Փանկ
Փանկ | |
---|---|
![]() | |
Ծագման վայր և ժամանակաշրջան՝ | 1960-ականներ և 1970-ականներ ![]() ![]() ![]() ![]() |
Ծաղկման ժամանակաշրջան՝ | 1970-ականներ, 1980-ականներ |
Ուղղություն՝ | երաժշտական, քաղաքական |
Տարածում՝ | ողջ աշխարհ |
Գաղափարախոսություն՝ | {{{գաղափարախոսություն}}} |
Բնորոշ տարրեր՝ | |
Փանկ ռոք DIY Հարդքոր փանկ |
Փանկ, փանկեր (անգլ.՝ punk, խոսակցականում` «խուլիգան», «կալանավոր», «անպետք»[1]), ենթամշակույթ, որը ձևավորվել է 1960-ական թվականների վերջին և 1970-ական թվականների սկզբին Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։ Ներկայումս այն բաժանված է սթրիթ-փանկի, կրաստ-փանկի, անարխո-փանկի և պարզապես փանկի, որը միավորում է շարժման բոլոր ենթատիպերի տարրերը։
Այնպիսի խմբերը, ինչպիսիք են՝ Ramones-ը և Sex Pistols-ը, համարվում են առաջին խմբերը, որոնք նվագել են փանկ-ռոք ոճի երաժշտություն: Հայտնի ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի և նրա արտադրած Velvet Underground խմբի անունը սերտորեն կապված է փանկ-ռոքի հետ. նրանց մենակատար Լու Ռիդը համարվում է ալտերնատիվ ռոքի հիմնադիրը, շարժում, որը սերտորեն կապված է փանկ ռոքի հետ:
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համատեքստից, կախված իմաստներից, կարող են լինել պարզապես «սրիկա», «չարագործ» կամ «ապականիչ», մնացած բոլոր դեպքերում՝ որպես հուզական անպարկեշտ արտահայտություն[2]։ Փողոցային ժարգոնով այսպես էին անվանում մարմնավաճառներին[3]։ Հենց այդ իմաստով է «փանկ» բառը հայտնվում Ուիլյամ Շեքսպիրի «Սահմանը Սահմանին» պիեսում:
Ծագումներ և ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փանկը ծագել է 1960-ականներին, երբ The Beatles-ի և The Rolling Stones-ի ազդեցության տակ բազմաթիվ երիտասարդական խմբեր սկսեցին հայտնվել ռոքնռոլի կատարմամբ։
Համեմատաբար անմշակ և կոշտ (raw) ձայն, որը հիմնված է ընդամենը մի քանի ակորդների վրա, կարելի է գտնել դարաշրջանի դասական ստեղծագործություններում, ինչպիսին է The Kinks-ի «You Really Got Me»-ը: Իրական Փանկի հիմնդաիրը Նյու Յորքի The Ramones խումբն էր: Նրանք առաջինն էին, որ սկսեցին դասակարգել իրենց որպես փանկեր, ստեղծեցին արտաքին և երգեցողության ոճ։ 1960-ականների վերջերին ամերիկյան The Stooges խումբը սկսել է մշակել պարզունակ հնչողություն բեմում գռեհիկ պահվածքի հետ միասին։ Նրանց առաջնորդ Իգի Փոփը մերժում էր երաժշտական նրբագեղությունը, գնահատում էր ռոքնռոլի անզուսպ մղումը, համերգներին ելույթ էր ունենում իր արյան մեջ ողողված և ավարտում էր իր բեմական ցնցումները՝ «սուզվելով» հանդիսատեսների ամբոխի մեջ:
1970 թվականին Black Sabbath հարդ-ռոք խումբը գրել է "Paranoid" երգը (համանուն ալբոմում), որը երաժշտական առումով պարզվեց, որ դա տիպիկ փանկ ռոք է, նույնիսկ նախքան փանկ ռոքը անկախ ժանր դառնալը: Մտահղացումների առումով նույն ալբոմի «War Pigs» երգը դարձավ «փանկային»։
Փանկ շարժման և բիթնիկների նախորդ սերնդի միջև կապի դեր է եղել «փանկ շարժման կնքամայր» Փաթի Սմիթը[4]։
