Չմենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ցրպտկիից)
Չմենի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծաղկավորներ
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղիկներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Չմենի
Լատիներեն անվանում
Cotoneaster L.
Medik., 1789
Տիպիկ ներկայացուցիչներ
Տեսակները

չմենի սեվապտուղ, ամբողջաեզր, հայկական


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Չմենի (լատին․՝ Cotoneaster), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ և մշտադալար թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 30-60) տեսակ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Cotoneaster integerrimus

Բարձր, մինչև 3(5) մ է։ Տերևները պարզ են, ամբողջական, հերթադիր։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ վահանանման, ծաղիկները՝ հազվադեպ մեկական, մանր, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղները մանր են, խնձորանման, կարմիր կամ սև՝ ալրանման միջուկով։ Ուտելի են։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում՝ 7 տեսակ՝

  • չմենի սեվապտուղ (Cotoneaster melanocarpus),
  • Չմենի ամբողջաեզր (Cotoneaster integerrimus),
  • չմենի հայկական (Cotoneaster armena) և այլն։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզև այլ մարզերում։ Աճում է քարքարոտ լեռնալանջերին, անտառեզրերին, նոսրանտառներում և այլն։ Հայկական չմենի բնաշխարհիկ է, հանդիպում է Արարատյան դաշտի նախալեռն, գոտում (Գեղարդ, Բարձրաշեն) և Վայքում (մինչև 1600 մ և բարձր)։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերմերը պարունակում են ամիգդալին, տերևները՝ վիտամին C, պտուղները՝ շաքարանյութեր։ Ցրտադիմացկուն է և լուսասեր, հողի նկատմամբ՝ ոչ պահանջկոտ։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելի է օգտագործել չոր, քարքարոտ լեռնալանջերի անտառապատման համար։ Գեղազարդիչ է։

Վերջերս, գիտնականները պարզել են, որ չմենիի թուփը, մասնավորապես Cotoneaster franchetii տեսակը, կլանում է մթնոլորտի աղտոտվածությունը։ Ըստ հետազոտողների խիտ երթևեկություն ունեցող ճանապարհներին չմենիի թփերը առնվազն 20% -ով ավելի արդյունավետ են աղտոտումը ներծծում, քան օրինակ՝ ալոճենու կամ հսկայական թույայի թփերը[1]։

Որոշ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Media, P. A. (2021 թ․ փետրվարի 18). «Experts identify 'super-plant' that absorbs roadside air pollution». the Guardian (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wu Zhengyi, Peter H. Raven, Deyuan Hong (Hrsg.)։ Flora of China. Volume 9: Pittosporaceae through Connaraceae, Science Press/Missouri Botanical Garden Press, Beijing/St. Louis 2003, ISBN 1-930723-14-8, S. 85.
  • Andreas Roloff, Andreas Bärtels: Flora der Gehölze. Ulmer, Stuttgart (Hohenheim) 2008, ISBN 978-3-8001-5614-6, S. 226-238.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չմենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չմենի» հոդվածին։