Փառքի պանթեոն (գյուղ Ղրիմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փառքի պանթեոն
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտեսարժան վայր և պատերազմի հուշահամալիր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՂրիմ
Ներկա վիճակկանգուն

Փառքի պանթեոն (ռուս.՝ Пантеон Славы), հուշահամալիր ՌԴ Ռոստովի մարզի Ղրիմ գյուղում, որը կառուցվել է Հայրենական մեծ պատերազմի մարտերում զոհված գյուղի բնակիչների հիշատակին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրը կառուցվել է Լուկաշինի անվան կոլտնտեսության գումարով և պաշտոնապես բացվել է 1970 թվականի մայիսի 9-ին։ Այն կառուցվել է հինգ տարի` սկսած 1965 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մարտերում զոհված գյուղի բնակիչների հիշատակին հուշահամալիր կառուցելու նախաձեռնությունը պատկանում է տեղական թիվ 5 դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին։ Նրանք տեղեկություններ են հավաքել Խորհրդային բանակի զոհված զինվորների մասին` անձնական փաստաթղթերը, գրագրությունը, լուսանկարներ, տեղեկություններ կոչումների, զորամասերի, պարգևների, մահվան վայրերի մասին։ Իրականացվել են մեծ որոնողական աշխատանքներ։ Հուշարձանի նախագիծը հաստատել է ՌԽՖՍՀ գեղարվեստական ֆոնդի Ռոստովի բաժանմունքի գեղարվեստական խորհուրդը։   Նախագծի վրա աշխատել են քանդակագործներ Ա. Ք. Ջլաուխյանը, Յ. Վ. Շուբինը, ճարտարապետներ Գ. Գ. Գալեպինը և Լ. Վ. Կուզնեցովը։

1972 թվականին համալիրի տարածքում տեղադրվել է Անմար կրակ։ Համալիրի բացման օրվանից առ այսօր կրակն այցելել են տասնյակ հազարավոր մարդիկ, մասնավորապես 42 աշխարհի երկրների զբոսաշրջիկներ։ Կարծիքների գրքի բազմաթիվ լեզուներով գրառումներով չորս խոշոր հատորները այժմ որպես ցուցանմուշներ պահվում են գյուղական թանգարանում[1]։

2002 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 124 հրամանով պանթեոնն ընդգրկվել է մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտների ցուցակում[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրը կազմված է քանդակագործական խմբից և պանթեոնի մուգ տուֆից կառուցված կիսաշրջանաձև շինությունից։ Վերևում սգում է մի տարեց կին։ Նա ձախ ձեռքով բռնում է թոռանը, աջով` հարսին։ Ամենաթանկ տղամարդկանց` որդուն, ամուսնուն, հորը, խլել է պատերազմը։

Քանդակի առջևում գտնվում են հինգ սալեր, որոնց վրա փորագրված են պատերազմի տարիները` 1941, 1942, 1943, 1944, 1945։ Համալիրը պսակում է վարդագույն տուֆից կառուցված կիսաշրջանաձև շինությունը` պանթեոնը, որի վրա ռուսերեն և հայերեն գրված է. «Հայրենիքի համար զոհվածները չեն մահանում»[3]։ Պանթեոնի ներսում մարմարե սալեր են արծնե թիթեղների վրա դիմանկարներով (ընդամենը` 365) և Ղրիմ գյուղի զոհված բնակիչների անուններով, իսկ վերևում գրված է. «Հավերժ հիշատակ 1941-45 թթ. Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված համագյուղացիներին»։ Պատի մյուս կողմից Ղրիմ գյուղի ազատագրման մարտերում զոհված զինվորների պատկերներն ու անուններն են[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]