Փաթի Փեյջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փաթի Փեյջ
Patti Page.JPG
Ի ծնե անունանգլ.՝ Clara Ann Fowler
Նաև հայտնի է որպեսPatti Page
Ծնվել էնոյեմբերի 8, 1927(1927-11-08)[1][2][3]
Muskogee, Օկլահոմա, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էհունվարի 1, 2013(2013-01-01)[1][4][2][…] (85 տարեկան)
Encinitas, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ժանրերավանդական փոփ երաժշտություն և Քանթրի
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կատարող, երաժիշտ և Երաժիշտ
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
ԼեյբլՄերկուրի Ռեքորդս, Columbia Records և Epic Records
ԿրթությունWebster High School?
ՊարգևներԳրեմի կյանքի նվաճումների համար և Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ
Կայքmisspattipage.com
Patti Page Վիքիպահեստում

Փաթի Փեյջ (անգլ.՝ Patti Page, նոյեմբերի 8, 1927(1927-11-08)[1][2][3], Muskogee, Օկլահոմա, ԱՄՆ - հունվարի 1, 2013(2013-01-01)[1][4][2][…], Encinitas, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, 1950-ական թվականների էստրադայի աստղ, ավելի քան հինգ տասնամյակ ստեղծագործական գործունեության ընթացքում աշխարհում վաճառվել է Փաթիի ավելի քան 100 միլիոն ձայնասկավառակ[5]։

1947 թվականին Փաթիին պայմանագիր է կնքել Mercury Records ձայնագրման ստուդիայի հետ և դարձել այդ ստուդիայի առաջատար երգչուհին։ Հիթ-շքերթներում նա իր վերելքը սկսել է «Confess» (1948) երգով։ Նրա առաջին մեծ հաջողությունը գրանցվեց 1950 թվականին՝ «With My Eyes Wide Open, I’m Dreaming» բեսթսելլեր երգով։

1950-1965 թվականներին Փեյջը թողարկել է 14 հիթ, որոնցից ամենահայտնին «Tennessee Waltz» երգն է եղել (1950)։ Երգը 13 շաբաթ Billboard- ի լավագույն վաճառքի ցուցակի առաջին հորիզոնականում զբաղեցրել է 13 շաբաթ, ինչպես նաև այն դարձել XX դարի լավագույն վաճառող երգերից մեկը և Թենեսի նահանգի երկու պաշտոնական օրհներգերից մեկը[6]։ Ամերիկյան հիթ-շքերթի բարձր հորիզոնականներն են զբաղեցրել 1950-ականների սկզբի նրա երեք երգերը՝ «All My Love» (Bolero), «I Went to Your Wedding» ևDoggie in the Window»[7]։

Հարստացնելով իր ոճը քանթրի երաժշտության ժանրում, նա շարունակում էր թողարկել հիթեր նաև 1960-ականներին՝ «Old Cape Cod», «Allegheny Moon», «A Poor Man's Roses (Or a Rich Man's Gold)», «Hush, Hush, Sweet Charlotte»։

1997 թվականին Փաթի Փեյջի անունն ընդգրկվել է Օկլահոմա նահանգի Երաժշտական Փառքի սրահում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարա Էն Ֆաուլերը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 8-ին՝ Օկլահոմա նահանգի Կլարեմոր քաղաքում (ըստ որոշ տվյալների՝ Օկլահոմա նահանգի Մասկոգի քաղաքում), երկաթուղային բազմանդամ ընտանիքում։ Կլարայի մայրն ու ավագ քույրերը բամբակի տնկարանում աշխատել են որպես հավաքողներ։ Կլարան հաճախել է Դանիել Ուեբսթերի ավագ դպրոցը Թալսայում և 1945 թվականին ավարտել այն[8]։

18 տարեկանում Ֆաուլերը դարձել է Թալսա քաղաքի KTUL ռադիոկայանի ռադիոհաղորդավար, որտեղ նա եթերում ներկայացել է Փաթի Փեյջ կեղծանվամբ[9] ։ 1946 թվականին սաքսոֆոնահար և նվագախմբի մենեջեր Ջեկ Ռաելը, որը համերգով եկել էր Թալսա, ռադիոյով լսել է Փեյջին և անմիջապես հրավիրել նրան միանալ իր Jimmy Joy Band նվագախմբին։ Ավելի ուշ, Ջեկ Ռաելը հեռացել է նվագախմբից և դարձել երգչի անձնական մենեջերը[10]։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-ականների կեսերին Փեյջը հյուրախաղերով հանդես է եկել Jimmy Joy Band-ի կազմում։ Խումբը 1947 թվականին վերջնականապես հաստատվել է Չիկագո քաղաքում, որտեղ Փեյջը կանոնավոր կերպով երգում էր փոքր նվագախմբում, որն այդ օրերին ղեկավարում էր Բենի Գուդմանը, որն էլ օգնել է Փեյջին պայմանագիր կնքել Mercury Records ստուդիայի հետ[11]։ Նրա առաջին ձայնագրած երգը եղել է «Confess»-ը՝ 1947 թվականին։ 1948 թվականին «Confess» երգը Billboard- ի ամենավաճառվածների ցուցակում զբաղեցրել է12-րդ հորիզոնականը[12]։

