Փախստականներ (հուշարձան)
![]() | |
![]() | |
| Տեսակ | հուշահամալիր և արձանախումբ |
| Քանդակագործ | Bel Borba? |
| Երկիր | |
| Բնակավայր | Justicia? |
| Փողոց | Paseo de Recoletos? |
| Նյութ | բրոնզ և բետոն |
| 40°25′13.631″N 3°41′34.307″W / 40.42045306°N 3.69286306°W | |
Փախստականներ, հուշարձան և հանրային արվեստի ստեղծագործություն Մադրիդում։ Գտնվում է Պասեո դե Ռեկոլետոսի ջրավազաններից մեկի մոտ և նվիրված է միգրանտներին ու փախստականներին[1]։
Պատմություն և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներգաղթյալներին և փախստականներին նվիրված հուշարձան տեղադրելու գաղափարը 2018 թվականին հաստատել է Մանուելա Կարմենայի նախագահությամբ գործող քաղաքային կառավարությունը[2]։ Քաղաքային կառավարության խոսնակ Ռիտա Մաեստրեի խոսքով՝ դա եղել է միջոց արտահայտելու այն ճանաչումը, որ փախստականներն ու ներգաղթյալները «կերտել են Մադրիդ քաղաքը»[2]։
Բրազիլացի նկարիչ Բել Բորբայի նախագծած հուշարձանը հեղինակի Homage to Migrants («Հարգանքի տուրք միգրանտներին») ստեղծագործության հարմարեցված տարբերակն է, որը ներկայացվել է Ժնևի լճի մոտ անցկացվող Biennale de Montreux ցուցահանդեսում։ Այն վերափոխվել է՝ Պասեո դե Ռեկոլետոսի ջրավազաններից մեկի տարածքին համապատասխանեցնելու համար։ Կառույցը ներառում է 180 × 100 × 180 սմ չափերով բետոնե բլոկ՝ գրանիտե երակներով, որի վրա տեղադրված է բրոնզե քանդակախումբը[3][4]։
960 կգ քաշով բրոնզե քանդակախումբը բաղկացած է նստած 16 տղամարդկանց և կանանց պատկերներից, որոնցից մի քանիսը գրկում երեխաներ են պահում։ Բոլոր կերպարները կրում են փրկաբաճկոններ և պատկերված են օգնության սպասելիս[3]։
Հուշարձանի տեղադրման աշխատանքները սկսվել են 2019 թվականի մայիսի 13-ին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ León, Pablo (28 October 2019). «Madrid instalará en Recoletos la estatua dedicada a los refugiados». eldiario.es.
- 1 2 «El Ayuntamiento de Madrid alzará un monumento en homenaje a los refugiados». Público. 14 June 2018.
- 1 2 3 «El Ayuntamiento de Madrid instala una estatua permanente en Recoletos para homenajear a los refugiados». eldiario.es. 13 May 2019.
- ↑ «Así será "Refugiados", el monumento a los migrantes del Paseo de Recoletos». Somos Chueca. eldiario.es. 20 March 2019.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փախստականներ (հուշարձան)» հոդվածին։ |