Ամերիկացի երաժիշտ և հասարակական ակտիվիստ Էդ Սանդերսը, ով կարևոր դեր է խաղացել հակամշակույթի զարգացման մեջ, հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ փանկերը մեծացել են «լյումպեն հիպիներից»[5]։
Գաղափարախոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փանկերը տարբեր քաղաքական հայացքներ ունեն, բայց մեծ մասը սոցիալապես ուղղված գաղափարախոսությունների և պրոգրեսիվիզմի հետևորդներ են: Ընդհանուր տեսակետները ներառում են անձնական ազատության և լիակատար անկախության ցանկությունը (ինդիվիդուալիզմ), նոնկոնֆորմիզմը, «չվաճառվել», «ինքդ քեզ վրա հույս դնելու» սկզբունքները (DIY - Do it yourself «Ստեղծիր ինքդ») և «ուղիղ գործողությունների» սկզբունքը (direct action): Փանկերը սովորաբար հակադրվում են ավտորիտարիզմի, հայրականիզմի և իսթեբլիշմենտի ցանկացած ձևի: Փանկ քաղաքականության այլ ուղղություններն են՝ նիհիլիզմը, անարխիզմը, քաոսիզմը, սոցիալիզմը, հակաավտորիտարիզմը, հակապատեռնալիզմը, հակաէստբլիշմենտը, հակամիլիտարիզմը, պացիֆիզմը, հակակապիտալիզմը, հակասպառողականությունը, հակառասիզմը, հակասեքսիզմը, հակաազգայնականությունը, հակաֆաշիզմը, հակաէյջիզմը:
Որոշ փանկեր պահպանողական են իրենց հայացքներում[6] կամ ապաքաղաքական։
Ֆենզիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փանկ մշակույթը զգալի քանակությամբ պոեզիա և արձակ է տվել: Նշանավոր փանկ բանաստեղծներից են Փաթի Սմիթը, Ռիչարդ Հելլը, Ջոն Քլարկը, «The Medway Poets» ասոցիացիան և Ջիմ Քերոլը, որոնց ինքնակենսագրական ստեղծագործությունները համարվում են փանկ արձակի առաջին օրինակները։
Հրապարակվել են բավականին շատ ֆենզիններ (punk-zines), որոնցից հարկ է նշել Maximum Rock-n-Roll, Punk Planet, CometBus, Flipside, Search and Destroy։ Այս հրապարակումներից առաջինը Punk ամսագիրն էր, որը հիմնադրվել է 1975 թվականին Լեգս ՄակՆիլի, Ջոն Հոլստրոմի և Գեդ Դանի կողմից։
Փանկի մասին բազմաթիվ գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրքեր են գրվել։ «Փանկ» հասկացության հետ սերտորեն կապված են նաև այնպիսի գրական ժանրեր, ինչպիսիք են կիբերփանկը, դիզելփանկը և սթիմփանկը։
Փանկերի արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Փանկերը առանձնանում են իրենց խայտաբղետ, էպատաժ իմիջով։
- Շատ փանկերն ներկում են իրենց մազերը վառ, անբնական գույներով, սանրում են դրանք և ամրացնում դրանք լաքով, բրիլիանտինով կամ գելով՝ ուղիղ կանգնելու համար: 1980-ականներին «մոհաք» սանրվածքը մոդայիկ դարձավ պանկերի շրջանում։ Նրանք հագնում են պատռված ջինսեր՝ խցկած ծանր կոշիկների մեջ կամ հետ ծալած ծանր կոշիկների տակ (Dr. Martens) և սպորտային կոշիկներ (Converse): Որոշ մարդիկ նախապես ներծծում են իրենց ջինսերը սպիտակեցնող լուծույթի մեջ՝ կարմրավուն բիծ ստանալու համար: Ramones խումբը սկսել է կրել սպորտային կոշիկներ, նրանք որդեգրել են այս ոճը մեքսիկացի փանկերից (նաև հայտնի են որպես «լատինոսներ»):