Առաջին հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին Փեյջը թողարկել է իր առաջին բեսթսելլերը՝ «With My Eyes Wide Open, I'm Dreaming»-ը, ավելի քան մեկ միլիոն օրինակով։ Դրան հաջորդել է «All My Love (Bolero)» հիթը, որը եղել է Billboard-ում տեղ զբաղեցրած իր առաջին հիթը․ երգը 5 շաբաթ գլխավորել է ցուցակը։ Նույն թվականին հիթ են դարձել «I Don’t care if the Sun Don’t Shine» և «Back in Your Own Backyard» երգերը։ 1950 թվականի վերջին թողարկվել է երգչուհու «Tennessee Waltz» երգը, որը զբաղեցրել է 1-ին հորզոնականը և դարձել նրա կարիերայի ամենամեծ կոմերցիոն և ստեղծագործական նվաճումը՝ մնալով հիթ-շքերթի գագաթին 13 շաբաթ[13]։ 1950-ական թվականների վերջին երգը վաճառվել էր ավելի քան 7 միլիոն օրինակ՝ դառնալով բոլոր ժամանակների ամերիկյան մեծագույն բեսթսելլերներից մեկը։ Ներկայումս երգի ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 15 միլիոն։ 1983 թվականին երգը հնչել է ««The Right Stuff» ֆիլմում[14]։

1951 թվականին հաջորդել է հիթերի շարք. ««Would I Love You (Love You, Love You)», «Mockin' Bird Hill», «Mister and Mississippi», «And So to Sleep Again», «Detour»), որին հաջորդել է «Folk Song Favorites» առաջին ստուդիական ալբոմը։ 1952 թվականին Փեյջը երրորդ անգամ է զբաղեցրել ԱՄՆ-ի հիթ-շքերթների առաջին հորիզոնականը՝ «I Went to Your Wedding» երգով, որն առաջին հորիզանականում մնացել է երկու ամիս։

1953 թվականին Փեթի Փեյջը մանկական երգերի ալբոմի համար ձայնագրել է Բոբ Մերիլի «Doggie in the Window» հումորային երգը և չորրորդ անգամ տեղ զբաղեցրել աղյուսակի առաջին հորիզոնականում[15]։

1950-ականների վերջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեյջի երգերի նկատմամբ հետաքրքրության անկման առաջին նշաններն ի հայտ եկան 1955 թվականին, երբ նրա սինգլներից միայն մեկը՝ «Croce di Oro» երգը հայտնվեց չարթում։ Մեկ տարի անց Փեյջը թողարկել է երեք հիթ։ 1957 թվականին նրան հաջողություն է բերել «A Poor Man’s Roses» երգը։

Այդ ամբողջ ընթացքում Փեթի Փեյջը պարբերաբար հայտնվում էր հեռուստատեսային ծրագրերում։ Նա նաև ուներ ինքնատիպ հեռուստատեսային ծրագրեր։ 1960 թվականին Փեյջը իր առաջին դեբյուտը կատարեց «Elmer Gantry» ֆիլմում, այնուհետև նկարահանվեց «Boys Night Out» ֆիլմում՝ ձայնագրելով մեկ երգ սաունդթրեքի համար[16]։

Կարիերայի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեթի Փեյջի երաժշտական կարիերայում տեղի է ունեցել հինգ տարվա դադար։ Ակտիվ երաժշտական գործունեությանը նա վերադարձել է միայն 1980 թվականին, երբ սկսեց ձայնագրվել «Plantation Records» ստուդիայի համար և հիմնականում սկսեց ելույթ ունենալ սիմֆոնիկ մեծ նվագախմբերում[17]։

1988 թվականին Փեյջը համերգ է տվել Նյու Յորքում, որտեղ արդեն քսան տարի չէր եղել։ Քննադատները ջերմորեն են ընդունել նրա ելույթը։ 1990-ականներին նա հիմնադրել է իր սեփական C.A.F. Records ձայնագրությունը։ Նույն ժամանակաընթացքում նա տեղափոխվել է Սան Դիեգո, Կալիֆոռնիա։ 1998 թվականին թողարկվել է նրա առաջին՝ «Live at Carnegie Hall: The 50th Anniversary Concert», կենդանի ալբոմը, որը ստացել է Գրեմմի երաժշտական մրցանակ։ Այն եղել է առաջինն իր կյանքում։

