Փանջիհուա
Երկիր | Չինաստան |
---|---|
Մասն է | Սիչուան նահանգ |
Կարգավիճակ | ՉԺՀ քաղաքային շրջան և մեծ քաղաք |
Մտնում է | Սիչուան |
ԲԾՄ | 1157 մետր |
Օրենսդրական մարմին | Q106088151?[1] |
Բնակչություն (2007) | 1 144 000 մարդ |
Տարածք | 7440 կմ² |
Բարձրություն ծովի մ-ից՝ - Միջին բարձրություն | 1157 մ մ |
Ժամային գոտի | UTC+8:00 |
Հեռախոսային կոդ | 0812 |
Փոստային ինդեքսներ | 617000 |
Ավտոմոբիլային կոդ | 川D |
panzhihua.gov.cn | |
Փանջիհուա (չին. 攀枝花, փինյին Pānzhīhūa), ՉԺՀ-ի Սուչան նահանգի քաղաքային շրջան։ Հիմնադրվել է 1965 թվականին Յանցզի ու Յալունցզյան գետերի միախառնման, որոնց կանաչ ուղղաբերձ ափերը տվել են ժամանակակից Փանջիհուա անվանումը։ Այն Չինաստանի պողպատաձուլական արդյունաբերական կենտրոնն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիկան նահանգը կազմավորվել է 1939 թվականին, և այդ տարածքները մտել են նրա կազմի մեջ։ Սիչչանի Հատուկ շրջանը կազմավորվել է 1950 թվականին Սիկան նահանգում։ 1955 թվականին Սիկանը վերաձևավորվել է և Սիչանի Հատուկ շրջանը մտել է Սիչուանի կազմի մեջ։
1965 թվականի հունվարի 7-ին ՉԺՀ Պետխորհրդի որոշմամբ կազմավորվեց Արդյունաբերական Դուկոու (渡口工业区) շրջանը։ 1965 թվականի փետրվարին ՉԺՀ Պետխորհուրդը և Կենտրոնական կոմիտեի Չինասանի կոմունիստական կուսակցությունը, վերանայելով որոշումը, որոշեցին ստեղծել Փանջիհուա (攀枝花特区) հատուկ շրջանը, որը պաշտոնապես կազմավորվեց 1965 թվականի մարտի 20-ին։ 1965 թվականի ապրիլին, վերանայելով Սիչուան նահանգի Ազգային ժողովի ուղերձը, ՉԺՀ Պետխորհուրդը Փանջիհուա շրջանը վերակազմավորեց Դուկոու (渡口市) քաղաքային շրջանի, որը ենթարկվում էր նահանգի կառավարությանը։
1973 թվականին կատարվեց Դուկոուի վաչական-տարծքային բաժանման փոփոխություն. արդյուաբերական գոտիները, տեղակայված Ցզինշացզյան գետի երկայնքով, միավորվեցին Արևելյան և Արևմտյան շրջանների մեջ, իսկ մնացած տարածքը՝ Մերձքաղաքային շրջանի մեջ։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի որոշմամբ 1974 թվականի հոկտեմբերի 8-ից Չուսյուն-Իյսկի ինքնավար շրջանի Յուննան նահանգի Յունժեն գավառի տարածքի մի մասը տեղափոխվել է Սիչուան նահանգի Դուկոու քաղաքային շրջանի կազմ։
1974 թվականի 8-ից ՉԺՀ Պետխորհրդի որոշմամբ Յունժեն գավառի տարածքի մասը՝ Չուսյուն-Իյսկին, Յուննան նահանգի ինքնավար շրջանը փոխնցվեց Սիչուան նահանգի Դուկոու քաղաքային շրջանին։
1978 թվականին Սիչանգ շրջանը (西昌 地区) լուծարվեց և 1970 թվականին վերանվանվեց Սիչանգի հատուկ՝ Միու և Յանբյանի շրջանները, որոնք նախկինում դրա մաս էին կազմում, տեղափոխվեցին Դուկու քաղաքային շրջանի իրավասության տակ։
1981 թվականին Արվարձանային շրջանը վերանվանվեց Ժենհե շրջանի։
1987 թվականին Դուկու քաղաքային ջրջանը վերանվանվեց Փանջիհուա։
Վարչատարածքային բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Փանջիհուա քաղաքային շրջանը բաժանված է 3 շրջանի և 2 գավառի։
Քարտեզ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
# | Կարգավիճակ | Անվանում | Հիերոգլիֆ | Փինյին | Բնակչությունе (2004) |
Մակերես (կմ²) | Բնակչության խտությունը (/կմ²) |
1 | Շրջան | Դունցյույ | 东区 | Dōng qū | 32000 | 167 | 1916 |
2 | Շրջան | Սիցույ | 西区 | Xī qū | 160000 | 124 | 1290 |
3 | Շրջան | Ժենհե | 仁和区 | Rénhé qū | 200000 | 1727 | 116 |
4 | Գավառ | Միի | 米易县 | Mǐyì xiàn | 200000 | 2153 | 93 |
5 | Գավառ | Յանբյան | 盐边县 | Yánbiān xiàn | 200000 | 3269 | 61 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ National Database of Laws and Regulations — 2021.