Փառնակ Այվատյան
Արտաքին տեսք
| Փառնակ Այվատյան | |
|---|---|
| Ծնվել է | 1860 |
| Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
| Մահացել է | 1940 |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | խմբագիր |
Փառնակ Այվատյան (1860, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1940), հայ խմբագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կ. Պոլսում։ Որդին է Մատթեոս Այվատյանի։ Կրթությունն ստացել է Պոլսի Ռոբերտ քոլեջում։ Հոր մահից հետո, 1880-ականների կեսերին, ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ, հաստատվել Նյու Յորքում։ Երկար տարիներ պաշտոնավարել է «Նյու Յորք թայմզ» թերթի արտասահմանյան բաժանորդագրության գրասենյակում։ Միաժամանակ կապված է եղել հայ կյանքի ու մշակույթի հետ։ 1891 թ.-ին Նյու Յորքում սկսել է հրատարակել «Արարատ» պարբերականը, որը դադարել է երկու տարուց։ Հետագայում, տասը տարի անց, նորից է փորձել վերահրատարակել այն որպես ամսագիր, սակայն հազիվ կարողանում է երկու համար լույս ընծայել։ Դրանից հետո զբաղվել է առևտրական գործերով, մերթընդմերթ աշխատակցելով ամերիկահայ մամուլին[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 90.