Ցրիչը (ֆիլմ, 1986)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցրիչը
ռուս.՝ Курьер
Երկիր ԽՍՀՄ
Ժանրտրագիկոմեդիա
Թվական1987
Լեզուռուսերեն
ՌեժիսորԿարեն Շահնազարով[1]
Սցենարի հեղինակԱլեքսանդր Պորոխովշիկով
ԴերակատարներՕլեգ Բասիլաշվիլի, Անաստասիա Նեմոլյաևա, Իննա Չուրիկովա, Ալեքսանդր Պանկրատով-Չյոռնի, Սվետլանա Կրյուչկովա և Վլադիմիր Մենշով
ՕպերատորՆիկոլայ Նեմոլաև
ԵրաժշտությունԷդուարդ Արտեմև
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն88 րոպե

«Ցրիչը» (ռուս.՝ «Курьер»), խորհրդային գեղարվեստական լիամետրաժ գունավոր ֆիլմ, որն ստեղծվել է Խորհրդային Միությունում վերակառուցման ժամանակաշրջանում Կարեն Շահնազարովի համանուն վիպակի հիման վրա, որը հրապարակվել է 1982 թվականին «Պատանեկություն» (ռուս.՝ «Юность») ամսագրում (№ 4): Ֆիլմը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի կատակերգական և երաժշտական ֆիլմերի ստեղծագործական միավորման կողմից 1986 թվականին։ Պրեմիերան կայացել է 1986 թվականի դեկտեմբերի 29-ին։ 2020 թվականին ֆիլմը ենթարկվել է թվային վերականգնման և թողարկվել կրկնակի վարձույթում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվա, 1986 թվական։ Ֆիլմն սկսվում է Միրոշնիկովների ամուսնալուծության տեսարանով։ Նրանց որդին՝ Իվան Միրոշնիկովը, մնում է մոր հետ։ Հենց նոր ավարտած լինելով դպրոցը և ձախողելով ինստիտուտի ընդունելության քննությունը, որտեղ ընդունվել նա նա այնքան էլ չէր ձգտում, Իվանը սկսում է իր աշխատանքային կենսագրությունը։ Մայրը նրան աշխատանքի է տեղավորում որպես ցրիչ «Ճանաչողության հարցեր» (ռուս.՝ «Вопросы познания») ամսագրում։ Առաջին աշխատանքային օրը նրան հանձնարարում են տեղ հասցնել պրոֆեսոր Կուզնեցովի ձեռագիրը, սակայն Իվանը մետրոյում հանդիպում է իր ընկեր Բազինին, և արդյունքում բավական ուշացնում է ձեռագիրը։ Պրոֆեսորի տանը նա ծանոթանում է նրա դստեր՝ Կատյայի հետ, և նրանք արագ ընդհանուր լեզու են գտնում։ Ձեռագիրը վերցնելու համար հաջորդ այցի ժամանակ ցրիչին հրավիրում են ճաշելու Կուզնեցովների ընտանիքի հետ, և իր հանդուգն պահվածքով նա սկանդալ է սարքում։ Կուզնեցովը կոպտորեն վտարում է տղային, բայց Կատյան խոստանում է զանգահարել Իվանին։

Երիտասարդներն սկսում են հանդիպել։ Նրանք ծանոթանում են մեկը մյուսի ընկերների հետ, սակայն երկուսն էլ չեն կարողանում տեղ գտնել այդ ընկերախմբերում։ Իվանն ու նրա մտերիմները հարուստ չեն և ժամանակ են անցկացնում «բյուջետային» զվարճանքներով, իսկ Կատյան «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչ է՝ համապատասխան հետաքրքրություններով ու արժեքներով։ Մի օր Իվանը հյուրընկալվում է Կատյայի տանը, նրանք զվարճանում են դաշնամուր նվագելով, երբ նրանց տեսնում է Կատյայի հայրը։ Պրոֆեսորը պնդում է, որ Իվանը դադարեցնի իր դստեր հետ բոլոր հարաբերությունները, քանի որ նա վատ է ազդում աղջկա վրա, սակայն Իվանը հայտնում է, որ Կատյան իրենից հղի է, և պրոֆեսորից խնդրում է նրա ձեռքը։ Դա ճիշտ չէ, բայց պրոֆեսորը հավատում է Իվանի խոսքերին։ Հաջորդ օրը Իվան գտնում Կատյային Մոսկվայի պետական համալսարանի մոտ և փորձում է ներողություն խնդրել իր արարքի համար, բայց պարզվում է, որ Կատյան ծնողների մոտ հաստատել է Իվանի ասածը։

Երեկոյան Իվանը ծաղիկներով գնում է Կատյայի ծննդյան տոնին և ներողություն է խնդրում նրա ընտանիքից։ Նա, իր համար անսպասելի, միանում է Կուզնեցովների հյուրերին և մերձավորների խմբին։ Հյուրերի զրույցը վերաբերում է ժամանակակից կյանքին ու երիտասարդությանը։ Զրույցը անցնում է հարաբերությունների պարզաբանմանն ու Կատյայի անպատեհ խոստովանությանը այն մասին, թե ինչ է իրեն հետաքրքրում կյանքում։ Չդիմանալով՝ աղջիկը նետվում է փողոց՝ փախչելով հյուրերից։ Իվանը գնում է նրա հետևից ու աղջկան գտնում տնից ոչ հեռու։ Կատյան Իվանին խնդրում է, որ նա այլևս չգա իր մոտ և չզանգահարի։ Տան ճանապարհին Իվանը հանդիպում է իր ընկերոջը՝ Բազինին։ Ձմեռ է գալիս, և տղան տաք հագուստ չունի։ Մի քիչ մտածելուց հետո Իվանը տալիս է իր բաճկոնը և ասում է, որ նա երազի մեծ բանի մասին, այլ ոչ թե հագուստի։ Իվանը քայլում է բակում, կանգ է առնում և տեսնում է Աֆղանստանում ծառայությունից վերադարձած զինվորի՝ այրված դեմքով և մարտական պարգևներով։ Իվանին նույնպես առջևում սպասում է բանակային ծառայություն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ֆեոդոր Դունաևսկի Իվան Միրոշնիկով Իվան Միրոշնիկով
Անաստասիա Նեմոլյաևա Կատյա Կուզնեցովա Կատյա Կուզնեցովա
Օլեգ Բասիլաշվիլի Սեմյոն Պետրովիչ Կուզնեցով Կատյայի հայրը Սեմյոն Պետրովիչ Կուզնեցով
Իննա Չուրիկովա Լիդիա Ալեքսեևնա Միրոշնիկովա Իվանի մայրը Լիդիա Ալեքսեևնա Միրոշնիկովա
Սվետլանա Կրյուչկովա Զինաիդա Պավլովնա խմբագրության քարտուղար Զինաիդա Պավլովնա
Ալեքսանդր Պանկրատով-Չոռնի Ստեպան Աֆանասևիչ Մակարով գլխավոր խմբագիր Ստեպան Աֆանասևիչ Մակարով
Վլադիմիր Մենշով Օլեգ Նիկոլաևիչ հյուր Կատյայի ծննդյան օրը Օլեգ Նիկոլաևիչ
Ալևտինա Եվդոմիկովա Մարիա Վիկտորովնա Կուզնեցովա Կատյայի մայրը Մարիա Վիկտորովնա Կուզնեցովա
Եվդոկիա Ուրուսովա Ագնեսա Իվանովնա Կատյայի տատը Ագնեսա Իվանովնա
Վլադիմիր Սմիռնով Նիկոլայ Բազին Իվանի ընկերը Նիկոլայ Բազին
Անդրեյ Վերտոգրադով Ֆեոդոր Իվանովիչ Միրոշնիկով Իվանի հայրը Ֆեոդոր Իվանովիչ Միրոշնիկով
Էլվիրա Զուբկովա հյուր Կատյայի ծննդյան օրը հյուր Կատյայի ծննդյան օրը
Նիկոլայ Կոռնոուխով կադրերի բաժնի աշխատող կադրերի բաժնի աշխատող
Լարիսա Կուրդյումովա հյուր երգչուհի Կատյայի ծննդյան օրը հյուր երգչուհի Կատյայի ծննդյան օրը
Օլիմպիադա Կալմիկովա հյուր Կատյայի ծննդյան օրը հյուր Կատյայի ծննդյան օրը
Վերա Սոտնիկովա Նատաշա Իվանի հոր սիրուհին Նատաշա
Ալիկա Սմեխովա Նինա Կատյայի ընկերուհին Նինա
Միխայիլ Ռոգով ընդունող հանձնաժողովի նախագահ ընդունող հանձնաժողովի նախագահ
Սերգեյ Չոնիշվիլի Իլյա Կատյայի ընկերը Իլյա
Լև Լուժկովսկի ընդունող հանձնաժողովի անդամ (լուսագրերում նշված չէ) ընդունող հանձնաժողովի անդամ (լուսագրերում նշված չէ)
Արկադի Իդես հյուր Կատյայի ծննդյան օրը (լուսագրերում նշված չէ) հյուր Կատյայի ծննդյան օրը (լուսագրերում նշված չէ)
Դմիտրի Շումիլով էպիզոդ (լուսագրերում նշված չէ) էպիզոդ (լուսագրերում նշված չէ)
Վլադիմիր Դյոմին բարմեն(լուսագրերում նշված չէ) բարմեն(լուսագրերում նշված չէ)
Ալյոնա Խմելնիցկայա աղջիկ երեկույթում (լուսագրերում նշված չէ) աղջիկ երեկույթում (լուսագրերում նշված չէ)
Կոնստանտին Միխայլով բրեյք դանս պարող (լուսագրերում նշված չէ) բրեյք դանս պարող (լուսագրերում նշված չէ)
Զ. Դիանովա էպիզոդ էպիզոդ
«Մերկուրի» խումբ էպիզոդ (լուսագրերում նշված չէ) էպիզոդ (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Բորոդյանսկի
  • Ռեժիսոր՝ Կարեն Շահնազարով
  • Բեմադրող օպերատոր՝ Նիկոլայ Նեմոլյաև
  • Կոմպոզիտոր՝ Էդուարդ Արտեմև

