Փակ Բոմ
| Փակ Բոմ | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | մարտի 24, 1984 (41 տարեկան) |
| Ծննդավայր՝ | Սեուլ, Հարավային Կորեա |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | երգչուհի |
| IMDb։ | ID 3821273 |
| yg-2ne1.com ygfamily.com/artist/About.asp?LANGDIV=K&ATYPE=2&ARTIDX=30 | |
Փակ Բոմ (կորեերեն՝ 박봄, մարտի 24, 1984, Սեուլ, Հարավային Կորեա, առավել հայտնի է որպես Բոմ), հարավկորեացի երգչուհի։ 2NE1 գըրլ խմբի անդամ է (2024 թվականին խումբը վերսկսել է իր գործունեությունը YG Entertainment-ի հետ)։
Բոմի երաժշտական կարիերան սկսվել է 2006 թվականին, մասնակցելով լեյբլի գործընկերների Big Bang-ի Լեքսիի և Masta Wu-ի երգերի ձայնագրմանը: Նա դեբյուտ է կատարել 2NE1-ի կազմում 2009 թվականին։ Բացի խմբում իր գործունեությանը, նա թողարկել է նաև «You and I» և «Don’t Cry» սինգլները։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փակ Բոմը ծնվել է 1984 թվականի մարտի 24-ին Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում[1]։ Նրա ավագ քույրը` Փակ Գո Ինը թավջութակահարուհի է[2]։ Վեցերորդ դասարանում Բոմը մեկնել է ԱՄՆ ուսում ստանալու նպատակով։ Նա ավարտել է Գուլդի ակադեմիան Բեթելում և ավելի ուշ հաճախել է Լեսլիի համալսարան՝ հոգեբանություն սովորելու[3][4]։ Որպես ուսանող Բոմը սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ Մրայա Քերիի շնորհիվ, որին նա հետագայում նկարագրել է որպես իր ամենամեծ երաժշտական ազդեցություններից մեկը։ Սակայն ծնողները նրան թույլ չեն տվել կարիերա սկսել։ Ուստի նա ընդունվել է Բերքլիի երաժշտական քոլեջ առանց նրանց համաձայնության[5]։
Վերադառնալով Կորեա՝ Բոմն անմիջապես որոշել է միանալ YG Entertainment-ին, բայց միայն երեք տարի փորձերից հետո դարձել է ուսուցանվող։ 2006 թվականին նա մասնակցել է Big Bang-ի վաղ սինգլներից երկուսին` «We Belong Together» և «Forever With You»:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
2009−2014 թվականներ. Դեբյուտը 2NE1-ում և սոլո գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Բոմը հանդես է եկել 2NE1-ում CL-ի, Սանդարա Փաքի և Կոն Մին Ջիի հետ միասին՝ ստանձնելով գլխավոր վոկալիստի պաշտոնը։ Խումբը ձայնագրել է «Lollipop» սինգլը մինչ այդ տարվա մարտին իրենց պաշտոնական դեբյուտը (նրանք առաջին սինգլը՝ «Fire», դեբյուտեցին մայիսին)։ Խումբը հաջողություն է ունեցել «I Don’t Care» երգով և դեբյուտային 2NE1 մինի ալբոմով։ «I Don’t Care»-ն արժանացել է Mnet Asian Music Awards մրցանակաբաշխության «Տարվա երգ» մրցանակին, ինչը 2NE1-ին դարձնում է առաջին խումբը, որն իր դեբյուտային տարում դեսան է շահել: 2009 թվականի օգոստոսին, երբ խումբը ժամանակավորապես դադարեցրել է համատեղ աշխատանքը, Բոմը թողարկել է իր առաջին սինգլը՝ «You and I»։ Երգը նաև արժանացել է «Լավագույն թվային սինգլ» 2010 թվականին Mnet Asian Music Awards-ում։ 2011 թվականի ապրիլին նա թողարկել է իր երկրորդ սինգլը՝ «Don't Cry», որը նույնպես հաջողություն է ունեցել[6]։ Նույն թվականին նա մասնակցել է սաբ յունիթի GD & TOP երգի, ինչպես նաև G-Dragon-ի սոլո երգի ձայնագրմանը[7]։
