Փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիա
| Փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիա | |
|---|---|
| Տեսակ | United Nations Conference resolution? և Միավորված Ազգերի Կազմակերպության պայմանագիր |
| Իրավասությունը տարածվում է | Գերնսի |
| Լեզու | անգլերեն[1] և ֆրանսերեն[1] |
| Հրատարակված | հուլիսի 28, 1951 |
| Արդյունավետ ամսաթիվը | ապրիլի 22, 1954 |
| Տեղանք | Ժնև |
«Փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիա», հայտնի նաև որպես «1951 թվականի փախստականների կոնվենցիա» կամ «1951 թվականի հուլիսի 28-ի Ժնևի կոնվենցիա», Միավորված ազգերի կազմակերպության բազմակողմ միջազգային պայմանագիր։
Կոնվենցիան սահմանում է, թե ով կարող է ճանաչվել փախստական, ինչ իրավունքներ ունեն ապաստան ստացած անձինք, և ինչ պարտավորություններ ունեն այդ ապաստանը տրամադրող պետությունները։ Կոնվենցիան նաև հստակեցում է, թե ովքեր չեն կարող ճանաչվել փախստական, օրինակ՝ պատերազմական հանցագործները։ Այն նաև հնարավորություն է տալիս որոշ դեպքերում առանց վիզայի ճամփորդելու։ Վիզայի փոխարեն կիրառվում է կոնվենցիայի շրջանակում տրված փախստականների ճամփորդական փաստաթղթերով։
Այս կոնվենցիան հիշատակվել է նաև Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրի 78-րդ հոդվածում[2]։
Փախստականների կոնվենցիան հիմնված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 14-րդ հոդվածի վրա, որը ճանաչում է անձանց՝ քաղաքական հետապնդումից պաշտպանվելու համար այլ երկրում ապաստան հայցելու իրավունքը։ Փախստականը կարող է բացի տվյալ պետությունում կոնվենցիայով սահմանված իրավունքներից օգտվել նաև այլ՝ լրացուցիչ իրավունքներից և արտոնություններից[3]։
Կոնվենցիայով ամրագրված իրավունքները մինչև այսօր շարունակում են գործել։ Սակայն որոշ փորձագետներ պնդում են, որ 21-րդ դարի փախստականների իրավիճակի բարդությունը պահանջում է նոր պայմանագիր, որը հաշվի կառնի պետությունների բնույթի փոփոխությունը, տնտեսական միգրանտներին, բնակչության տեղահանումը, էկոլոգիական միգրանտներին և ժամանակակից պատերազմները[4]։ Այնուամենայնիվ, կոնվենցիայի այն հիմնարար սկզբունքները, որոնցից են հետ չվերադարձման սկզբունքը (non-refoulement, 33-րդ հոդված), շարունակում են կիրառվել։ 1951 թվականի կոնվենցիան հանդիսանում է այդ իրավունքների իրավական աղբյուրը[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան 1951 թվականի կոնվենցիայի ընդունումը փախստականների կարգավիճակի հարցերը կարգավորվել է Ազգերի Լիգայի «Փախստականների միջազգային կարգավիճակի մասին» 1933 թվականի հոկտեմբերի 28-ի կոնվենցիայով։ Այդ փաստաթուղթը ներառել է կարգավորումներ՝ Նանսենի անձնագրերի տրամադրում, հարկադիր վերադարձում (refoulement), աշխատանքային պայմանների ապահովում, արտադրական վթարներին (այն խնդիրները, որոնց բախվում էին փախստականները իրենց աշխատանքային գործունեության ընթացքում), սոցիալական աջակցություն, կրթություն, հարկային ռեժիմի կարգավորում և ազատում փոխադարձության սկզբունքից։ Այն նաև նախատեսում էր ստեղծել փախստականների հարցերով զբաղվող հատուկ կոմիտեներ[5]։ Այսուհանդերձ, այս կոնվենցիան հիմնականում ուղղված է եղել Օսմանյան կայսրության փլուզումից և Ռուսական հեղափոխությունից հետո տեղահանված փախստականներին աջակցելուն և վավերացվել էր ընդամենը ինը պետության կողմից, ինչը զգալիորեն սահմանափակել է դրա կիրառելիությունը[5]։