Անձնական կյանք և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեյջը ամուսնացած է եղել երեք անգամ․ սկզբում Վիսկոնսինի համալսարանի ուսանող Ջեք Սկիբեի հետ, 1948 թվականի մայիսին։ 1956 թվականին նա ամուսնացել է պարուսույց Չարլզ Օ ' Կուրանի հետ ։ Փեյջի վերջին ամուսնությունը Ջերի Ֆիլիչիոտտոյի հետ կնքվել, 1990 թվականին[18]

Փեթի Փեյջը մահացել 2013 թվականի հունվարի 1-ին, Կալիֆոռնիայի Էնկինիտաս քաղաքում, 85 տարեկան հասակու։ Փեյջը տառապում էր սրտի և թոքերի հիվանդություններով։ Նրան հուղարկավորեցին Սան Դիեգոյի Էլ Կամինո հուշահամալիրում[19][20]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1951 — Folksong Favorites
  • 1954 — And I Thought About You
  • 1954 — Just Patti
  • 1954 — Patti Sings for Romance
  • 1954 — Patti’s Songs
  • 1954 — So Many Memories
  • 1954 — Song Souvenirs
  • 1955 — Christmas with Patti Page
  • 1955 — I’ve Heard That Song Before Mercury
  • 1955 — Indiscretion
  • 1955 — Let’s Get Away from It All
  • 1955 — Patti Page on Camera
  • 1955 — Romance on the Range
  • 1955 — The Waltz Queen
  • 1955 — Three Little Words
  • 1956 — I’ll Remember April
  • 1956 — In the Land of Hi Fi
  • 1956 — Manhattan Tower
  • 1956 — Music for Two in Love
  • 1956 — My Song
  • 1956 — Page 1
  • 1956 — Page 2
  • 1956 — Page 3
  • 1956 — Page 4
  • 1956 — The East Side
  • 1956 — The Voices of Patti Page
  • 1956 — You Go to My Head
  • 1959 — The West Side
  • 1960 — Just a Closer Walk with Thee
  • 1960 — Patti Page Sings and Stars in 'Elmer Gantry'
  • 1961 — Country & Western Golden Hits
  • 1962 — Go on Home
  • 1962 — Sings Golden Hits of the Boys
  • 1963 — Patti Page on Stage
  • 1963 — Say Wonderful Things
  • 1963 — The Singing Rage
  • 1964 — Blue Dream Street
  • 1964 — The Nearness of You
  • 1965 — Hush, Hush, Sweet Charlotte
  • 1968 — Gentle on My Mind
  • 1970 — Stand by Your Man
  • 1971 — I’d Rather Be Sorry
  • 1993 — Christmas with Patti Page
  • 1998 — Live at Carnegie Hall: The 50th Anniversary Concert
  • 1998 — Allegheny Moon
  • 1998 — Love After Midnight[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
  4. 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
  5. «Patti Page still is a 'Singing Rage'»։ South Coast Today։ February 17, 1999։ Վերցված է July 23, 2008 
  6. «Spirus-Temporis.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին։ Վերցված է 2008-07-23 
  7. John Bush։ «Patti Page»։ Allmusic։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-07-ին։ Վերցված է 2009-09-10 
  8. «Patti Page»։ Tulsa World։ 1997-09-21։ Վերցված է 2009-03-30 (չաշխատող հղում)
  9. «Patti Page biography»։ Country Music Television։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-07-ին։ Վերցված է 2009-10-31 
  10. «Biography - Patti Page»։ Verve Music Group.com։ Արխիվացված է օրիգինալից 2004-11-13-ին։ Վերցված է July 23, 2008 
  11. «Patti Page biography»։ Corporate Artists.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-07-ին։ Վերցված է July 23, 2008 
  12. «Jack White, Patti Page share a 'Conquest' and a vision»։ USA Today։ January 1, 2008։ Վերցված է July 23, 2008 
  13. Patti Page profile Archived 2012-02-26 at the Wayback Machine. Spirus-Temporis.com; retrieved 7-23-08.
  14. «Patti Page - The Singing Rage»։ Earthlink.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-07-ին։ Վերցված է July 23, 2008 
  15. «Biography — Patti Page» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-07-ին։ Վերցված է 2009-11-02 
  16. Patti Page appearances IMDB.com; retrieved 7-23-08.
  17. «Patti Page Biography»։ www.musicianguide.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-07-ին։ Վերցված է 2010-06-01 
  18. "Patti Page, Proving That Simple Songs Endure"
  19. Villasenor David (July 22, 2012)։ «Singer Patti Page Dead at 85 | NBC Southern California»։ Nbclosangeles.com։ Վերցված է January 2, 2013 
  20. «Patti Page»։ Telegraph։ 2013-01-03։ Վերցված է 2013-05-19 
  21. «Patti Page. Discography» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-07-ին։ Վերցված է 2009-09-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]