- Թեք Բաճկոն բազմաթիվ գամերով, նկարներով և կրծքանշաններով, ընդունվել է որպես ատրիբուտ 1950-ականներից, երբ ռոքերների և ռոքնռոլի մոտոցիկլետային ենթամշակույթը անբաժանելի բաղադրիչներ էին: Փանկերի առաջին ալիքը ձգտում էր վերադարձնել ռոք երաժշտության միտումնավոր քաջությունն ու մղումը, որը ժամանակի ընթացքում խլվել էր երաժշտության զանգվածային առևտրայնացման պատճառով:
- Հագուստի ոճում գերակշռում է «DEAD» ոճը, այսինքն՝ «մեռյալ ոճը»։ Փանկերը գանգեր ☠️ և սիմվոլներ են օգտագործում հագուստի և աքսեսուարների վրա:
- Փանկերը նաև կրում են ռոքերի ենթամշակույթների տարբեր ատրիբուտներ՝ ձեռնաշղթաներ, թևնոցներ (հիմնականում կաշվե, ցցերով, գամերով և շղթաներով և այլն), և հաճախ դրանք իրենք են պատրաստում։ Շատ փանկեր դաջվածքներ են անում:
- Փանկերը հաճախ կրում են պատռված, քայքայված ջինսեր։ Նրանք իրենց ջինսերին շղթաներ են կապում, ինչպես նաև ջինսերի վրա կարում են տարբեր կարկատաններ, օրինակ՝ իրենց սիրելի փանկ խմբերի տարբերանշաններով և քաղաքական կարգախոսներով:
Հարակից ենթամշակույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոդեր, փանկերի նախորդներն ու ժամանակակիցները։ Ազդեցություն են ունեցել փանկ ռոքի վրա։ Մոդերի երաժշտությունն է` սկան, սոուլը։
- Սթրեյթ Էդջեր, շարժում, որն առաջացել է 1980-ականների սկզբի ամերիկյան հարդքոր փանկ տեսարանից, որը բնութագրվում էր թմրանյութերի, ալկոհոլի և ծխախոտի, ինչպես նաև անառակ սեռական հարաբերությունների մերժմամբ:
- Բիթնիկներ։
Ենթամակույթներ փանկի շրջանակներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Փանկի ենթամշակույթները բաղկացած են տարբեր ենթախմբերից, որոնք տարբերվում են միմյանցից իրենց մոտեցումներով, երաժշտությամբ և հագուստի ոճով։ Այս խմբերից ոմանք անտագոնիստ են միմյանց նկատմամբ, և լայնածավալ անհամաձայնություններ կան ավելի մեծ ենթամշակույթների հետ:
Ենթամշակույթ | Ծագումներ | Երաժշտություն | Գլխավոր խմբեր | Գաղափարախոսություն և լիրիկա | Ոճ |
---|---|---|---|---|---|
Անարխո-փանկ | 1970-ականներ և 1980-ականներ Մեծ Բրիտանիա | Անարխիստական փանկ ռոք | MDC, Crass, Conflict, Flux of Pink Indians, Subhumans, | Անարխիզմ և այլ քաղաքական և սոցիալական թեմաներ | Անարխիստական սիմվոլիկա, բարձր կոշիկներ, կեդեր, ինքնարար հագուստ, ներկած մազեր |
Քելթիկ փանկ | 1970-ականներ, Իռլանդիա և Մեծ Բրիտանիա | Փանկ ռոք, կելտական երաժշտություն, Oi!, կելտական ռոք | Dropkick Murphys, Flogging Molly, The Real McKenzies, The Pogues, Real Blackbeards | Շոտլանդական, իռլանդական կամ վալլիյական թեմաներ, տարբեր հոգևոր կամ սոցիալական հարցեր, ճաշկերույթի երգեր, սև հումոր, բանվոր դասակարգ | Փանկի և սկինհեդերի մշակույթի, կելտական մշակութային ժառանգության ազդեցությունը |
Կրաստ-փանկ | 1980-ականների ավարտ և 1990-ականների սկիզբ, Անարխո-փանկ | Նման է գրայդքորի, D-beat-ի, անարխո-փանկի, հևի մետալի, հարդքորի տարրեր | Amebix, Doom, Nausea, Antisect | Անարխիզմ | Անարխիստական սիմվոլիկա, DIY հագուստ |