2013 թվականին ստեղծվել է Բոմ և Լի Հաիի սաբ յունիթը, որը հայտնի է նաև որպես BOM&HI։ Նույն թվականի դեկտեմբերի 17-ին նրանք թողարկել են «All I Want for Christmas Is You» սինգլի քավեր տարբերակը[8]։ Նրանք նաև նկարահանվել են G-Dragon-ի «Black» սինգլի ճապոնական տարբերակում։ 2014 թվականին նա դարձել է «Հարևաններ» շոուի մասնակիցը, բայց շուտով նա լքել է շոուն դեղերի տեղափոխման հետ կապված սկանդալի պատճառով[9]։
2015−2017 թվականներ. 2NE1 խմբի լուծարում և YG Entertainment-ից հեռացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թմրամիջոցների ապօրինի շրջանառության սկանդալի հանրությանը հայտնի դառնալուց հետո, Բոմը ստիպված է եղել ընդմիջել իր կարիերայից, ինչի արդյունքում 2NE1-ը մինչև 2014 թվականի վերջը հանդես են եկել երեքով[10]: 2015 թվականի դեկտեմբերին 2NE1-ը վերջին անգամ հանդես եկավ քառյակով Mnet Asian Music Awards-ում[11]։ Ողջ 2016 թվականի ընթացքում խմբի վերադարձի մասին շատ խոսակցություններ կային, սակայն Մինջիի հեռանալուց հետո խմբի գործառնական կարգավիճակը կրկին անհասկանալի դարձավ[11]։ 2016 թվականի նոյեմբերի 25-ին YG Entertainment-ը հրապարակել է պաշտոնական հայտարարություն, որը հաստատում էր 2NE1-ի լուծարումը ստեղծումից յոթ տարի անց[12]։ 2017 թվականի հունվարի 21-ին խումբը թողարկել է իր հրաժեշտի «Goodbye» սինգլը[13]։
2017 թվականի ապրիլին լուրեր տարածվեցին, որ Բոմը վերադառնում է բեմ THE BLACK LABEL լեյբլի ներքո, որը YG-ի ենթաձեռնարկությունն է[14]: Սակայն մայիսի 1-ին YG Entertainment-ը հերքել է այս տեղեկությունը։
2019 թվական. Վերադարձ կորեական բեմ և նոր գործակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին հաղորդվել է, որ Բոմը պայմանագիր է կնքել D Nation Entertainment-ի հետ, որը գլխավորում է նրա երկարամյա ընկեր Սքոթի Քիմը։ 2019 թվականի փետրվարի 15-ին տեղեկություն է հայտնվել, որ Փակ Բոմը պատրաստվում է վերադառնալ սոլո երաժշտական բեմ։ Մարտի 5-ին նրա անհատական ալբոմը նախապես պատվիրելու համար բացվել է կայք, նախնական պատվերների փակվելուց հետո դրանց թիվը կազմել է 4534 օրինակ։ Դա նրան դարձրել է 2019 թվականի վաճառքի առաջատար սոլո կատարողը (հունվար-մարտ)։ Մարտի 13-ին թողարկվել է «Spring» ալբոմը։ Ալբոմի վերնագրային երգը՝ «Spring»-ը, ձայնագրվել է Փաք Սանդարայի մասնակցությամբ[15]։
Ապրիլի 23-ին Բոմը հայտարարել է, որ պլանավորում է այդ տարի պլանավորում է թողարկել երեք ալբոմ։ Մայիսի 2-ին կայացել է «BLUE ROSE» ռեփաք ալբոմի թողարկումը։ «4:44» վերնագրային սինգլին մասնակցել են Հվիինը և Mamamoo-ը[16]։
2019 թվականի հուլիսի 1-ին կայացել է Փակ Բոմի «I Do, I Do» առաջին սաունդթրեքի թողարկումը Perfume դորամայի համար[17]։