1951 թվականի կոնվենցիան ընդունվել է Ժնևում՝ Միավորված ազգերի կազմակերպության կողմից հրավիրված «Փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» համաժողովի շրջանակում։ Այն պաշտոնապես հաստատվել է 1951 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1954 թվականի ապրիլի 22-ին։ Նախնական տարբերակում կոնվենցիան վերաբերել է միայն Եվրոպայում 1951 թվականի հունվարի 1-ից առաջ (այսինքն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով տեղահանվածները) տեղահանված փախստականներին, սակայն պետություններին տրվել էր հնարավորություն հռչակագիր ներկայացնելու՝ փաստաթղթի դրույթները տարածելու նաև այլ տարածաշրջաններից եկած փախստականների վրա։
1967 թվականին ընդունվել է արձանագրություն, որն հեռացրել է ժամանակային սահմանափակումը և կիրառվել է փախստականների նկատմամբ «առանց որևէ աշխարհագրական սահմանափակման», սակայն կոնվենցիան ստորագրողների կողմից այս հարցի վերաբերյալ նախկինում արված հայտարարությունները չեղյալ են հայտարարվել[6]։
Կողմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 20-ի դրությամբ՝ փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիային միացել էր 146 պետություն, իսկ դրա արձանագրությանը՝ 147[7][8][9]։ Մադագասկարը և Սենթ Քիթս և Նևիսը միայն կոնվենցիային են անդամակցում, մինչդեռ Կաբո Վերդեն, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Վենեսուելան անդամակցում են միայն արձանագրությանը։ Քանի որ ԱՄՆ-ը 1968 թվականին վավերացրել է արձանագրությունը, ստանձնել է 1951 թվականի բնօրինակի փաստաթղթում ամրագրված պարտավորությունների մեծ մասը (2-ից 34-րդ հոդվածները), ինչպես նաև արձանագրությամբ փոփոխված 1-ին հոդվածը՝ դիտարկելով այն որպես «երկրի գերագույն օրենք»[10]։
Փախստականի սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնվենցիայի 1(ա) հոդվածը «ժառանգաբար» ընդգրկում է այն անձանց, որոնք արդեն ճանաչվել էին փախստականներ նախորդ համաձայնագրերի հիման վրա՝
առանց բացառելու (բ) ենթաբաժնի ներքո եղած ցանկացած անձի, որը նախորդ համակարգերով ճանաչվել է ոչ փախստական: Կոնվենցիայի 1(բ) հոդվածը սահմանում է փախստականին որպես անձ, որը[11][12]
Ժամանակի ընթացքում, երբ առաջացան փախստականներին վերաբերող նոր ճգնաժամեր, գնալով ակնհայտ դարձավ 1951 թվականի կոնվենցիայի ժամկետային սահմանափակումները հետագա փախստականների վրա տարածելու անհրաժեշտությունը։ Այդ նպատակով մշակվեց Փախստականների կարգավիճակի մասին արձանագրությունը, որը ուժի մեջ մտավ 1967 թվականի հոկտեմբերի 4-ին[13]։
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակն (UNHCR) կոչված է միջազգային պաշտպանություն ապահովել իր իրավասության ներքո գտնվող փախստականների համար[14]։
1967 թվականի արձանագրության մեջ «փախստական» հասկացությունը սահմանվում է այնպես, ինչպես 1951 թվականի կոնվենցիայում, բայց առանց այս բառերի՝ «1951 թվականի հունվարի 1-ից առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով և …»[15]։
Մի շարք կազմակերպություններ փորձել են ստեղծել ավելի օբյեկտիվ սահմանումներ, որոնք հիմնված են 1951 թվականի կոնվենցիայի վրա, բայց որոշ տարբերություններով։ Դրանցից են՝
- 1969 թվականի Աֆրիկայի միասնության կազմակերպության (2002 թվականից սկսած՝ Աֆրիկյան Միություն) կողմից ընդունված կոնվենցիան, որը կարգավորում է փախստականների խնդիրների առանձնահատկությունները Աֆրիկայում,
- 1984 թվականի Կարտախենայի հռչակագիրը, որը, թեև պարտադրող ուժ չունի, սակայն տարածում է տարածաշրջանային չափանիշներ Հարավային և Կենտրոնական Ամերիկայում, Մեքսիկայում և Կարիբյան երկրներում[16]։
Ժամանակակից գիտնականների մի մասը գտնում է, որ 1951 թվականի կոնվենցիայի սահմանումը ամբողջովին չի համապատասխանում մեր ժամանակների իրողություններին, քանի որ, օրինակի համար էկոլոգիական փախստականները դրանում ներառված չեն[17]։
