Փախուստ Ալկատրասից
Փախուստ Ալկատրասից անգլ.՝ Escape from Alcatraz | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | մարտաֆիլմ[1], ֆիլմ բանտի մասին, դրամա և գրքերի էկրանավորում |
Թեմա | prison escape? և June 1962 Alcatraz escape? |
Հիմք | Escape from Alcatraz? |
Թվական | 1979, սեպտեմբերի 20, 1979[2] և հունիսի 22, 1979[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Don Siegel?[4][5] |
Պրոդյուսեր | Don Siegel? |
Սցենարի հեղինակ | Richard Tuggle? |
Դերակատարներ | Քլինթ Իսթվուդ[5][6], Պատրիկ ՄակԳուհան[5][6], Fred Ward?[6], Լարի Հենքին[6], Ջեք Թիբո[6], Ռոբերտս Բլասոմ[6], Bruce M. Fischer?[6], Garry Goodrow?, Paul Benjamin?[7], Frank Ronzio?[7], Դենի Գլովեր[7], Կարլ Լամբլի[7], Ջիմ Հեյնի[7], Madison Arnold?[7], Joseph Whipp?[7], Fritz Manes?[7] և Robert Hirschfeld?[7] |
Օպերատոր | Bruce Surtees? |
Երաժշտություն | Ջերրի Ֆիլդինգ |
Մոնտաժ | Ֆերիս Ուեբստեր |
Պատմվածքի վայր | Սան Ֆրանցիսկո |
Նկարահանման վայր | Սան Ֆրանցիսկո |
Կինոընկերություն | Paramount Pictures և Malpaso Productions |
Տևողություն | 112 րոպե |
Բյուջե | 8 000 000 $ |
Շահույթ | 43 005 351 $[8] և 43 000 000 $[8] |
«Փախուստ Ալկատրասից» (անգլ.՝ Escape From Alcatraz), ռեժիսոր Դոն Սիգելի կողմից 1979 թվականին նկարահանված մարտաֆիլմ[9][10][11][12]։ Այն նկարահանվել է 1963 թվականին գրված Ջոն Քեմբել Բրյուսի համանուն վեպի մոտիվներով։
Ֆիլմը դրական արձագանքների է արժանացել ինչպես կինոքննադատների, այնպես էլ հեռուստադիտողների կողմից։ Դոն Սիգելի ռեժիսուրան նույնպես դրական արձագանքների է արժանացել։ Ոմանք նույնիսկ նշում էին, որ այդ ֆիլմը նրա ամբողջ կարիերայի ընթացքում նկարահանած ֆիլմերից լավագույնն է։
8 միլիոն բյուջեով ֆիլմը ամբողջ աշխարհում հավաքել է 43 միլիոն դոլլար[13]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրկնահանցագործ Ֆրենկ Մորիսին տեղափոխում են Ալկատրաս կղզու խստացված ռեժիմի բանտ։ Դրանից առաջ նա փախել էր մի քանի բանտերից։ Բանտի պետը հարցաթերթիկից հասկանում է, որ նորեկը բարձր IQ ունի։ Հենց առաջին օրը նա Մորիսին իր մոտ է կանչում և զգուշացնում, որ բանտից փախնելը անհնար է։ Տեղափոխվելուց հետո Մորիսը խնդիրներ է ունենում հանցագործներից մեկի՝ Վուլֆի հետ, որը փորձում էր Ֆրենկին իր «սիրուհին» դարձնել։ Սկզբում նա Մորիսին փորձում է սպանել լողանալու ժամանակ, սակայն վերջինս կարողանում է հաջողությամբ պայքարել նրա դեմ։ Հետո, քայլելիս, Վուլֆը փորձում է սպանել Մորիսին, բայց Ֆրենկի ընկերը՝ նկարիչ-բանտարկյալ Դոկը, կարողանում է նրան նախազգուշացնել վտանգի մասին։ Վուլֆի հետ կռվելուց հետո Մորիսը անարդարացիորեն հայտնվում է պատժախցում։ Խիստ պատիժը կրելուց հետո էլ նա որոշում է փախնել բանտից։
Պարզելով, որ իր խցի պատերը այնքան էլ հուսալի չեն, Ֆրենկը որոշում է անցնել օդափոխության հորան, այնուհետև բարձրանալ բանտի տանիքը, որտեղից, իր հաշվարկներով, կարող էր հայտնվել բանտի պատերից այն կողմ։ Ֆրենկը փախուստի ծրագիրը հայտնում է Էնգլին եղբայրներին և Չառլի Բաթսին։ Էնգլինները անջրանցիկ թիկնոցները իրար է սոսնձում ռետինե սոսնձով և ինքնուրույն մի լաստանավ կառուցում։ Պահակներին խաբում են՝ իրենց փոխարեն անկողնիններում մանեկեններ տեղադրելով։ Երբ գալիս է փախնելու ժամանակը, Բաթսը հրաժարվում է գնալ նրանց հետ և մնում բանտում։ Մորիսը և Էնգլիններև փախնում են միասին։ Հաջորդ առավոտ բանտի պետը փորձում է գտնել նրանց հետքը, բայց ապարդյուն։ Ֆիլմի վերջում նշվում է, որ մինչև այսօր էլ հայտնի չէ, թե ինչ է եղել նրանց հետ։ Ոչ ոք չի կարող ասել նանք հասել են ափ, թե ոչ, որովհետև նրանց չեն տեսել ո՛չ ողջ և ո՛չ էլ մեռած։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քլինթ Իսթվուդ - Ֆրենկ Մորիս
- Պատրիկ Մակգուեն - բանտի պետ
- Ռոբերտս Բլասոմ - Դոք
- Ջեք Թիբո - Կլառենս Էնգլին
- Ֆրեդ Ուորդ - Ջոն Էնգլին
- Պոլ Բենջամին - Ինգլիշ
- Լարի Հանկին - Չառլի Բաթս
- Բրյուս Ֆիշեր - Վուլֆ
- Ֆրենկ Ռոնցիո - Լատմուս
Տեսա նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.imdb.com/title/tt0062824/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt0079116/
- ↑ 5,0 5,1 5,2 http://stopklatka.pl/film/ucieczka-z-alcatraz
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://www.imdb.com/title/tt0079116/fullcredits
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 8,0 8,1 Box Office Mojo — 1999.
- ↑ «Escape From Alcatraz (1979)»։ AllMovie
- ↑ «Screen: 'Alcatraz' Opens:With Clint Eastwood»։ The New York Times։ «What Mr. Siegel has made is fiction, a first-rate action movie that is about the need and the decision to take action, as well as the action itself. In this particular case, the action is the escape from "the rock," a maneuver masterminded by a tough con named Frank Morris (Clint Eastwood) with two cronies, Clarence Anglin (Jack Thibeau) and John Anglin (Fred Ward).»
- ↑ «Escape from Alcatraz (1979)»։ FilmAffinity
- ↑ Variety film review; June 20, 1979, page 18.
- ↑ «Box Office Information for Escape from Alcatraz»։ Box Office Mojo։ Վերցված է January 28, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Փախուստ Ալկատրասից»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Փախուստ Ալկատրասից»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Обзор и критика фильма Роджер Эберт