Ցտեսություն, Աֆրիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցտեսություն, Աֆրիկա
Երկիր Ֆրանսիա
 Չադ
Ժանրվավերագրական ֆիլմ
Թվական1999
Լեզուարաբերեն
ՌեժիսորՄահամաթ Սալեհ Հարուն
Սցենարի հեղինակՄահամաթ Սալեհ Հարուն
Պատմվածքի վայրՉադ
Տևողություն86 րոպե

Ցտեսություն, Աֆրիկա` 1999 թվականի մրցանակակիր չադական ֆիլմ։ Այն Չադացի ռեժիսոր Մահամաթ Սալեհ Հարունի առաջին ֆիլմն էր, որտեղ նա նաև խաղաց գլխավոր դերը։ Վավերական դրաման կենտրոնանում է Հարունի գեղարվեստականացրած տարբերակին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չադացի կինոռեժիսորը, ով ապրում է և աշխատում Ֆրանսիայում (Հարունը) վերադառնում է տուն`մոր մահվան լուրն ստանալուց հետո։ Նա ապշած է երկրի և ազգային կինեմատոգրաֆի դեգրադացված վիճակից։ Հանդիպելով թերահավատությանը իր ընտանիքի անդամների կողմից իր ընտրած կարիերայի նկատմամբ` Հարունը փորձում է պաշտպանել իրեն` մեջբերելով Ժան Լյուկ Գոդարին.«Կինեմատոգրաֆը ստեղծում է հիշողություններ»։ Կինոռեժիսոնը որոշում է ստեղծել մի ֆիլմ` նվիրված իր մորը` «ցտեսություն, Աֆրիկա» վերնագրով, սակայն անմիջապես կանգնում է մեծ խնդիրների առջև։ Կինոթատրոնները փակել են, և ֆինանսավորումն անհնար է ապահովել։ Ռեժիսորը նորից միանում է իր հին ընկերուհու հետ (Ելենա)։ Չադացիները խուսափում են նրանից` չկարողանալով տարբերել ֆիլմն ու իրականությունը, քանի որ նա հայտնվել էր ռեժիսորի նախորդ ֆիլմերից մեկում որպես ՄԻԱՎի զոհ։ Հարունն իմանում է Աֆրիկայի կինեմատոգրաֆի կործանման մասին հարևան երկրների ռեժիսորներից, բայց նաև գտնում է Իսսա Սերժ Կոելոին, ով նկարահանում էր իր առաջին ֆիլմը` Դարեսսալամը։ Գործերը վատ են ընթանում, և` համոզված, որ անհնարին է ստեղծել ֆիլմեր Աֆրիկայում, Հարունը մեկնում է Չադից հուսահատության մեջ` թողնելով իր տեսախցիկը մի երիտասարդի, ով օգնում էր իրեն։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է հետևյալ մրցանակների[1]`

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]