Փաբիոս Մաքսիմոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Փաբիոս Մաքսիմոս, Քվինտոս Կունկտատոր (Quintus Fabius Maximus Cunctator) ([[Մ.թ.ա. 275|մ․թ․ա․ 275]]-203 թթ.), հին հռոմեական զորավար, պետական գործիչ։ Մ.թ.ա. 233-Մ.թ.ա. 209 թվականներին 5 անգամ ընտրվել է կոնսուլ, 221 թվականին և 217 թվականին նշանակվել դիկտատոր։ Պունիկյան II պատերազմի (մ․թ.ա․ 218-201 թթ.) ժամանակ, Տրազիմենյան լճի մոտ հռոմեացիների պարտությունից (մ․թ․ա․ 217 թվական) հետո, մշակել է յուրատեսակ մարտավարություն․ խուսափելով վճռական ճակատամարտից՝ աստիճանաբար հյուծել է Հաննիբալի բանակը՝ զրկելով պարենից և անասնակերից։ Այդ մարտավարության համար հեռացվել է պաշտոնից, նրան տրվել է Կունկտատոր (դանդաղկոտ) մականունը։ Երբ այդ մարտավարությունից հրաժարվելու հետևանքով հռոմեացիները պարտվել են (216 թվական) Կաննեի մոտ, Փաբիոս Մաքսիմոսն արդարացվել է, մականունը դարձել է պատվավոր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png