Ցունկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցունկու
Բնօրինակ անունճապ.՝ 寺田 光男
Նաև հայտնի է որպեսつんく♂
Ծնվել էհոկտեմբերի 29, 1968(1968-10-29) (55 տարեկան)
Հիգասիոսակա, Օսակայի պրեֆեկտուրա, Ճապոնիա
Երկիր Ճապոնիա
Ժանրերջեյ փոփ, սինթիփոփ, Էլեկտրոնային, video game music?, դիսկո, ֆանկ ռոք, հարդ ռոք և փոփ ռոք
Մասնագիտությունկիթառահար, հեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, դերասան և տերենտո
ԼեյբլPiccolo Town?, hachama? և Zetima
ԿրթությունKindai University?
ԱնդամակցությունSharam Q?
Կայքtsunku.net
 Tsunku Վիքիպահեստում

Ցունկու (ճապ.՝ つんく♂ ամբողջական անուն Միզուո Տերադա (ճապ.՝ 寺田 光男), հոկտեմբերի 29, 1968(1968-10-29), Հիգասիոսակա, Օսակայի պրեֆեկտուրա, Ճապոնիա[1]), ճապոնացի երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, երգերի հեղինակ և երգիչ[2]։

Մեծ ճանաչման է հասել Ճապոնիայում, որպես Sharam Q ռոք խմբի վոկալիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Ցունկուն Խատակեի, Մակոտոյի, Թայսեմի և Սյուի հետ ստեղծել է Sharam Q խումբը, որտեղ էլ նա սկսել է որպես վոկալիստ հանդես գալ։ Նրանց առաջին սինգլը թողարկվել է 1992 թվականին, բայց խմբի միայն 4-րդ երգն է հայտնվել Oriconի թոփ 50 երգերի շարքում։ 1994 թվականին թողարկված 6-րդ «Single Bed» սինգլը, որի գլխավոր երգը օգտագործվել է DNA² անիմեի համար, հայտնվել է առաջին տասնյակում։ Բացի դրանից սինգլի վաճառվել է 1 միլիոն օրինակով։ Դրանից հետո խումբը անընդհատ հայտնվել է թոփ տասնյակում։ Հաջորդ սինգլը վաճառվել է ավելի մեծ քանակով և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը, իսկ 1996 թվականին թողարկված 11-րդ սինգլը գլխավորել է այդ ցուցակը։

1994 թվականին նա սկսել է պրոդյուսերական աշխատանքներ տանել։ Այդ ուղղությամբ նրա առաջին աշխատանքը եղել է «Ashita ga Kuru Mae ni» երգը, որը կատարել է FUJIWARA-ն։

1997 թվականին ASAYAN երեկոյան շոուի ընթացքում Sharam Q խումբը իրականացրել է կին վոկալիստների լսումներ (ճապ.՝ シャ乱Q女性ロックヴォーカリストオーディション): Ինչպես ժամանակն է ցույց տվել, այդ մրցույթում կարևոր էր ոչ թե Խեյկե Միտիյոյի հաղթանակը, այլ հետագայում հինգ ֆինալիստների կողմից Morning Musume խմբի ստեղծումը։ Մրցույթի ավարտից հետո Ցունկուն հինգ ֆինալիստներին՝ Յուկո Նակաձավեին, Նացումի Աբէին, Կաորի Ինդեին, Այե Իսիգուրոյին և Ասուկե Ֆուկուդեին, առաջարկել է ումբ կազմավորել։ Ցունկուն նույնիսկ խոստացել է դառնալ խմբի պրոդյուսերը, եթե նրանք կարողանան 5 օրում իրենց առաջին անկախ սինգլը վաճառել 50 հազար օրինակով։ Աղջիկներին հաջողվել է նպատակին հասնել 4 նոյեմբերյան օրվա ընթացքում։

