Ցվի Նուսբաում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցվի Նուսբաում
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 31, 1935(1935-10-31)
ԾննդավայրԹել Ավիվ, Իսրայել
Մահացել էհուլիսի 2, 2012(2012-07-02) (76 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Իսրայել
Մասնագիտությունբժիշկ
Հրեաների ձերբակալությունը Վարշավայի գետտոյում ապստամբության ժամանակ։ Դիմացի փոքր տղան, հավանաբար, Ցվի Նուսբաումն է։

Ցվի Հայիմ Նուսբաում (հոկտեմբերի 31, 1935(1935-10-31), Թել Ավիվ, Իսրայել - հուլիսի 2, 2012(2012-07-02), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), Հոլոքոստից փրկված, Շտրոպի զեկուցագրից հայտնի է որպես Վարշավայի գետտոյի հայտնի լուսանկարի փոքրիկ տղան[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուսբաումի ծնողները 1935 թվականին ներգաղթել էին Պաղեստին։ Այդուհանդերձ, նրանց կյանքն այնտեղ չէր դասավորվել և 1939 թվականին վերադարձել էին Լեհաստանի Սանդոմիր քաղաք։ 1939 թվականին Լեհաստան գերմանական ներխուժումից հետո, նրա հայրն ու մայրը սպանվել էին մինչ այն պահը, երբ տարածաշրջանի հրեաները սկսեցին ուղարկվել նացիստական համակենտրոնացման ճամբարներ։ Ցվիի եղբայրներն անհետացել էին, և նա երբեք այլևս նրանց չտեսավ։ Դրանից անմիջապես հետո Ցվին և նրա մորաքույրը տեղափոխվեցին Վարշավա և, ձևացնելով, թե հրեա չեն, այնտեղ ապրել են ավելի քան մեկ տարի։ Բացահայտվելուց հետո Ցվին և մորաքույրն ուղարկվել են Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբար[1]։

1945 թվականից հետո Ցվին տեղափոխվել է Պաղեստին։ Ութ տարի անց, նա Իսրայելից տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Սկզբնական շրջանում նա չէր խոսում անգլերեն, սակայն ավելի ուշ սովորել է լեզուն, ստացել բժշկական կրթություն և Նյու Յորքում սկսել աշխատել որպես բժիշկ-օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ)[1]։

Ինքնության վիճարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա մի քանի վարկած այն մասին, որ Նուսբաումը լուսանկարի տղան չէ։ Նուսբաումի ընտանիքը ձերբակալվել է Լեհական հյուրանոցում[4], որը Վարշավայի գետտոյում չէր։ Ենթադրվում է, որ բոլոր լուսանկարները վերցվել են Շտրոպի զեկուցագրից։ Բացի այդ, պնդվում է, որ ձերբակալությունը կայացել է 1943 թվականի հուլիսի 13-ին։ Ի հակադրումն սրա, Շտրոպի զեկուցագիրը պատրաստվել և Հայնրիխ Հիմլերին ու Ֆրիդրիխ Վիլհելմ Կրյուգերին է ուղարկվել այս իրադարձությունից երկու ամիս առաջ։ Գերմանացի զինվորականները Լեհական հյուրանոցում լրիվ մարտական համազգեստով չեն եղել։ Տաք հագուստը, որը հագած են հրեաների մեծ մասը, ցույց է տալիս, որ լուսանկարն արվել է դեռևս մայիսին[2]։

Այլ վարկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Դեբ Սեմյատեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վարկածն առաջ է քաշվել դեռևս 1950 թվականին, սակայն վկան առաջին անգամ ի հայտ է եկել 1977-1978 թվականներին։ Ընդ որում միայն մեկ վկա՝ Վարշավայի բնակչուհի Յադվիգա Պյասեցկայան է առաջ քաշել այդ վարկածը։ Հայտարարության համաձայն, որը նա ստորագրել է 1977 թվականի հունվարի 24-ին, լուսանկարի տղան Արթուր Դեբ Սեմյատեկն է, որը ծնվել է 1935 թվականին Լովիչում։ Արթուրը եղել է Լեոն Սեմյատեկի և Սարա Դեբի որդին։ 1978 թվականի դեկտեմբերի 28-ին համանման ցուցմունք Փարիզում տվել է տվել նաև Յադվիգա Պյասեցկայի ամուսինը՝ Հենրիկ Պյասեցկին[2]։

Լևի Զեյլինվարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի վերջին 95-ամյա Ավրաամ Զեյլինվարգերը դիմել է Իսրայելում գետտոյի մարտիկների տուն։ Թանգարանին նա հայտնել է, որ լուսանկարի տղան իր որդին է՝ Լևին։ Արդյունքում, թանգարանի արխիվում հենց այս տեղեկատվությունն է կցված հայտնի լուսանկարին։

Հայֆայում բնակված Ավրաամ Զեյլինվարգերի վկայությամբ՝ իր որդին ծնվել է 1932 թվականին։ Ընդ որում, լուսանկարն արվել է գետտոյի տարածքում գտնվող Վաճառականների փողոցում։

Զեյլինվարգերն ունեցել է կանանց վարսահարդարի մասնագիտություն, հարկադիր աշխատանք կատարել Վարշավայի գազատարների վերանորոգման գործում։ 1940 թվականի սկզբին փախել է Խորհրդային Միության տարածք։

Ավրաամ Զեյլինվարգերը Ռիչարդ Ռասկինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հաստատել է, որ երեխայի կողքին գտնվող կինն իր կինն է՝ Հանա Զեյլինվարգերը։

Նա համարում էր, որ իր ընտանիքի բոլոր անդամները՝ կինը, 11-ամյա որդին՝ Լևին և 9-ամյա դուստրը՝ Իրինան, զոհվել են 1943 թվականին համակենտրոնացման ճամբարում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Tsvi C. Nussbaum Արխիվացված 2012-05-25 Wayback Machine (անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Holocaust Education & Archive Research Team Արխիվացված 2018-10-31 Wayback Machine (անգլ.)
  3. Margolick, David (1982 թ․ հունիսի 20). «Haunting photo of Nazi victim stirs debate». Chicago Tribune. էջ B1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին. (անգլ.)
  4. Լեհական հյուրանոց էր կոչվում քաղաքի լեհական հատվածում հայտնաբերված հրեաների ազատազրկման վայրը, որտեղ նրանք պահվում էին մինչև համակենտրոնացման ճամբար ուղարկվելը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

[անգլ.]. — Aarhus : Aarhus University Press, 2004. — 192 p. — ISBN 87-7934-099-7.

[фр.]. — Paris : Le Seuil, 2009. — 265 p. — ISBN 2020788527.

[անգլ.]. — New-York : Hill and Wang, 2010. — 272 p. — ISBN 0-8090-3071-3.