Գոթական ռոք | 1970-ականների ավարտ, գլեմ ռոք, փանկ ռոք, փսիխոդելիկ ռոք, հարդ ռոք | Պոստ փանկ, դարք վեյվ, գոթական ռոք, դետ ռոք | Siouxsie & The Banshees, Bauhaus, Joy Division, Sisters of Mercy, Christian Death, 45 Grave, The Cure, Killing Joke, Cocteau Twins | Սարսափ ֆիլմեր, նիհիլիզմ, օտարում, ապատիա | Սև հագուստ, պատռված ցանցային շապիկներ, մեյքափ, «մուգ գույնի մոհաքներ», Dr. Martens-ի կոշիկներ |
Ֆոլկ փանկ | 1970-ականների ավարտ Մեծ Բրիտանիա | Ֆոլկ երաժշտություն և փանկ ռոք | The Pogues, Attila the Stockbroker, Billy Bragg, Defiance, Ohio, The Levellers | Տարբեր թեմաներ, այդ թվում՝ ձախ քաղաքական հայացքներ | Տարբեր ոճեր, DIY-մոդա |
Գլեմ-փանկ | 1970-ականների սկիզբ, Միացյալ Նահանգների հյուսիս արևելք | Պրոտո փանկ, գլեմ ռոք | New York Dolls, Hanoi Rocks, D Generation | Էսթետիզմ, դենդիիզմ, նարցիսիզմ, նարկոտիկների կիրառումը որպես հանգստացնող միջոց | Մոդայիկ հագուստ, կոսմետիկա, ֆետիշներ |
Ավտոտնակային փանկ | Դետրոյտ, ուշ 1980-ականներ, 1990-ականների սկիզբ, Ճապոնիա | Արագացրած ավտոտնակային ռոք, սյորֆ ռոքի, փաուեր փոփի, հարդքորի, փսիխոդելիկ ռոքի տարրեր | Guitar Wolf, New Bomb Turks, The (International) Noise Conspiracy, Гражданская оборона. | Բանվոր դասակարգ, «Back To Basics», անկախ լեյբլներ, ձախ գաղափարախոսություն, հուսահատություն, գործողության կոչ | Ռոք, փանկ և գրանժ ոճերի խառնուրդ |
Հարդքոր փանկ | Վաղ 1980-ականներ, ներկա ժամանակին Հյուսիսային Ամերիկա և Մեծ Բրիտանիա | Փանկ ռոքի արագ և ծանր տարբերակներ | The Casualties,The Exploited, Black Flag, Circle Jerks, Dead Kennedys, D.O.A., Rattus, Agnostic Front, 7 Seconds, Crucifix, Bad Brains, Discharge, Kaaos, Minor Threat, NOFX | Տարբեր թեմաներ, երբեմն քաղաքական` հակապատերազմական, սոցիալական թեմաներ | «Բանվոր դասակարգի» հագուստ, սպորտային հագուստ (Adidas և նման այլ բրենդեր), կարճ սանրվածք (երբեմն դրեդներ)։ Թեք բաճկոներ, մոտոցիկլետների կոշիկներ, փամփշտակալներ։ |
Հորրոր փանկ | Ուշ 1970-ականներ, Նյու Ջերսի | Փանկ կամ հարդքոր, ռոքաբիլիայի, լիրիկայի կամ սարսափ ֆիլմերի տարրեր | The Misfits, The Undead, Wednesday 13, Կորոլ ի Շուտ | Սարսափ ֆիլմեր և Գիտական ֆանտաստիկա | Սև հագուստ, դիակային բծեր, դեվիլոք, կմախքներ։ |
Oi! | Փաբ ռոք, փանկ ռոք, «ֆուտբոլային ձայնարկություններ», 1970-ակաների ավարտ | Ստանդարտ (կիթառ+հարվածայիններ), միանգամյա կրկներգ, պարզեցված երաժշտություններ | Skrewdriver, Cock Sparrer, Cockney Rejects, Angelic Upstarts, The 4-Skins, The Blood, Sham 69, Los Fastidios. | Սոցիալիզմ, պոպուլիզմ, ֆուտբոլին առնչվող թեմաներ, բանվոր դասակարգ | 1980-ականների բրիտանական պանկ և սափրագլուխ ոճ, Dr. Martens, տափակ կեպիներ, Levi Strauss & Co. ջինսեր, թեք բաճկոններ |
