Փախստականը (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փախստականը
ռուս.՝ Беглец
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1887
Հրատարակվել էսեպտեմբերի 28 (հոկտեմբերի 10), 1887

«Փախստականը» (ռուս.՝ Беглец), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1887 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է 1887 թվականին «Պետերբուրգյան թերթում» (№ 26 ) Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Պ. Չեխովի «Փախստականը» պատմվածքը գրվել է 1887 թվականին, առաջին անգամ տպագրվել է 1887 թվականին «Պետերբուրգյան թերթում», № 26 Ա. Չեխոնտե ստորագրությամբ, 1889 թվականին հրապարակվել է «Ստոգլավ» պատկերազարդ օրացույցում, պատմվածքը ընդգրկվել է Ա. Ֆ. Մարքսի կողմից հրատարակվող գրողի ստեղծագործությունների ժողովածուի մեջ։ Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է դանիերեն, գերմաներեն, սերբախորվաթերեն, ֆրանսերեն և չեխերեն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրողի կրտսեր եղբայրը՝ Միխայիլ Պավլովիչ Չեխովը, հիշում է, որ «Փախստականը» պատմվածքը Ա. Պ. Չեխովի կողմից գրվել է 1884 թվականին Չիկինսկի (Վոսկրեսենսկի) հիվանդանոցում պրակտիկանտ աշխատելու ժամանակ ստացած տպավորությունների ներքո[1][2]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը գնահատել է Լ. Ն. Տոլստոյը, 1889 թվականին նրա աղջիկը գրում էր. «Հայրիկին շատ դուր եկավ «Ստոգլավ» օրացույցում տպագրված Չեխովի փոքրիկ ակնարկը, և նա մի քանի անգամ բարձրաձայն կարդաց այն»։ Դ. Պ. Մակովիցկին գրի է առել Տոլստոյի կարծիքը. «Ինչ լավ է այն ընթերցել, ես ժամանակ առ ժամանակ կարդում եմ դա, երբ հուզվում, ծիծաղում կամ անհանգստանում եմ»[3]։

1893 թվականին թարգմանչուհի Յու. Տվերոյանսկայան պատմվածքի հեղինակին գրում էր Փարիզից (1893), որ ֆրանսիական «Revue des Deux Mondes» ամսագրում տպագրվել է «Գուսև» և «Փախստական» պատմվածքների իր թարգմանությունները, որոնք մեծ հաջողություն են ունեցել։

Գործող անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պավել Գալակտիոնով, թարախոտ վերքով 7 տարեկան տղա
  • Կլինիկայի բուժակ

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթ տարեկան տղայի Պաշայի թևը պահքի ժամանակվանից ցավում էր։ Աշնանը մայրը որոշում է որդուն բժշկի տանել։ Ճանապարհը մինչև կլինիկա երկար էր և նրանք գնացին մինչև լուսաբաց։ Կլինիկայում շատ մարդիկ կային, հասավ Պաշայի հերթը, բժիշկը նայեց հիվանդին և հանդիմանեց մորը, որ երեխային ժամանակին չի բերել բժշկի։ Հիմա արդեն ցավում էին նրա հոդերը, և Պավելին պահեցին հիվանդանոցում, որ վիրահատեն։ Այստեղ նրան տեղավորեցին երեք տեղանոց հիվանդասենյակում, հագուստը փոխեցին և կերակրեցին։ Երեխան երբեք չէր տեսել այսպիսի գեղեցիկ և մաքուր տեղ։ Այնուհետև Պավելը շրջեց հիվանդանոցում։ Երեկոյան հիվանդանոցում մահացավ հարևան հիվանդասենյակում բուժվող հիվանդներից մեկը։ Դա տեսնելով՝ Պաշան սաստիկ վախեցավ և փախավ հիվանդանոցից, սակայն հեռու չգնաց, «անտեսանելի ուժը սեղմեց նրա շնչառությունը, հարվածեց ոտքերին։ Նա օրօրվեց և անգիտակից վիճակում ընկավ աստիճաններին»։ Վախից գիտակցությունը կորցրած երեխային ետ վերադարձրեցին կլինիկա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Беглец // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, page 105, Françoise Darnal-Lesné, Édition L’Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • Le Fugitif, traduit par Édouard Parayre, Éditions Gallimard, Bibliothèque de la Pléiade, 1970, ISBN 2-07-010550-4.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бывшая Чикинская земская больница
  2. А. П. Чехов в воспоминаниях современников. Изд. «Художественной литературы», Москва, 1960
  3. «Л. Н. Толстой в воспоминаниях современников». Т. 2. М., 1960, стр. 250. Ср. т. III Сочинений, стр. 537

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]