարբերակով՝ Էնեասի գլխավորությամբ փրկված տրոյացիները լողալով հասան Ապենինյան թերակղզի, որտեղ և հիմնեցին Հռոմը։ Սակայն լեգենդում տեղեկություն չկա այն մասին, թե ինչպես Փարիսի հարազատները հայտնվեցին Ֆրանսիայի տարածքում և հիմնեցին իր անունով քաղաք[1]։

Փարիզի այլ անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լույսի քաղաք» (ֆր.՝ La Ville Lumière[5])
  • «Հարյուր գյուղերի քաղաք» (ֆր.՝ La ville aux cent villages[6])
  • «Սիրո քաղաք» (ֆր.՝ La cité de l’amour[7])
  • «Աշխարհի գեղեցկագույն քաղաք» (ֆր.՝ La plus belle ville du monde[8])
  • «Նորաձևության մայրաքաղաք» (ֆր.՝ La capitale de la mode), «նորաձևության եվրոպական մայրաքաղաք» (ֆր.՝ la capitale européenne de la mode), «мировая столица моды» (ֆր.՝ la capitale mondiale de la mode[9])
  • «Արվեստի մայրաքաղաք» (ֆր.՝ La capitale de la création[10])
  • «Գաստրոնոմիական մայրաքաղաք» (ֆր.՝ La capitale de la gastronomie[11][12])
  • «Կյանքի արվեստի մայրաքաղաք» (ֆր.՝ La capitale de l'art de vivre[13]).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Փարիզի, նրա անվանումների ծագումները
  2. de Silguy C. Histoire des hommes et de leurs ordures: du Moyen Âge à nos jours. — Le Cherche Midi, 2009. — С. 18. — (Documents (Paris. 1991)). — ISBN 9782749112152
  3. «История Парижа: Остров Крыс, Коровий остров». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  4. «Лютеция». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  5. fr:wikt:Ville Lumière
  6. Paris aux cent villages de Marcel Banassat, Éditions du Nohan, 1975
  7. https://www.flickr.com/photos/-sunny-/4724402354/
  8. http://www.blogg.org/blog-30804-billet-1121544.html
  9. http://www.helsinki.fi/jarj/lnm/296mode.html
  10. http://www.pariscapitaledelacreation.com/
  11. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  12. " Comment Paris est devenue la capitale de la gastronomie " de René Viau, Liberté, vol. 44, n° 2, (256) 2002, p. 127—135
  13. http://www.parisinfo.com/shopping-paris/art-de-vivre/