Քրիստոնեական փանկ | 1980-ականներ EE.UU. Լատինական Ամերիկա[7] | Փանկ ռոք, Քրաստ փանկ, հարդքոր փանկ, մելոդիկո փանկ, անարկո փանկ, Oi. | Headnoise, Relient K, Officer Negative, Dios Kon Noxotrox | Նրանք շատ տարբեր են։ Նրանցից ոմանք ունեն Լև Տոլստոյի անարխիստական դոկտրինան, մյուսները բանաստեղծական են, կան սոցիալական խնդիրների վերաբերյալ տեքստեր, ոմանք ավետարանական են՝ ռեալիստական տեքստերով և կենտրոնացած են Քրիստոսի և Աստվածաշնչի վրա։ | Փանկ և սկինհեդ մշակույթի ազդեցություն։ |
Փոփ փանկ | Ուշ 1970-ականներ, Մեծ Բրիտանիա | Փանկ ռոք փոփ երաժշտության տարբեր ժանրերի ազդեցություններով | Buzzcocks, Blink-182, The Queers, The Offspring, Sum41, Billy Talent, Avril Lavigne, Green Day, Simple Plan, Zebrahead | Քաղաքականություն, հարաբերություններ, սեքս, զուգարանային հումոր և այլն | Թեք բաճկոններ, կեդեր Chuck Taylor All-Stars, բեյսբոլի կեպիներ, փողկապներ, վանդակավոր վերնաշապիկներ |
Queercore | 1980-ականների կեսեր, ամերկական հարդքոր փանկ | Փանկ ոճերի շարք | God Is My Co-Pilot, Pansy Division, Team Dresch, Limp Wrist, | Սեռական փոքրամասնությունների իրավունքներ, գենդերային հավասարություն | Նմանություն հարդքոր փանկի հետ |
Riot Grrrl | Վաղ 1990-ականներ Սիեթլ, Օլիմպիա, և վաշինգտոնյան հարդքոր փանկ | Ալտերնատիվ ռոքի ազդեցությամ փանկ | Bratmobile, Bikini Kill, Free Kitten, Sleater-Kinney, Hole | Ֆեմինիզմ, կանանց իրավունքները ժամանակակից հասարակության մեջ, կապեր ունի queercore-ի հետ | Կինդերհոր |
Սկամ-փանկ | 1990-ականներ, ամերիկյան փանկ և նկարիչների հարդքոր, shock rock, ինչպես Էլիս Քուփերը | Դիտավորյալ լղոզված և բարձր ձայն, ցածր երաժշտականությամբ | GG Allin, The Scumfucs, Antiseen | Տրանսգրեսիվ արվեստ, սեքսի, բռնության թեմաներ, տաբու թեմաներ | |
Սկա փանկ | 1980-ականներ, Հյուսիսային Ամերիկա, Իսպանիա և Մեծ Բրիտանիա | Տիպիկ փանկ ռոք գումարած փողային գործիքներ, 2 Tone-ի, հարդքոր փանկի և փոփ փանկի ազդեցություն | The Mighty Mighty Bosstones, Ska-P, Operation Ivy, Rancid, Kemuri, Distemper, Less Than Jake | անտիռասիզմ, միասնություն (unity), անձնական լիրիկա | 2 tone, փոփ փանկի, հարդքոր փանկի խառնուրդ և ազդեցություններ |
Սքեյթ փանկ | Վաղ 1980-ականներ, Կալիֆոռնիա, սքեյթբորդինգ | Նմանություն հարդքոր փանկի, փոփ փանկի և սկա փանկի հետ, դրանց հիման վրա սքեյթ փանկ դինամիկ ժանրի առաջացում | JFA, Big Boys, Drunk Injuns, Septic Death, Pennywise, Diesel Boy, Good Riddance. Offspring Green Day | անտիավտորիտարիզմ, էքստրեմալ սպորտ | Sagging clothes, սքեյթերների հագուստ, trucker hats |
Սյորֆ-փանկ | 1980-ականներ, Կալիֆոռնիա, հարդքոր փանկ | Հարդքոր փանկ, Սյորֆ ռոք | Agent Orange, and others led the way for the surf punk movement. | Շրջակա միջավայր, օվկիանոս | Հագուստը տարբեր է, բայց մեծ մասը կրում է կարճ սանրվածքներ, կարճ շորտեր և սքեյի կոշիկներ |
UK 82 | 1980-ականներ, Մեծ Բրիտանիա | Oi!-ի և հարդքորի տարրեր, արագացրած սաունդ | The Exploited, Charged GBH, The Varukers, Vice Squad | Բանվոր դասակարգ, աղքատ թաղամասի թեմաներ` քաղաքականություն | 1980-ականների բրիտանական փանկերի ոճ |
