Փախուստ սենյակից (խաղ)

Փախուստ սենյակից (անգլ.՝ Real-life room escape), ինտելեկտուալ խաղ, որի ժամանակ խաղացողները փակվում են այն սենյակում, որտեղից նրանք պետք է դուրս գան որոշակի ժամանակի ընթացքում՝ գտնելով առարկաներ և լուծելով գլուխկոտրուկներ[1]։ Ժանրի որոշ ներկայացուցիչներ ներառում են նաև դետեկտիվ կամ այլ սյուժե, որպեսզի խաղացողների համար ապահովեն յուրահատուկ մթնոլորտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տիպի խաղերը ծագել են 2000-ական թվականների սկզբին տարածված escape the room տիպի բրաուզերային քվեստներն իրականություն դարձնելու գաղափարից (օրինակ՝ Crimson Room)։
«Փախուստ սենյակից» խաղերը զուգահեռաբար զարգացել են Եվրոպայում և Ասիայում։ Ճապոնիայում, Հոնկոնգում և Չինաստանում այս խաղերը գոյություն ունեն 2007 թվականից։ Այսպիսի խաղեր կան նաև ԱՊՀ երկրներում։
Խաղի թեմատիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս «Փախուստ սենյակից» խաղերն ունեն տարբեր վարիացիաներ և թեմաներ, բայց ամենահայտնիներն են[2]․
- Դուրս գալ որոշակի տհաճ վայրից, ինչպիսիք են բանտը, զնդանը, լքված դպրոցը և այլն։
- Վերացական սենյակ, որը չունի ոչ մի գաղափար, բացի նրանից, թե ինչպես դուրս գալ սենյակից։
- Բացահայտում հանցագործության կամ գաղտնի սենյակում։
- Հանդիպում պարանորմալների հետ։
- Գտնել առեղծվածային առարկա կամ մասունք[3]։
Դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փախուստ սենյակից» խաղում մահացու ելքով առաջին հայտնի դժբախտ պատահարը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 4-ին Լեհաստանի Կոշալին քաղաքում, երբ 15-ամյա հինգ աղջիկներ ներսում գազի բալոնի արտահոսքի պատճառով մահացու թունավորվել են շմոլ գազից, իսկ ատրակցիոնի աշխատակիցներից մեկը վնասվածքներ է ստացել և բուժվել այրվածքներից։ Լեհաստանի պետական հակահրդեհային ծառայության տվյալներով՝ մարդկանց մահվան գլխավոր պատճառը տարհանման արդյունավետ երթուղու բացակայությունն է եղել։ Տեղի ունեցած միջադեպից հետո Լեհաստանի իշխանությունները կարգադրել են անվտանգության ստուգումներ անցկացնել երկրի բոլոր «փախուստի սենյակներում», ինչի հետևանքով ևս 13 նման հաստատություն փակվել է անվտանգության խախտումների պատճառով[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Обзор эскейп-румов Петербурга.
- ↑ «Заглянув за запертую Дверь: Обзор эскейп-румов» (PDF).
- ↑ «Обзор квест комнаты «Алхимия»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Пожар по время квеста в Польше унёс жизни пятерых подростков | Euronews
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փախուստ սենյակից (խաղ)» հոդվածին։ |