Փայրավ
Արտաքին տեսք
Փայրավ | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 15, 1899 |
| Ծննդավայր | Բուխարա, Թուրքեստան, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | հունիսի 9, 1933 (34 տարեկան) |
| Վախճանի վայր | Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | գրականագետ, բանաստեղծ և գրող |
| Լեզու | տաջիկերեն |
| Քաղաքացիություն | |
Փայրավ (Աթաջան Սուլայմոնի, ապրիլի 15, 1899, Բուխարա, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - հունիսի 9, 1933, Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տաջիկ խորհրդային բանաստեղծ։ Առաջին բանաստեղծություններում (1920) երգել է Բուխարայի հեղափոխությունը։ 20-ական թթ․ 2-րդ կեսին Փայրավը, ստեղծագործաբար յուրացնելով Վ․ Մայակովսկու ավանդույթները, գրել է սոցիալիստ, շինարարության, կանանց ազատագրման և գաղութատիրության դեմ ժողովուրդների պայքարի մասին։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն է «Գրականության ծաղիկները» (1931)։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |