Ցոլակ Շահինյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | 1964, հունիսի 24 |
|---|---|
| Ծննդավայր | Լենինական |
| Ազգություն | Հայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Գյումրու նկարչական դպրոց (1980), Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1984) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1992) |
| Մասնագիտություն | նկարիչ |
Ցոլակ Մարտինի Շահինյան (1964, հունիսի 24, Լենինական), հայ նկարիչ, խեցեգործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980 թվականին ավարտել է Գյումրու Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցը։
- 1984 թվականին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը՝ ստանալով նկարիչ ձևավորողի մասնագիտություն։
- 1987-1992 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի խեցեգործության բաժնում։
1991 թվականից ապրում և ստեղծագործում է Աբովյան քաղաքում։ Մասնակցել է տարբեր ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում։ Աշխատանքների մեծ մասը գտնվում են մասնավոր հավաքածուներում[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սիլվանա պատկերասրահ, Ցոլակ Շահինյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.