Jump to content

Փառաբանված բրինձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փառաբանված բրինձ
Ենթակատեգորիակերակուր
 աղցան
  dessert salad Խմբագրել Wikidata
Ծագման աղբյուրUpper Midwest Խմբագրել Wikidata
Ծագման երկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
Նյութբրինձ Խմբագրել Wikidata
Courseաղանդեր Խմբագրել Wikidata

Փառավորված բրինձն աղանդերային աղցանի տեսակ է, որը տարածված է Միջին Արևմուտքի խոհանոցում և մատուցվում է Մինեսոտայում և Միջին Արևմուտքի այլ նահանգներում[1]։ Այն հայտնի է նաև այլ գավառական շրջաններում, որտեղ կան զգալի լյութերական բնակչություն սկանդինավյան ծագմամբ։ Այն պատրաստվում է բրնձից, մանրացված անանասից և շփած սերուցքից[2][3][4]։ Այն հաճախ զարդարում են մարասկինո բալով։

Սահմանված բաղադրատոմսերը քննարկվել են թերթերի հոդվածներում[5]։ 1995 թվականին Ջանեթ Լետնես Մարտինը և Սուզան Նելսոնը գրել են հումորային գիրք, որը համեմատում է լյութերական և կաթոլիկական ավանդույթները՝ վերնագրված They Glorified Mary ... We Glorified Rice: A Catholic-Lutheran Lexicon[6][7]։ Գրքում ներառված է նաև բրնձի այս հայտնի աղանդերի բաղադրատոմսը։

Այս ուտեստը նշվում է նաև Քերի Յանգի «Prairie Cooks: Glorified Rice, Three-Day Buns, and Other Recipes and Reminiscences» գրքում[8]։ Glorified rice-ը հաճախ հանդիպում է եկեղեցական ընթրիքների և պիկնիկների ժամանակ[9][10]։

Glorified rice-ի արմատները գնում են դեպի 19-րդ դարի կեսեր՝ սկանդինավյան խոհանոցի և Օջիբվեների (Ojibway) խոհարարական ավանդույթների խառնուրդից։ Սկանդինավյան խոհանոցը, որը բնորոշվում է ժելեով հարուստ ուտեստներով, Միջին Արևմուտքում տարածվել է Հյուսիսային Եվրոպայից ներգաղթյալների միջոցով, մինչդեռ Օջիբվե (Ojibway) ժողովուրդը վաղուց բնակվում էր այս տարածքում։

Այս ուտեստը ներկայումս համարվում է «դասական» ճաշատեսակ, որը մատուցվում է պոտլաքների (potluck) ընթացքում, որոնք հաճախ կազմակերպվում են Միջին Արեւմուտքի եկեղեցիներում[11][12]։ Ըստ խոհարարական գրող Էմի Թիլենի (Amy Thielen), նման ճաշկերույթների ժամանակ glorified rice-ը պետք է ուտել աղի ուտեստներից հետո, բայց նախքան աղանդերը[13][14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Fertig, J. (2011). Prairie Home Cooking: 400 Recipes that Celebrate the Bountiful Harvests, Creative Cooks, and Comforting Foods of the American Heartland. America Cooks. Harvard Common Press. էջ 223. ISBN 978-1-55832-145-8. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. Thielen, A. (2013). The New Midwestern Table: 200 Heartland Recipes. Potter/TenSpeed/Harmony. էջ 332. ISBN 978-0-307-95488-6. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. Rice Journal. 1919. էջ 27. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. Better Business Bureau of South Central California, ed. (1984). The Bullseye, Volumes 2-3. էջ 24. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 26-ին. {{cite book}}: |editor-last= has generic name (օգնություն)
  5. «Google News Archive of Glorified Rice stories». Վերցված է 2009 թ․ հունվարի 26-ին.
  6. Martin, Janet Letnes; Nelson, Suzann (1995 թ․ մայիս). Amazon entry on They Glorified Mary, We Glorify Rice. ISBN 0961343745.
  7. «Excerpt from text at Lutheransonline.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 26-ին.
  8. Young, Carrie (1997 թ․ մայիսի 7). Amazon entry on Prairie Cooks: Glorified Rice, Three-Day Buns, and Other Recipes and Reminiscences by Carrie Young. ISBN 0060927763.
  9. «SIGN OF SPRING: GLORIFIED RICE February 25, 1998 St. Paul Pioneer Press (MN)». Վերցված է 2009 թ․ հունվարի 26-ին.
  10. Wyman, C. (2001). Jell-O: a biography. Harvest Original. Harcourt. էջ 125. ISBN 9780156011235. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  11. «SIGN OF SPRING: GLORIFIED RICE February 25, 1998 St. Paul Pioneer Press (MN)» (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.
  12. C. Wyman (2001). Jell-O: a biography (անգլերեն). Harvest. էջ 125.
  13. «SIGN OF SPRING: GLORIFIED RICE February 25, 1998 St. Paul Pioneer Press (MN)». Վերցված է 2009 թ․ հունվարի 26-ին.
  14. Wyman, C. (2001). Jell-O: a biography. Harvest Original. Harcourt. էջ 125. ISBN 9780156011235. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.