Ցվետա Կարայանչևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցվետա Կարայանչևա
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ճարտարագետ
Ծննդյան օր փետրվարի 25, 1968(1968-02-25)[1] (56 տարեկան)
Ծննդավայր Bolyarovo, Յամբոլի մարզ, Բուլղարիա
Քաղաքացիություն  Բուլղարիա

Ցվետա Վալչևա Կարայանչևա (անգլ.՝ Tsveta Valcheva Karayancheva, փետրվարի 25, 1968(1968-02-25)[1], Bolyarovo, Յամբոլի մարզ, Բուլղարիա), բուլղարացի ինժեներ և քաղաքական գործիչ, որը եղել է Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահը 2017 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մարտը։

Վաղ կյանք, կրթություն ու վաղ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցվետա Վալչևա Կարայանչևան ծնվել է 1968 թվականի փետրվարի 25-ին Յամբոլի մարզի Բոլյարովո ավանում[2][3]։ Սովորել է Քարջալիի մեքենաշինական քոլեջում[3], որից հետո ավարտել է Սոֆիայի տեխնիկական համալսարանի ինժեներության ու Նոր բուլղարական համալսարանի մենեջմենտի բաժինները[4][5]։

Կարայանչևան աշխատել է Քարջալիի «Ֆորմպլաստ» կոչվող պլաստմասսայե իրեր պատրաստող գործարանում, դարձել դրա գլխավոր դիզայներն ու գործարանի մենեջերը[3]։ Աշխատել է նաև Ղրղզստանի արդյունաբերության ոլորտում[4]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարայանչևան հանդիսանում է «Գերբ» կուսակցության անդամ և 2007 թվականին դարձել է Քարջալիի տարածաշրջանային համակարգողը։ 2009 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Քարջալիի ընտրատարածքը ներկայացնող Ազգային ժողովի պատգամավոր[2][4]։ Վերընտրվել է 2013, 2014 և 2017 թվականներին[4]։ 2017 թվականի մայիսից մինչև նոյեմբեր եղել է խորհրդարանի հինգ փոխնախագահներից մեկը[6][7]։

2017 թվականի նոյեմբերի 17-ին ընտրվել է խորհրդարանի նախագահ[2] 138 կողմ, 3 դեմ ու 71 ձեռնպահ ձայներով[8]։ Փոխարինել է Դիմիտար Գլաչևին, որը հրաժարական էր տվել «քաղաքական ցնցումներից» խուսափելու համար, երբ Բուլղարիան ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը[9]։

2018 թվականի նոյեմբերին հովանավորել է Քրեական օրենսգրքում ընտանեկան բռնության դեմ ուղղված փոփոխությունը[10]։ 2019 թվականի հունիսին պաշտոնական այցով եղել է Մոսկվայում[11]։ 2020 թվականի մայիսի 9-ին COVID-19 համավարակին ի պատասխան արգելել է բոլոր պատգամավորների արտասահմանյան այցերը[12]։ Մարտի 26-ին առաջարկել է, որ խորհրդարանը դադարեցնի կանոնավոր նիստերը և գումարվի միայն հրատապ կամ արտակարգ դրդապատճառների համար, իսկ նախարարներին ուղղված հարցերը լինեն բացառապես գրավոր[13]։

Ի պատասխան 2020 թվականի սեպտեմբերին կառավարության դեմ բողոքի ցույցերի՝ Կարայանչևան ասել է․ «Իհարկե, մենք լեգիտիմ ենք։ Մենք այս իշխանությունը նվաճել ենք 2017 թվականին, երբ ընտրությունները կազմակերպել էր Ռումեն Ռադևի ժամանակավոր կառավարությունը»[14]։ Նա ասել է, որ բողոքի ակցիաները ֆինանսավորվել են մաֆիայի կողմից, և որ լրագրողների մուտքը խորհրդարան չի վերականգնվի[14]։ Կարայանչևան ավելի վաղ ասել էր, որ խորհրդարանում միայն պետական հաստատությունների ներկայացուցիչներին թույլ տալու որոշումը COVID-19-ի տարածումը կանխելու միջոցառումների մի մասն է կազմել[15]։

2020 թվականի հոկտեմբերին խորհրդարանը քննարկել է Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության և «Իրավունքների և ազատությունների շարժման» 96 անդամների կողմից ներկայացված խնդրանքը՝ նրան հեռացնելու մասին, պատճառաբանելով, որ նա խախտել է օրենսդրական գործընթացի կանոնները և անտեղյակ է Սահմանադրությանը[16][17][18]։ «Գերբ» խորհրդարանական խմբի փոխնախագահ Կրասիմիր Ցիպովը մերժել է խնդրանքը[16]։