Hard Blood Shock | 1980-ականներ, Հարավսլավիա | Փանկ ռոք բալկանյան էթիկայի տարրերով | Satan Panonski | Տաբու թեմաներ, միստիցիզմ, էրոտիկա, համասեռականություն | |
Սիբիրյան փանկ | 1980-ականներ, ԽՍՀՄ | Փանկ ռոք, որը սկսել է իր սկիզբը Ուրալից այն կողմ՝ ներկայիս Ռուսաստանի տարածքում | Գրաժդանսկայա օբորոնա, Եգոր Լետով, Կոմունիզմ, Инструкция по выживанию | Տեքստակենտրոնություն, արհամարհական վերաբերմունք փանկ ռոքի արտաքին ատրիբուտների և նրա կառնավալային գեղագիտության նկատմամբ, որը փոխարինվել է հիմարության գեղագիտությամբ, արմատական հակատոտալիտարիզմով և փիլիսոփայական կողմնորոշմամբ, երաժշտական առումով հաճախ «կեղտոտ», աղմկոտ ձայնով: 1980-ականների վերջին սիբիրյան փանկի բնորոշ գիծը դարձավ նաև ռուսական ֆոլկլորի նկատմամբ բաց լինելը, որոշակի «պոչվեննիկություն»: |
Փանկից առաջացած ենթամշակույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ենթամշակույթներ սկզբում սերտորեն կապված են եղել փանկ ենթամշակույթի հետ, սակայն հետագայում դարձել են առանձին։
Ենթամշակույթ | Ծագումներ | Երաժշտություն | Գլխավոր խմբեր | Գաղափարախոսություն և լիրիկա | Մոդա |
---|---|---|---|---|---|
Գոթեր | Ուշ 1970-ականներ, բրիտանական պոստ փանկ և փանկ ռոք | Գոթական ռոք | Bauhaus, Joy Division, The Sisters of Mercy, Siouxsie & the Banshees, The Cure | Սարսափ ֆիլմեր, նիհիլիզմ, հուսահատություն, օտարում, մահվան պաշտամունքի ոգեշնչում և այլ «մութ» թեմաներ, մռայլ արտաքին տեսք | Սև հագուստ, ձեռնաշղթաներ, շղթաներ, վզկապներ։ Դեմքը հնարավորինս սպիտակեցված է, աչքերը գծված են սև մատիտով։ |
Գրայդքոր | Ուշ 1980-ականներ, ամերիկական հարդքոր փանկ և բրիտանական քրաստ փանկ | Գրայդքոր և դրա ածանցյալները | Napalm Death, Extreme Noise Terror, Carcass, Terrorizer | Ձախ և անարխիստական հայացքներ, մահ, սեքս, սև կատակերգություն | Տարբեր ոճեր, ծանր մետալ ոճեր և այլն: |
Գրանջ | 1980-ականների կեսեր, Սիեթլ, Վաշինգտոն | Գրանջ, փոսթ գրանջ | Nirvana, Mudhoney, Soundgarden, Alice in Chains, Pearl Jam | Օտարում, հուսահատություն, նիհիլիզմ, անտիսեքսիզմ, X սերունդ | Անփույթ, ֆլանելային վերնաշապիկներ, պատռված ջինսեր, երկար մազեր, Converse կամ Dr. Martens |
Հարդլայն | 1980-ականների ավարտ/1990-ականներ, straight edge | Հարդքոր, Մետալքոր | Vegan Reich, Raid | Ավտորիտարիզմ, anti-abortion, heterosexism, վեգանություն, deep ecology, straight edge շարժում։ Դրանցից շատերը կապված են աբրահամական կրոնների, մասնավորապես՝ իսլամի և ռաստաֆարիականության հետ։ | Տարբեր ոճերի, հիմնականում փանկ հարդքոր տեսակի հագուստ |
Ինդի | 1980-ականների կեսեր, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա | Ալտերնատիվ ռոք, Ավտոտնակային փանկ, Էքսպերիմենտալ ռոք, Գլիտչ, Պավեր փոփ | R.E.M., The Smiths, Sonic Youth, Pavement, The White Stripes | Անկախ պիտակներ, տարածաշրջանային բազմազանություն, grassroots fanbases | Տարբեր ոճեր |