Խեյկե Միտիյոն այդպես էլ չի դարձել Sharam Q-ի վոկալիստ, այլ մենակատարի իր կարիերան շարունակել է Morning Musume-ում։ Խմբի առաջին սինգլը «Hello!» անունով թողարկվել է 1998 թվականին։ Արդեն ավելի ուշ խումբը ստացել է «Hello! Project» անունը։

Hello! Project-ի համբավը ավելի մեծ է եղել 1999-2001 թվականներին։ Ցունկուն Morning Musume-ի գրել է այնպիսի երգեր, ինչպիսիք էին «LOVE Machine»-ը և «Renai Revolution 21»-ը և այլն։ Երգեր է գրել Berryz Kobo-ի, °C-ute-ի, S/mileage-ի, մենակատար Էրինու Մանոի համար։

Թողարկել է իր սեփական ձայնագրման լեյբլը, ստեղծել է ևս մեկ խումբ՝ Nice Girl Project-ը, ինչպես նաև ձայնագրել է երգեր։

2006 թվականին Ցունկուն ամուսնացել է 25-ամյա նախկին մոդել Կանակո Իդեմիցուի (ճապ.՝ 出光 加奈子) հետ։ 2008 թվականին զույգը երկվորյակներ է ունեցել՝ տղա և աղջիկ[3], իսկ 2011 թվականի մարտի 16-ին ծնվել է նրանց երկրորդ աղջիկը[4][5][6]։

Սկավառագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Sharam Q[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ամսաթիվ Տեղը
Օրիկոն
1 «18-kagetsu» (ճապ.՝ 18ヶ月) 1992 թվական հուլիսի 22 Ցուցակում չեն հայտնվել
2 «Tottemo Merry-Go-Round» (ճապ.՝ とってもメリーゴーランド) 1993 թվական փետրվարի 24
3 «Tomodachi wa Imasu ka» (ճապ.՝ 友達はいますか) 1993 թվական մայիսի 8
4 «Joukyou Monogatari» (ճապ.՝ 上・京・物・語) 1994 թվական հունվարի 21 47
5 «Koi o Suru dake Muda Nante» (ճապ.՝ 恋をするだけ無駄なんて) 1994 թվական հուլիսի 27 28
6 «Single Bed» (ճապ.՝ シングル・ベッド Սինգուրու Բեդդո) 1994 թվական հոկտեմբերի 21 9
7 «Zurui Onna» (ճապ.՝ ズルい女) 1995 թվական մայիսի 3 2
8 «Sora o Mina yo» (ճապ.՝ 空を見なよ) 1995 թվական օգոստոսի 23 3
9 «My Babe Kimi ga Nemuru made» (ճապ.՝ My Babe 君が眠るまで) 1995 թվական հոկտեմբերի 21 3
10 «Iiwake» (ճապ.՝ いいわけ) 1996 թվական ապրիլի 24 3
11 «Namida no Kage» (ճապ.՝ 涙の影) 1996 թվական հուլիսի 24 1
12 «NICE BOY!» 1996 թվական նոյեմբերի 14 4
13 «Sonna Mon Darou» (ճապ.՝ そんなもんだろう) 1997 թվական ապրիլի 16 3
14 «Power Song» (ճապ.՝ パワーソング Պավա։ Սոնգու) 1997 թվական օգոստոսի 21 10
15 «Tokai no Melody» (ճապ.՝ 都会のメロディー) 1998 թվական փետրվարի 18 7
16 «Tameiki» (ճապ.՝ ためいき) 1998 թվական մայիսի 13 13
17 «Ai Just on my Love» (ճապ.՝ 愛 Just on my Love) 1998 թվական հոկտեմբերի 7 10
18 «Kimi wa Majutsushi?» (ճապ.՝ 君は魔術士?) 1999 թվական փետրվարի 17 24
19 «Shin Raamen Daisuki Koike-san no Uta» (ճապ.՝ 新・ラーメン大好き小池さんの唄) 2000 թվական մարտի 23 23
20 «Aruiteru» (ճապ.՝ 歩いてる) 2006 թվական նոյեմբերի 29 23