Փակ Բոմը մասնակցել է Mnet հեռուստաալիքի Queendom շոուին, որը սկսել է հեռարձակվել 2019 թվականի օգոստոսի 29-ին[18]: Որպես այս շոուի մի մաս, Բոմը ռեփեր Cheetah հետ միասին կատարել է G)I-DLE խմբի, որոնք երգչուհու մրցակիցներն էին Queendom շոուում «Hann (Alone)» երգի քավեր տարբերակը[19], Թեյանգի «Eyes, Nose, Lips» երգի քավերը[20], իսկ Փակ Բոմը թողարկել է նաև Wanna Go Back» սինգլը[21]։
2019 թվականի հոկտեմբերի 29-ին կայացել է MC Mong-ի ութերորդ «CHANNEL8» ալբոմի թողարկումը, ներառյալ «Chanel» երգը, որը ձայնագրվել է Փակ Բոմ-ի հետ[22]:
Դեկտեմբերի 10-ին կայացել է Փակ Բոմի և Փակ Սանդարայի «First Snow» սինգլի թողարկումը[23]։
2024. 2Ne1 խմբային գործունեության վերսկսում
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի կեսերին պաշտոնական հայտարարություն է արվել այն մասին, որ խումբը շրջագայությամբ հանդես կգա որպես ամբողջական խումբ YG Entertainment-ի տակ։ Խմբի ղեկավար CL-ն ակնարկել է խմբից երգերի հնարավոր թողարկման մասին։
Ամֆետամինի վաճառքի սկանդալ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հոկտեմբերի 18-ին ԱՄՆ-ից Փաք Բոմը Adderall է ուղարկել Կորեա (Ադդերոլը դեղագործական պատրաստուկ է, որը պարունակում է ամֆետամին ասպարտատ (25%), ամֆետամին սուլֆատ (25%), դեքստրոամֆետամին սախարոզա (25%), դեքստրոամֆետամին սուլֆատ (25%): Օգտագործվում է Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի (ՈւՊՀՀ) և նարկոլեպսիայի բուժման համար: Օդանավակայանում մաքսային ստուգումից հետո ծանրոցը հսկողության տակ է եղել, իսկ ավելի ուշ փաթեթը հասցվել է Փակ Բոմի տատիկի տուն։ Ամֆետամինի ներմուծումը (այս դեպքում՝ Adderall, որը պարունակում է ամֆետամին, դա մաքուր տեսքով ամֆետամինը ՉԷ) արգելված է Հարավային Կորեայի: տարածք ագելված է, Փակ Բոմի դեմ մեղադրանքներ չեն առաջադրվել, քանի որ նա դեղատոմս ուներ: Սակայն միջադեպը անմիջապես չլուսաբանվեց, այլ ի հայտ եկավ 2014 թվականին[24]: Միևնույն ժամանակ, YG Entertainment-ի ներկայացուցիչները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ, որում նշվում է, որ Փակ Բոմն ունի ԱՄՆ-ում թողարկված դեղերի պաշտոնական դեղատոմս, աղջիկը չգիտեր նման փաթեթը Կորեա ուղարկելու անօրինականության մասին[24]։ Երեք տարի անց այս սկանդալի վրա հանրության ուշադրությունը կենտրոնացնելը հասարակության բացասական արձագանքն առաջացրեց. ի հայտ եկան վարկածներ, որ այս փաստի «ջրի երես դուրս գալը» փորձ է շեղել «Սևոլ» լաստանավի վթարի հետաքննությունից[25]։
Սկանդալի պատճառով Փակ Բոմը ստիպված է եղել հեռանալ «Հարևաններ» հեռուստաշոուի նկարահանումներից 13-րդ դրվագից հետո[26][27]։
2018 թվականի ինտերվյու
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի ապրիլի 25-ին «PD Notebook» հեռուստաշոուն կրկին անդրադարձավ այս իրավիճակին, և հետագա կասկածները հայտնվեցին Բոմի իրական տարիքի վերաբերյալ, որը ակտիվորեն քննարկվում էր վերջին մի քանի տարիների ընթացքում: Բացառիկ հարցազրույցում կատարողուհին երկար ժամանակ հետո առաջին անգամ կիսվել է տեղեկություններով, որոնք նախկինում չէր բարձրաձայնել.