Կողմերի պարտականություններ և իրավունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքի համաձայն՝ գործող պայմանագրերը պարտադիր են իրագործմանը դրա կողմերի համար և պետք է կատարվեն բարի կամքով։ Փախստականների մասին կոնվենցիան վավերացրած երկրները պարտավոր են պաշտպանել իրենց տարածքում գտնվող փախստականներին՝ համաձայն այնտեղ ներկայացված բոլոր պայմանների[18]։ Կան մի շարք դրույթներ, որոնց պետք է հետևեն կոնվենցիան ստորագրած կողմերը․
Փախստակաների պարտականություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- պահպանել իրենց ապաստան տրամադրած պետություններում ընդունված օրենքները (հոդված 2)
Պետությունների պարտականություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազատում փոխադարձությունից (Հոդված 7). Փախստականներին իրավունքներ պետք է տրամադրվեն առանց իրենց երկրից փոխադարձության պահանջի, քանի որ նրանք չեն վայելում իրենց պետության պաշտպանությունը[18]
- Պետությունները կարող են ժամանակավոր սահմանափակող միջոցներ կիրառել փախստականների նկատմամբ միայն այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է ազգային անվտանգության համար (Հոդված 9),
- Փախստականի անձնական կարգավիճակը պետք է հարգվի՝ համաձայն նրանց բնակության երկրի օրենքների (Հոդված 12),
- Փախստականները պետք է ազատ հնարավորություն ունենան դատական գործընթացներին մասնակցելու (Հոդված 16),
- Պետական մարմինները պետք է ապահովեն փախստականներին անհրաժեշտ վարչական աջակցություն (Հոդված 25),
- Պետությունները պարտավոր են փախստականներին տրամադրել ինքնության փաստաթղթեր, եթե նրանք չունեն վավեր անձնագրեր (Հոդված 27),
- Փախստականները իրավունք ունեն ստանալ ճանապարհորդական փաստաթղթեր միջազգային ազատ տեղաշարժի համար (Հոդված 28),
- Փախստականները պետք է կարողանան փոխանցել իրենց ակտիվները, հատկապես վերաբնակեցման նպատակով (Հոդված 30),
- .Պետությունները պետք է հեշտացնեն փախստականների ինտեգրումը, ներառյալ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը (Հոդված 34),
- Համագործակցություն ՄԱՓԳՀ-ի (ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ) հետ (Հոդված 35)[18].
- .Պետությունները պետք է տրամադրեն տեղեկատվություն իրենց երկրում ընդունած ազգային օրենքների մասին, որոնք ապահովում են Կոնվենցիայի կիրառումը (Հոդված 36)[18],
- Եթե վեճերը չեն կարող լուծվել այլ կերպ, պետությունները կարող են դիմել Միջազգային Դատարան (Հոդված 38),
Պետությունները իրավունք չունեն՝
- խտրականություն դնել փախստականների միջև (Հոդված 3),
- փախստականների նկատմամբ լրացուցիչ սահմանափակումներ մտցնել միայն նրանց քաղաքացիության պատճառով (Հոդված 8),
- ակնկալել, որ փախստականները կվճարեն հարկեր, որոնք տարբերվում են քաղաքացիների հարկերից և պետական տուրքերից (Հոդված 29)
- կիրառել պատժամիջոցներ այն փախստականների նկատմամբ, որոնք անօրինական կերպով մուտք են գործել ապաստան փնտրելու համար, եթե նրանք անմիջապես ներկայանան (հոդված 31), ինչը սովորաբար մեկնաբանվում է այնպես, որ նրանց անօրինական մուտքն ու ներկայությունը ընդհանրապես չպետք է հետապնդվեն[19]
- փախստականներին վտարել (հոդված 32),
- «Բռնի վերադարձնել փախստականներին այն երկիր, որտեղից նրանք փախել են (Հոդված 33): Ընդհանուր ճանաչված է, որ բռնի վերադարձի արգելքը միջազգային իրավունքի մաս է կազմում: Սա նշանակում է, որ նույնիսկ այն պետությունները, որոնք 1951 թվականին Փախստականների կոնվենցիային չեն անդամակցում, պարտավոր են պահպանել հետ վերադարձման սկզբունքը[18]:Փախստականները պետք է ունենան այն իրավունքները, ինչ տվյալ երկրի քաղաքացի հանդիսացող անձինք հետևյալ հարցերում՝