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ամսաթիվ Տեղը
Oricon
1 Sakuretsu! Henachoco Punch (ճապ.՝ 炸裂!へなちょこパンチ) 1992 թվական սեպտեմբերի 23 Ցուցակում չեն հայտնվել
2 Urekko e no Michi Juutaichuu (ճապ.՝ 売れっ子への道 渋滞中) 1993 թվական մարտի 24
3 Lost Time (ճապ.՝ ロスタイム Ռոսուտո Տայմու) 1994 թվական փետրվարի 23 39
4 Rettoukan (ճապ.՝ 劣等感) 1994 թվական նոյեմբերի 2 25
5 Gambler (ճապ.՝ 勝負師(ギャンブラー) Գյանբուրա։) 1994 թվական հուլիսի 27 2
Single Best 10 Omaketsuki (ճապ.՝ シングルベスト10★おまけつき★) 1996 թվական հուլիսի 29 2
6 GOLDEN Q 1996 թվական դեկտեմբերի 18 1
7 Kodoku (ճապ.՝ 孤独) 1998 թվական մարտի 25 6
Best Album Omaketsuki '96–'99 (ճապ.՝ ベストアルバム おまけつき '96~'99) 1999 թվական մարտի 25 10
BEST OF HISTORY 2001 թվական ապրիլի 4 17
Sharam Q Hatachi no Best Album DVD-tsuki (ճապ.՝ シャ乱Qハタチのベスト・アルバムDVDつき) 2008 թվական դեկտեմբերի 3 139
GOLDEN BEST Sharam Q (ճապ.՝ GOLDEN☆BEST シャ乱Q) 2010 թվական դեկտեմբերի 22

Սոլո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Թողարկման ամսաթիվ
1 «LOVE ~Dakiatte~» (ճապ.՝ LOVE~抱き合って~) 1999 թվական ապրիլի 28
2 «Touch me #1 / Touch me #2 / Touch me #4» 1999 թվական նոյեմբերի 3
3 «Suggoi ne!» (ճապ.՝ すっごいね!) 2002 թվական փետրվարի 27
4 «To You» 2010 թվական դեկտեմբերի 29

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Թողարկման ամսաթիվ
1 A HARD DAY'S NIGHT (ճապ.՝ A HARD DAY'S NIGHT つんくが完コピーやっちゃったヤァ!ヤァ!ヤァ! Vol.1) 2000 թվական դեկտեմբերի 6
2 TAKE1 2004 թվական փետրվարի 18
3 Type 2 (ճապ.՝ 3.タイプ2) 2005 թվական հուլիսի 13
4 V3 ~Seishun Cover~ (ճապ.՝ V3~青春カバー~) 2006 թվական հունիսի 28
«Sharam Q ~ Morning Musume» ~Tsunku 15 Years in Entertainment Commemoration Album~ (ճապ.՝ 「シャ乱Q~モーニング娘。」~つんく♂芸能生活15周年記念アルバム~) 2007 թվական սեպտեմբերի 26
Tsunku Best Work Collection (ճապ.՝ つんく♂ベスト作品集) 2007 թվական դեկտեմբերի 5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «つんく♂» (ճապոներեն). UP-FRONT WORKS Co.,Ltd. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 4-ին. {{cite web}}: Unknown parameter |accressdate= ignored (օգնություն)
  2. «Tsunku♂ on Rhythm Heaven» (անգլերեն). IGN Entertainment, Inc. 2009 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. «Tsunku♂ announces his wife's pregnancy» (անգլերեն). Tokyograph. 2010 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.
  4. «ナタリー - つんく♂、第3子女児誕生を報告» (ճապոներեն). Natalie (Natasha,Inc.). 2011 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  5. «Tsunku now a father of three» (անգլերեն). Tokyograph. 2011 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  6. «Tsunku becomes a father again to a new baby girl!» (անգլերեն). Tokyohive. 2011 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցունկու» հոդվածին։