Ոճ և ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փակ Բոմի ոճային նախասիրություններն են փոփը և R&B, իր աշխատանքի վրա ազդած կատարողների թվում նա անվանում է Մրայա Քերիին և Բիյոնսեին[28][29]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Գագաթնակետային
դիրք |
Վաճառքեր | Ալբոմ |
|---|---|---|---|---|
| KOR [30] | ||||
| 2006 | «Anystar» (с G-Dragon և Gummy) | — | Սինգլը ալբոմից չէ | |
| 2009 | «You and I» | 1 |
KOR: 5,387,231+ |
To Anyone |
| 2011 | «Don’t Cry» | 1 | KOR: 3,121,883+ | 2NE1 |
| 2011 | «Having an Affair» (с G-Dragon և Փակ Մյոն Սու) | 1 | KOR: 4,172,894+ | Infinite Challenge |
| 2013 | «All I Want for Christmas Is You» (Լի Հաիի հետ) |
5 | KOR: 273,832+ | |
| 2019 | Sping (feat Սանդարա Փաք).
|
2 | KOR: 8,658+ | SPRING |
| «4:44» (feat Հիվն (Mamamoo) | 84 | — | re:Blue Rose |
Սինգլ ալբոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Title | Մանրամասներ | Դիրքեր չարթերում | Վաճառքներ |
|---|---|---|---|
| KOR [31] | |||
| Spring |
|
2 |
|
Համագործակցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Գագաթնակետային
դիրք |
Վաճառքներ | Ալբոմ |
|---|---|---|---|---|
| KOR | ||||
| 2006 | «We Belong Together» (Big Bang Բոմի հետ միասին) | — | We Belong Together | |
| «Anystar» (Լի Հյո Ռի Բոմի հետ միասին և Լի Չուն ՀԻ) | — | Не сингл с альбома | ||
| «Forever with You» (Big Bang Բոմի հետ միասին) | — | BIGBANG | ||
| 2007 | «Along My Way» (Red Roc Բոմի հետ միասին) | 1 | ||
| «Baby Boy» (Լեքսի Բոմի հետ միասին) | — | RUSH | ||
| 2010 | «Oh Yeah» (GD & TOP Բոմի հետ միասին) | 1 | KOR: | GD & TOP |
| 2012 | «Up» (Epik High Բոմի հետ միասին) | 1 | KOR: | 99 |
| 2013 | «Black (Ճապոնական տարբերակ)» (G-Dragon Բոմի հետ միասին) | — | One of a Kind + Heartbreaker |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Ինչ է առաջադրված | Արդյունք |
|---|---|---|---|---|
| 2009 | Կորեայի ամենանշանավոր երգը | «You and I» | Հաղթանակ | |
| 2010 | Լավագույն թվային սինգլ[33] | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «K-Pop Now!: The Korean Music Revolution». Good Reads. 2014 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «2NE1's Park Bom makes an appearance at her older sister's cello recital!». KMusic. 2016 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Back to School Special: Which K-Pop Star Went to Your School?». Soompi. 2012 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ .«[KPKF] Park Bom's grad photo surfaces». One Hallyu. 2014 թ․ հուլիսի 3. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Berklee College of Music Hall of Fame: Park Bom from 2NE1». WeLoveBom.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «2011년 19주차 Digital Chart». Gaon. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Featuring Park Bom, GD's request? ("Bom has a good singing voice" – G-Dragon)». WeLoveBom.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Park Bom and Lee Hi form a new unit». Asia Today. 2013 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «2NE1 Park Bom's Career Drowns with Drug Scandal; Cover-up by the Media to Divert Attention from Sewol Ferry Tragedy?». Venture Capital Post. 2015 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «[★TRENDING] Park Bom Reveals What Really Happened In The 2014 drug scandal». Koreaboo. 2017 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
