Փակ Յու Հվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փակ Յու Հվան
Ծնվել էմարտի 9, 1991 (28 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
ՔաղաքացիությունՀարավային Կորեա Հարավային Կորեա
ԱզգությունԿորեացի
Այլ անուն(ներ)Ռիքի Փակ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան2011 ― ներկա
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Փակ Յու Հվան (հանգըլ՝ 박유환, մարտի 9, 1991(1991-03-09), Սեուլ, Հարավային Կորեա], երբեմն հայտնի է նաև որպես Ռիկի Փակ[1]), հարավկորեացի դերասան։ Դերասան և երգիչ Փակ Յու Չունի կրտսեր եղբայրն է։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փակը ծնվել և մեծացել է Սեուլում, սակայն, նրա ընտանիքը 1990-ականներին տեղափոխվել է Ֆերֆաքս (Վիրջինիա)։ Ավագ եղբայրը Փակ Յու Չունն է JYJ բոյ բենդից։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փակի կարիերան սկսվեց, երբ 2011 թվականին նա ստացավ դեր «Թարթում-թարթում» դրամայում։ Նա այդ ֆիլմում խաղում էր որպես գլխավոր հերոսուհու՝ Հան Սո Ուի (որին մարմնավորել է Կիմ Հյուն Ջուն) խորթ հորեղբայր։

Այդ ընթացքում, երբ Փարկը նկարահանվում էր «Թարթում-թարթում» ֆիլմի համար, նա ստացավ մի փոքր դեր MBC հեռուստաընկերության Գյեբեկ դրամայում, որտեղ մարմնավորեց Չուլ Յոնին։ Նրա հաջորդ դերը SBS հեռուստաընկերության 2011 թվականի «Հազար օրվա խոստում» դրամայում էր, որտեղ նա խաղում էր Լի Մուն Քվոնի կերպարը, ով գլխավոր հերոսուհու փոքր եղբայրն է։ Այդ դերի համար նա առաջադրվեց «Լավագույն հեռուստատեսային նոր դերասան» անվանակարգում 48-րդ Baeksang Arts Awards մրցանակաբաշխությունում[2]։

2012 թվականին Փակը ստանում է գլխավոր դեր Channel A հեռուստաալիքի «K-pop: Ողջ մնալու դպրոց» (հանգըլ՝ K-POP 최강 서바이벌) դորամայում, որտեղ նա խաղում էր Քանգ Ու Հյոնի դերը, ով M2 խմբի անդամ է հանդիսանում[3]։ 2012 թվականի մայիսին նա վերադարձավ MBC հեռուստաալիք և նկարահանվեց «Չեմ կարող ապրել առանց քեզ» դրամայում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային դրամա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Հանգըլ Դեր ՀԸ
2011 Թարթում-թարթում 반짝반짝 빛나는 Հան Սո Ու Munhwa Broadcasting Company.svg
Գյեբեկ 계백 (階伯) Չուլ Յոն Munhwa Broadcasting Company.svg
Հազար տարվա խոստում 천일의 약속 Լի Մուն Քվոն Seoul Broadcasting System logo.svg
2012 K-pop: Ողջ մնալու դպրոց K-팝 최강 서바이벌 Կանգ Ու Հյոն Channel A
Չեմ կարող ապրել առանց քեզ 그대 없인 못살아 Կիմ Մին Դո Munhwa Broadcasting Company.svg
2014 Ես ռոմանտիկայի կարիք ունեմ 로맨스가 필요해 3 Լի Ու Յունգ tvN

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Ներկայացված աշխատանք Արդյունք
2011 MBC Drama Awards Best New Actor Թարթում-թարթում Առաջադրված
2012 Baeksang Arts Awards 48-րդ մրցանակաբաշխություն Հեռուստատեսային լավագույն նոր դերասան Հազար տարվա խոստում Առաջադրված
Korea Drama Awards 5-րդ մրցանակաբաշխություն Լավագույն նոր դերասան Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "About Park Yu-hwan" C-JeS.
  2. Lee KyungNam (ապրիլի 25, 2012)։ «Park Yoo Chun and Park Yoo Hwan Both Nominated for Paeksang Arts Award»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է 2013-01-16 
  3. Hong Lucia (փետրվարի 16, 2012)։ «Park Yu-hwan, Ko Eun-a to become K-pop stars in upcoming TV series»։ 10Asia։ Վերցված է 2013-01-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]