Կարայանչևան հրավեր է ուղարկել Եվրահանձնաժողով, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն, «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» Եվրոպական հանձնաժողով ու Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբ՝ արդարության մասին շահարկումներից հետո 2021 թվականի ընտրություններին դիտորդներ ուղարկելու համար[19]։ 2021 թվականի հունվարին քննադատել է նախագահ Ռումեն Ռադևին 2021 թվականի ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը խաթարող խոսակցությունների համար[20]։ Նա վարչապետ Բոյկո Բորիսովի մերձավորներից է ու երբ լուրեր են տարածվել, որ Իսպանիայում նա հետաքննվում է փողերի լվացման համար, նա սկզբում դա հերքել է որպես «կեղծ լուրեր»[21]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան երեսուն տարի ամուսնացած է Իլյա Կարայանչևի հետ, որին հանդիպել է դեռևս ուսանողության տարիներին[3]։ Երկու թոռնիկների տատիկ է[22]։ 2019 թվականի սեպտեմբերի 15-ին Խիտրինոյի մոտ Կարայանչևայի վարած մեքենան բախվել է մեկ այլ մեքենայի, որի վարորդը կորցրել էր կառավարումը։ Կարայանչևան կոտրված ողնաշարով և վնասված ողերով տեղափոխվել է հիվանդանոց։ Վարորդին մեղադրանք է առաջադրվել, սակայն գործը կարճվել է այն բանից հետո, երբ Կարայանչևան ցանկություն է հայտնել, որ նա չպատժվի[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Strazha.bg
  2. 2,0 2,1 2,2 «TSVETA VALCHEVA KARAYANCHEVA». National Assembly of the Republic of Bulgaria. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Tsveta Karayancheva, who liquidated the BSP and depersonalized the MRF in Kardzhali». News Beezer. 2020 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Цвета Караянчева – емоционалният човек от народа» (Bulgarian). Dnevnik. 2017 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «ЧЕТИРИДЕСЕТ И ЧЕТВЪРТО НАРОДНО СЪБРАНИЕ» (Bulgarian). National Assembly of the Republic of Bulgaria. 2017 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Bulgarian MPs Elect 5 Deputy Chairs of the 44th National Assembly». Novinite. 2017 թ․ ապրիլի 19. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  7. «Borissov's GERB nominates Dimitar Glavchev to be Speaker of the National Assembly». The Sofia Globe. 2017 թ․ ապրիլի 18. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  8. «Tsveta Karayancheva is the New Speaker of Bulgaria's Parliament». BNT News. 2017 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  9. «Bulgaria's parliament speaker resigns 'to avoid political upheaval'». Reuters. 2017 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  10. «Dramatic Increase in Murders of Women in Domestic Violence in Bulgaria». Novinite. 2019 թ․ փետրվարի 5. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  11. «Bulgarian Foreign Minister with an Interview For TASS». Novinite. 2019 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  12. «Coronavirus: Speaker of Bulgaria's Parliament bans foreign trips by MPs». The Sofia Globe. 2020 թ․ մարտի 9. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  13. «Covid-19: Bulgaria's Parliament suspends all but emergency sittings». The Sofia Globe. 2020 թ․ մարտի 26. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  14. 14,0 14,1 «Bulgaria: Protests are funded by the mafia, Parliament Speaker says». Independent Balkan News Agency. 2020 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  15. «New rules in Bulgaria's parliament building: Journalists cry foul». Euractive. 2020 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  16. 16,0 16,1 «Bulgaria's National Assembly Debating the Request for Resignation of Tsveta Karayancheva». Novinite.com. 2020 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  17. «Tsveta Karayancheva Remains National Assembly Chair». BTA. 2020 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  18. «Parliamentary opposition BSP and DPS request resignation of Speaker Tsveta Karayancheva». Mediapool. 2020 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  19. «Цвета Караянчева покани официално ЕК да наблюдава парламентарните избори» (Bulgarian). DIR. 2020 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «President of Bulgaria Holds Consultations for Elections with Parliamentary Parties». Novinite. 2021 թ․ հունվարի 12. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  21. Vassileva, Radosveta (2020 թ․ հուլիսի 3). «Bulgaria: will Borissov's government survive this summer?». New Eastern Europe. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  22. «Цвета Караянчева грее от щастие с второ внуче». Tribune (Bulgarian). 2020 թ․ մարտի 19. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «Prosecutors dropped the case for the accident with Karayancheva – Bulgaria». News Beezer. 2020 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.