- Կրոնի ազատություն՝ իրենց կրոնը դավանելու իրավունք (Հոդված 4)
- Արվեստի և արդյունաբերական սեփականության իրավունքների պաշտպանություն։ Այս իրավունքը նշանակում է, որ եթե փախստականը արվեստագետ է կամ գիտնական, ապա իր աշխատանքների նկատմամբ պետք է ճանաչվեն ու պաշտպանվեն նրա հեղինակային իրավունքները։ (Հոդված 14)
- Պարենային կամ նյութական ռեսուրսների հավասար բաշխում (Հոդված 20)
- Տարրական կրթություն ստանալու հնարավորություն (Հոդված 22)
- Սոցիալական օգնություն և աջակցություն (Հոդված 23)
- Աշխատանքային օրենսդրություն (այն օրենքների, կանոնների և նորմերի ամբողջությունը, որոնք կարգավորում են աշխատողի և գործատուի միջև հարաբերությունները) և սոցիալական ապահովություն (Հոդված 24)
Փախստականները պետք է առնվազն նույն կերպ վայելեն իրավունքներ, ինչպես երկրի մյուս քաղաքացի չհանդիսացող անձինք հետևյալ ոլորտներում՝
- Շարժական և անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ (Հոդված 13)
- Տարբեր կազմակերպություններին կամ միություններին անդամակցության իրավունք (Հոդված 15)
- Վարձատրվող աշխատանք (Հոդված 17)
- Ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունք (Հոդված 18)
- Ազատ մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունք, օրինակ՝ բժիշկ, իրավաբան, նկարիչ և այլն (Հոդված 19)
- Բնակարանային հարցեր՝ բնակարանի վարձույթ կամ ձեռքբերում (Հոդված 21)
- Տարրականից բարձր կրթություն՝ երկրորդական, բարձրագույն կրթություն (Հոդված 22)
- Երկրի ներսում ազատ տեղաշարժ և բնակության վայրի ընտրություն (Հոդված 26)
Կոնվենցիայի չգործածում
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականի Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի (և դրա 1967 թվականի արձանագրության) իրականացման վերահսկողության համար նախատեսված հստակ և պարտադրող մեխանիզմ կամ ուժ չկա։ Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱՓԳՀ) ունի վերահսկիչ դեր, սակայն չի կարող հարկադրաբար պարտադրել կոնվենցիայի կատարումը։ Կոնվենցիան նշում է, որ խախտումների վերաբերյալ բողոքները պետք է ներկայացվեն Արդարադատության միջազգային դատարան[20], բայց ոչ մի երկիր երբևէ նման բողոք չի ներկայացրել։
Անհատները կարող են բողոքներ ներկայացնել ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների կոմիտե (Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի շրջանակներում) կամ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի հիման վրա, սակայն երբևէ որևէ մեկը չի օգտագործել այս մեխանիզմները կոնվենցիայի խախտումների վերաբերյալ որևէ բողոք ներկայացնելու համար։
Պետությունները տեսականորեն կարող են միջազգային պատժամիջոցներ սահմանել կոնվենցիան խախտող պետությունների նկատմամբ, բայց այդպես ևս երբևէ չի արվել։
Ներկայումս կոնվենցիայի խախտման իրական հետևանքները սահմանափակվում են միայն մամուլում հրապարակային ամոթանքով (public shaming) և ՄԱԿ-ի և այլ պետությունների բանավոր դատապարտմամբ։
Սակայն այս քայլերը դեռևս մշակված և արդյունավետ զսպիչ միջոցներ չեն համարվում[21]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ
- Ապաստանի իրավունք
- ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով
- Փախստականների համաշխարհային օր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.unhcr.org/protect/PROTECTION/3b66c2aa10.pdf
- ↑ "Consolidated Version of the Treaty on the Functioning of the European Union
- ↑ Convention relating to the Status of Refugees, Article 5.