Mod revival | Ուշ 1970-ականներ, Մեծ Բրիտանիա | 1960-ականների նորաձևության հետ կապված ժանրերի ազդեցությունը, 1970-ականների փանկ և փոփ փանկ պավեր փոփ | джем, Секретное дело, Пурпурные сердца | էսթետիզմ, նարցիսիզմ, էսկապիզմ (պար), երիտասարդության խնդիրներ, բանվոր դասակարգ, պոպուլիզմ | Կոստյումներ, զինվորական պարկաներ, Fred Perry և Ben Sherman, շապիկներ |
Նոր ալիք | 1970-ականների կեսեր, Նյու Յորք, Պրոտո փանկ | Նոր ալիք | Blondie, Elvis Costello, Talking Heads | Ավելի փոփ ուղղվածություն | Մեյնստրիմ հագուստ, բաճկոններ, փոփ արտի ազդեցություն |
Սայքոբիլլի | 1970-ականների ավարտ, ԱՄՆ, 1980-ականների սկիզբ, Մեծ Բրիտանիա | Փանկ ռոքի և ռոքաբիլիի խառնուրդ՝ բաս կիթառի փոխարեն կոնտրաբասով | The Cramps, The Meteors, Demented Are Go, Nekromantix | Рокабилли, темы из фильмов ужасов и научной фантастики
Ռոքաբիլլի, սարսափ և գիտաֆանտաստիկ ֆիլմերի թեմաներ |
Թեք բաճկոններ, ջինսեր, դաջվածքներ, 1950-ականների ոճ |
Սթրեյթ էդջ[8] | 1980-ականներ, վաշինգտոնյան հարդքոր | Հարդքոր, հևի մետալ, metalcore, Hip-Hop some ինդի ռոք and Էմո | Fugazi, Youth of Today, Slapshot, Earth Crisis, Minor Threat | Լիակատար հրաժարվել թմրանյութերից, ալկոհոլից, ծխախոտից և սեռական անառակությունից: | Սպորտային հագուստ, կամուֆլյաժ շորտեր, X նշաններ ձեռքի երեսի վրա |
Հղումներ արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեգս Մաքնիլ և Ջիլլիան Մակքեյն. «Խնդրում եմ, սպանի՛ր ինձ»
- Մայքլ Տերներ. «Հարդ ռոքի զինանշան»
- Ֆրեդ և Ջուդի Վերմորել. «Sex Pistols: Իրական պատմություն»
- Կրեյգ Հարա. «Փանկ փիլիսոփայություն. ավելին, քան աղմուկը»
- Իլյա Ստոգով. «Մեղսավորներ» և «Անարխիա Ռուսաստանի Դաշնությունում»
- Դմիտրի Սպիրին. «Հիմար փանկ ռոք մտավորականների համար»
- Ջոն Քինգ. «Մարդկային փանկ»
- Հենրի Ռոլլինզ. «Երկաթ»
- Օլգա Աքսյուտինա. «Եթե ես չեմ կարողանում պարել, դա իմ հեղափոխությունը չէ։! DIY փանկ/հարդքոր բեմ Ռուսաստանում»
- Ռիչարդ Հելլ. «Գնացինք»
- Ջո Մենո. «Բարձրացու ձայնը»
- Օլեգ Բոչարով. «Փանկ-հանրագիտարան»
- Կշիշտով Վարգա. «Տեկիլա»
- Անդրեիչ. «Անկյուն. Զրո տարեկան»
Կինեմատոգրաֆիայի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1977 — «Տարեդարձ» (Մեծ Բրիտանիա)
- 1984 — «Արվարձան» (ԱՄՆ)
- 1986 — «Սիդ և Նենսի» (Մեծ Բրիտանիա)
- 1998 — «Պանկ Սոլթ Լեյք Սիթիից» (ԱՄՆ)
- 2001 — «Ինչ անել հրդեհի ժամանակ» (Գերմանիա)
- 2001 — «Էնգել և Ջո» (Գերմանիա)
- 2002 — «Անարխիստի խոհարարական գիրք» (ԱՄՆ)
- 2013 — «CBGB ակումբ» (ԱՄՆ)
- 2017 — «Ռումբ-քաղաք» (ԱՄՆ)
Անիմե և մանգա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Battle Angel անիմեում գործողությունները տեղի են ունենում մի քաղաքում, որտեղ ապրում են փանկերը և կիբորգները
- Nana անիմեում և մանգայում պատմում է Blast փանկ ռոք խմբի մասին: Նշվում է նաև «Sex Pistols»-ի մասին, իսկ գլխավոր հերոսներից մեկը հիմնված է Սիդ Վիշեսի վրա։
- Paradise Kiss անիմեում և մանգայում գլխավոր հերոսներից մեկը փանկ ենթամշակույթի ջերմեռանդ ներկայացուցիչն է և փանկ խմբի վոկալիստը։
