Ցոլակ Մահտեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մահտեսյան (այլ կիրառումներ)
Ցոլակ Մահտեսյան
Ծնվել էդեկտեմբերի 18, 1928(1928-12-18) (90 տարեկան)
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Ցոլակ Ծաղոյի Մահտեսյան (դեկտեմբերի 18, 1928, գ. Վերին Զեյվա (այժմ՝ Տարոնիկ, Արմավիրի մարզ), հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1976), պրոֆեսոր (1977)։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին ավարտել է Երևանի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 1957-1963 թվականին եղել է ՀԽՍՀ ԿՎՎ Երևանի վարչության պետ։ 1963-1975 թվականին դասախոսել է Երևանի համալսարանում։ 1975 թվականից Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի վիճակագրության ամբիոնի վարիչն է։

Գիտական հետազոտությունները նվիրված են ՀԽՍՀ-ում հասարակական ամբողջական արդյունքի և ազգային եկամտի արտադրության և օգտագործման խնդիրներին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական ԽՍՀ հասարակական ամբողջական արդյունքի արտադրությունը և օգտագործումը, Երևան, 1973:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 188 CC-BY-SA-icon-80x15.png