- ↑ 11,0 11,1 «2NE1's Minzy decides to leaves YG Entertainment». Drama Fever. 2016 թ․ ապրիլի 5. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Here's The Reason Why 2NE1 Disbanded According to YG Entertainment». Koreaboo. 2016 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Goodbye by 2NE1». iTunes. 2017 թ․ հունվարի 21. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Former 2NE1 Member Park Bom Drops Hint; Returning To The Music Scene Under YG Soon?». Hello K-Pop. 2017 թ․ ապրիլի 28. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «[단독] 산다라박, 박봄 3월 컴백곡 피처링…2NE1 의리». entertain.naver.com (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Herman, Tamar (2019 թ․ մայիսի 2). «Park Bom Teams Up with Mamamoo's Wheein for Soulful '4:44': Watch». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «박봄, `퍼퓸`으로 생애 첫 OST 참여…'I Do I Do' 공개». 스타투데이 (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
- ↑ OSEN (2019 թ․ օգոստոսի 30). «첫방 '퀸덤' 박봄, 투애니원 지우고 국보급 솔로로..후배들 기립박수 [핫TV]». mosen.mt.co.kr (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Queendom Pt. 1 - Single by MAMAMOO, AOA & Park Bom». Apple Music (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
{{cite web}}: no-break space character in|website=at position 6 (օգնություն) - ↑ «Queendom , Pt. 2 - Single by OH MY GIRL, Lovelyz & Park Bom». Apple Music (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
{{cite web}}: no-break space character in|website=at position 6 (օգնություն) - ↑ «Queendom - EP by Various Artists». Apple Music (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
{{cite web}}: no-break space character in|website=at position 6 (օգնություն) - ↑ «2NE1 출신의 가수 박봄이 피처링을 '샤넬'». 당진신문 (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
- ↑ [1] Արխիվացված 2020-06-07 Wayback Machine [공식] 박봄X산다라박, 10일 새 듀엣곡 '첫눈' 전격 발매..끈끈한 의리
- ↑ 24,0 24,1 Tamar Herman (2014 թ․ հուլիսի 3). «Park Bom Reportedly Disguised Amphetamine As Snacks When Shipping Them To Korea» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Были ли новости о попытке Пак Бом провезти амфетамины попыткой отвлечь внимание от расследований крушения Севоль?». ShowAsia. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «2NE1's Park Bom revealed to have attempted to smuggle drugs + YGE preparing to release a statement». Allkpop. Allkpop. 2014 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «2NE1's Park Bom to step down from TV show 'Roommate'». Asiaone. Asiaone. 2014 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «박봄». Naver Music (կորեերեն). NHN Corp — trans_title: Park Bom. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Jo, Seong-hun — trans_title: Park Bom's "Don't Cry" made public, music video is hot topic for tears (2011 թ․ ապրիլի 22). «박봄 '돈 크라이' 공개, 뮤비 속 눈물연기 화제». Gaon Chart. Korea Music Content Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Gaon Chart Search: Park Bom». Gaon Chart (կորեերեն). Korea Music Content Industry Association. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Spring – Week 12, 2019». Gaon Chart (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
- ↑ «2019 Monthly Album Chart – March». Gaon Chart. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «2010 M.net Korean Music Festival Winners list» Արխիվացված 2015-03-30 Wayback Machine. MAMA. Retrieved December 14, 2014.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փակ Բոմ» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Մարտի 24 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սեուլ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 21-րդ դարի երգչուհիներ
- Կին
- Հարավկորեացի երգչուհիներ
- Հարավկորեացի կինոդերասանուհիներ
- Հարավկորեացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Հարավկորեացի պարային երաժիշտներ
- Հարավկորեացի պարողներ
- Հարավկորեացի պարուհիներ
- Քեյ փոփ