- Akira անիմեում այս ենթամշակույթի շատ ներկայացուցիչներ կան:
- Detroit Metal City անիմեում Պանկ խմբի վոկալիստը գլխավոր հերոսին պատկերացրել է Սիդ Վիշեսի կերպարը, ով վերադարձել է մահացածներից։
- JoJo no Kimyou na Bouken Part 5: Ougon no Kaze անիմե մանգայումկա դիրքորոշում, որը վերաբերում է Sex Pistols խմբին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Владимир Мюллер Самый полный англо-русский русско-английский словарь с современной транскрипцией. Около 500 000 слов. — 1-е. — ЛитРес, 2020. — 704 с. — ISBN 9785457983083, 5457983080
- ↑ Punk Արխիվացված 2008-12-08 Wayback Machine // Dictionary.com
- ↑ punk Արխիվացված 2004-10-25 Wayback Machine // AskOxford
- ↑ * Roger Sabin. Punk Rock: So What? (The Cultural Legacy of Punk). Routledge, 1999. — P. 146 ISBN 0-415-17030-3.
- Ian Inglis. Performance And Popular Music: History, Place and Time. Ashgate Publishing, 2006. — P. 85 etc. ISBN 0-7546-4057-4.
- ↑ Легс Макнил, Джиллиан Маккейн Прошу, убей меня! Подлинная история панк-рока в рассказах участников = Please Kill Me / перевод на русский язык: М. В. Долгов и А. В. Скобин. — 1-е. — М.: «Альпина Паблишер», 2012. — 448 с. — («КонтрКультура»). — 4000 экз. — ISBN 978-5-9614-2501-7
- ↑ «Conservative Punk». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «LA OVEJA NEGRA DEL PUNK (historia del punk cristiano latino)». LA OVEJA NEGRA DEL PUNK (historia del punk cristiano latino). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Следует учесть, что это движение, а не субкультура
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Угол. Ноль лет / Андреич. — Москва: Перо, 2023. — 324 с. — ISBN 978-5-00204-802-1.
- Крейг О’Хара. Философия панка больше, чем шум
- Аксютина О. А. Панк-культура как феномен молодежной контркультурыԱրխիվացված 2007-10-20 Wayback Machine // Современные трансформации российской культуры. — М.: Наука, 2005. — С. 564—603
- Аксютина О. А. Власть и контркультура в 1980-е — 1990-е годы. Панк как этика и эстетика противостояния
- Аксютина О. А. DIY — протест против коммерческой культуры: массовая музыка и андеграунд
- Олег Бочаров. Панк-энциклопедияԱրխիվացված 2009-04-12 Wayback Machine
- Ильин А. Н. Панк как явление китч-культуры // Электронный журнал «Знание. Понимание. Умение». — 2009. — № 4 — Культурология.
- Маркус Г. Следы помады: Тайная история XX века / Пер. с англ. А. Умняшова под ред. В. Садовского. М.: Гилея, 2019.
- Джон Кинг — «Человеческий панкԱրխիվացված 2021-06-24 Wayback Machine»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փանկ մշակույթի մասին
- «Карнавал безумия» // журнал Смена, 1979 — Խորհրդային մամուլում փանկի առաջին հիշատակումներից մեկը
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փանկ» հոդվածին։ |
|