- ↑ Schoenholtz, Andrew I. (2015). «The New Refugees and the Old Treaty: Persecutors and Persecuted in the Twenty-First Century». Chicago Journal of International Law. 16 (1). SSRN 2617336. Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Jaeger, Gilbert (2001 թ․ սեպտեմբեր). «On the history of the international protection of refugees» (PDF). International Review of the Red Cross. 83 (843): 727–737. doi:10.1017/S1560775500119285. S2CID 145129127.
- ↑ «No. 8791 Protocol relating to the Status of Refugees. Done at New York, on 31 January 1967». Treaty Series – Treaties and international agreements registered or filed and recorded with the Secretariat of the United Nations (PDF). Vol. 606. United Nations. 1970. էջ 268. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ UNHCR: States Parties to the Convention and Protocol, retrieved 15 July 2010
- ↑ «Chapter V – Refugees and Stateless Persons». United Nations Treaty Series. 2013 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Chapter V – Refugees and Stateless Persons». United Nations Treaty Series. 2013 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Joan Fitzpatrick, "The International Dimension of U.S. Refugee Law", 15 Berkeley J. Int'l. Law 1, Berkeley Law Scholarship Repository, 1997
- ↑ United Nations High Commission for Refugees. (2012). Text of Convention. Retrieved 5 May 2012. Արխիվացված 7 Հունիս 2012 Wayback Machine
- ↑ «What is a Refugee? Definition and Meaning | USA for UNHCR». unrefugees.org. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ United Nations High Commission for Refugees 2011 § C(8).
- ↑ United Nations High Commission for Refugees 2011 § E(14).
- ↑ Protocol Relating to the Status of Refugees of 31 January 1967 – English text, Article I § 2.
- ↑ UNHCR. "La Situación de los Refugiados en América Latina: Proteccion y Soluciones Bajo el Enfoque Pragmático de la Declaración de Cartagena Sobre los Refugiados de 1984". 2004 (in Spanish).http://www.oas.org/DIL/xxxiv/Documentos/Juan%20Carlos%20Murillo/JCMurillo.DOCUME~1.DOC
- ↑ Lee, Eun Su; Szkudlarek, Betina; Nguyen, Duc Cuong; Nardon, Luciara (2020 թ․ ապրիլ). «Unveiling the Canvas Ceiling: A Multidisciplinary Literature Review of Refugee Employment and Workforce Integration». International Journal of Management Reviews. 22 (2): 193–216. doi:10.1111/ijmr.12222. ISSN 1460-8545. S2CID 216204168.
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 18,4 UNHCR: Refugee protection: A Guide to International Refugee Law, 2001, 92-9142-101-4, retrieved 19 August 2015
- ↑ Yewa Holiday (2017 թ․ մարտի 24). «The Problem with the Prosecution of Refugees». University of Oxford, Faculty of Law. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Convention relating to the Status of Refugees, Article 38.
- ↑ «Crikey clarifier: does Australia's refugee policy breach UN rules?». crikey.com.au. 2012 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Full text of the Convention (UNHCR)
- Introductory note by Guy S. Goodwin-Gill, procedural history note and audiovisual material on the Convention relating to the Status of Refugees and the Protocol relating to the Status of Refugees in the Historic Archives of the United Nations Audiovisual Library of International Law
- Lectures by Guy S. Goodwin-Gill entitled International Migration Law – A General Introduction and Forced Migration – The Evolution of International Refugee Law and Organization in the Lecture Series of the United Nations Audiovisual Library of International Law
- United Nations High Commission for Refugees (2011) [1979]. Handbook and guidelines on procedures and criteria for determining refugee status (PDF). United Nations. (HCR/1P/4/ENG/REV. 3)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիա» հոդվածին։ |
| ||||||
- 1950-ականներ
- 1951
- 1951 հիմնադրումներ
- 1951 պայմանագրեր
- 1967 միջազգային հարաբերություններում
- 20-րդ դարի պայմանագրեր
- Արտաքսում
- Բնակչության գաղթ
- Բնակչության տեղահանում
- Ժնև
- Ժնևյան կոնվենցիաներ
- Համաձայնագրեր
- ՄԱԿ
- ՄԱԿ-ի պայմանագրեր
- ՄԱԿ-ի պատմություն
- Մարդու իրավունքներ
- Մարդու իրավունքների գործիքներ
- Միջազգային իրավունք
- Միջազգային կոնվենցիաներ
- Միջազգային մարդասիրական իրավունք
- Պայմանագրեր այբբենական կարգով
- Փախստականներ