2008 թվականին ֆիլմը վերականգնվել է թվային մեթոդով «Մոսֆիլմ» կինոկոնցեռնում։ Վերականգնման համար նյութերը տրամադրել է Ռուսաստանի Պետֆիլմֆոնդը։ Ֆիլմի վերականգնման աշխատանքների ղեկավարը եղել է Անատոլի Պետրիցկին։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Курьер», Էդուարդ Արտեմև (կոմպոզիցիան ձայնագրվել է Yamaha DX7 FM-սինթեզատորով),
  • «Rockit», B.T. & The City Slickers (Հերբի Հենքոքի դասական թրեքի մշակում, հնչում է ֆիլմի ընթացքում և վերջում, երբ երիտասարդությունը փողոցում պարում է բրեյք։ Երգի այդ տարբերակը թողարկվել է միայն մեկ անգամ 1984 թվականին ամերիկյան «Electric Breakdance» հավաքածուում K-tel International լեյբլում)[3]։
  • «Костёр», «Մաշինա վրեմենի» (գլխավոր հերոսը նվագում է կիթառով, նախքան մոր հետ կերգի «Земляне» խմբի «Траву у дома» երգը),
  • «Say You’ll Never», Լիան Ռոս,
  • «Համերգ դաշնամուրի համար նվագախմբի հետ № 1 ռե մինոր», 1 մաս, Յոհաննես Բրամս (հեռուստահաղորդման երաժշտական ֆոն, որը դիտում է Իվանը),
  • «Adagio sostenuto», սոնատ դաշնամուրի համար № 14 դո դիեզ մինոր օպ. 27 № 2 («Լուսնային սոնատ»), Լյուդվիգ վան Բեթհովեն
  • «Shannon’s Eyes», Ջորջո Մորոդոր & Փոլ Էնգեման
  • «Somebody», Բոբի Օռլանդո

Ֆիլմի նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ ֆիլմը նկարահանվել է վերակառուցման ժամանակաշրջանում, նկարահանող խումբը դժվարություններ է ունեցել գլխավոր հերոսուհի Կատյա Կուզնեցովայի համար ռեկվիզիտի՝ նորաձև ու էլեգանտ հագուստի ընտրության հետ կապված։ Այդ պատճառով դերասանուհի Նաստյա Նեմոլյաևան օգտագործել է իր իրերը և Կարեն Շահնազարովի կնոջ՝ Ալյոնա Սետունսկայայի իրերը[4][5]։

Կարեն Շահնազարովը «Ցրիչ» ֆիլմի նկարահանումներին նախապատրաստվելու ժամանակ դիտել է գլխավոր դերի հարյուրից ավելի հավակնորդների։ Ֆեոդոր Դունաևսկին պատահաբար է հայտնվել ֆիլմում։ Նրա համադասարանցի Անաստասիա Նեմոլյաևան, որը մարմնավորել է Կատյային, իր դասընկերներից մի քանիսի լուսանկարները տարել է «Մոսֆիլմի» դերասանական բաժին։ Ֆեոդորին հրավիրել են փորձերի և հետո առաջարկել են դերը[6]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 – Տարվա լավագույն ֆիլմ «Советский экран» հանդեսի հարցման արդյունքներով,
  • 1987 – վարձույթի առաջատարներից մեկը Խորհրդային Միությունում (6-րդ տեղ, 31,9 մլն դիտորդ),
  • 1987 – FIPRESCI մրցանակ և ժյուրիի հատուկ մրցանակ, Մոսկվայի միջազգային կինոփառատոն,
  • 1988 – ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0091364/
  2. Светлана Матюшина (2020 թ․ հոկտեմբերի 20). ««Курьер». Повторный прокат». Искусство кино (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. «Classics Museum - Music». www.ktel.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  4. «Первый канал». Карен Шахназаров —› Документальный фильм «Жизнь коротка!». 1tv.ru. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «Парень из нашего города, парень из нашей братвы». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  6. Валерий Чумаков Курьер вернулся // Gala Биография. — 2006. — № 04. — С. 108—120.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]