Ցոլակ Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ցոլակ Հովսեփյան Անդրանիկի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1918
ԾննդավայրԲաղդադ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱմուսինԳոհար Սուլթանյան
ԾնողներԱնդրանիկ և Շուշան Հովսեփյաններ
Tzolag Hovsepian Վիքիպահեստում

Ցոլակ Հովսեփյան (փետրվարի 18, 1918(1918-02-18), Բաղդադ, Օսմանյան կայսրություն), հայ հայտնի լուսանկարիչ, դաշնակցական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցոլակ Հովսեփյանը ծնվել է 1918 թվականի փետրվարի 18-ին, Բաղդադում[1]։ Նրա հայրը՝ Անդրանիկ Հովսեփյանը, Վաղարշապատ էր տեղափոխվել Վասպուրականից, մայրը՝ Շուշանը, Ատրպատականի Նախիջևան գյուղից էր։ Անդրանիկ և Շուշան Հովսեփյանները ունեցել են հինգ զավակ։ Ազգային ազատագրական պայքարի ընթացքում Անդրանիկը Թավրիզից Հայաստան զենք էր փոխադրում և մասնակցում հեղափոխական շարժմանը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցոլակ Հովսեփյանը նախնական կրթությունը ստացել է Միհրան Ավաջյան նախակրթարանում, իսկ երկրորդական ուսումը՝ Թարգմանչաց ազգային վարժարանում։ Հաճախել է նաև Ամերիկյան երկրորդական վարժարանի դասընթացներին։

1935 թվականին, ընդունվում է Հայ հեղափոխական դաշնակցության Ուսանողական միության շարքերը, ապա 1937 թվականին անցնում կուսակցության շարքերը։ 1936 թվականին մեկ տարի հաճախել է Հնդկաստանի Պոմպեյ քաղաքի ամերիկյան Քերականության դպրոցը։ 1943 թվականին Լևոն փաշա Շողոյանի կողմից գործուղել է Իրան և այնտեղ հանդիպել քաղաքական գործիչներ Բաղդիկ Մինասյանին և Հայկակ Գոսոյանին։ Հանդիպել է նաև Թավրիզի առաջնորդ Ներսես արք․ Մելիքթանգյանին։ Մեկ ամիս մնացել է Իրանում, շրջագայել մինչև Ուրմիա հասնող տարածքները և ապա վերադարձել Բաղդադ։

Լուսանկարչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանի տարիներին ձեռք է բերել առանց ոսպնյակի գործող իր առաջին լուսանկարչական սարքը։ Ավելի ուշ 1945 թվականին եղբոր հետ բացել է իր առաջին լուսանկարչատունը՝ «Studio HAS» անվամբ, որը գործում էր Բաղդադի «Ֆայսալ Բ. թագավոր» հրապարակում։

Բաղդադի լուսանկարչատունը գործել է 27 տարի։ 1958 թվականի հեղաշրջումի տարիներին որպես դաշնակցական ենթարկվել է հետապնդման։ Եղել է Ամերիկայի լուսանկարիչների միության անդամ։ 1954 թվականին իր լուսանկարներից մեկը լույս է տեսել The Photographer Magazine-ի կազմի վրա։

1952 թվականին այցելել է Հալեպ և մասնակցել ՀՄԸՄ միջմասնաճյուղային խաղերին և եզրափակիչ երթին։ Այնտեղ հանդիպել է Հրաչ Փափազյանի, Սիմոն Վրացյանի, Ջորջ Մարտիկյանի և այլ հայտնի անձանց հետ։ 1945-1972 թվականներին հաճախ այցելել է Բեյրութ։

1966 թվականին նախ տեղափոխվել է Միացյալ Նահանգների արևելյան շրջան՝ Նյու Յորք և Վաշինգտոն, իսկ մեկ ամիս անց տեղափոխվել Կալիֆորնիա և հաստատվել Փասադենա քաղաքում[2]։ Այժմ բնակվում է Փասադենայի մոտ գտնվող Մոնրովիա քաղաքում։ Կալիֆորնիայում հաստատվելուց հետո շարունակել է իր լուսանկարչական գործը, գործակցել է հայկական մամուլի՝ հատկապես Ասպարեզ օրաթերթի հետ։

Ամուսնացել է 1947 թվականին, Բաղդադում, կինը Գոհար Սուլթանյանն է։ Ունի երկու որդի՝ Վիգեն և Սարմեն։

Aquote1.png

Ինչպես Կը Նկարեմ Ինծի համար յարգելի են բոլոր անոնք, որոնք իրենց կեանքը կամ ժամանակին մէկ մասը կու տան ազգին, եւ անկասկած, այդ մարդիկը մեծնպաստ կը բերեն հայ ժողովուրդին, հետեւաբար, կ՚իյնան իմ նկարչական հետաքրքրութեան ծիրին մէջ։

Ոմանք անձ մը բնութագրելու համար առնուազն քանի մը էջ պէտք է գրեն, եւ վստահ Եղէք որ անկէ քաղուած տպաւորութիւնը աւելի զօրաւոր չէ, քան իմ քամերայիս նկարը։ Նախ կը ծանօթանամ անձին, յետոյ խօսակցութեան մէջ կը մտնեմ անոր հետ եւ յարմար մէկ վայրկեանին, Երբ իր անհատականութիւնը դէմքին վրայ կ’արտացոլայ, անմիջապէս կը նկարեմ...

Ենթական նկարելէ ետք, ա'լ նկարը իմս չէ, ազգի սեփականութիւնն է։ Որեւէ կուսակցութիւն կամ մշակութային միութիւն, Հայաստանի թէ Սփիւռքի մէջ, կրնայ իր սեփականութիւնը համարել զայն։

Լուսանկարելով Եւ անմիջական հաղորդականութեամբ ներկայացնել արտայայտչակաև, բնական, ինքնատիպ Եւ տպաւորիչ դիմագիծը' հանրածանօթ մտաւորականի մը, արուեստագէտի մը, ազգայինի մը, հոգեւորականի մը կամ յեղափոխականի մը' հոգեկան անհուն բաւարարութիւն է ինծի համար։ Դիտողին համար, պարզ լուսանկարներէն աւելի 7 գրաւիչ Եւ առինքնող են գունաւոր լուսանկարները, բայց սեւ-ճերմակ լուսանկարներու մէջ կը գտնէք լոյսի ու շուքի խաղեր, եւ ինչո՞ւ չէ, լուսանկարչութիւնը լոյսի խաղերու համադրումն է' արուեստագէտի արթուն աչքերուն ճամբով։

Aquote2.png


Այցելություն Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին իմանալով Սարդարապատի հուշահամալիրի բացման մասին լուրը, մի խումբ ընկերների հետ առաջին անգամ այցելել է Հայաստան։ Հայաստանի անկախացումից հետո ավելի քան 20 անգամ այցելել է Հայաստան և Արցախ[3]։

Նվիրատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցոլակ Հովսեփյանն իր «Հարազատ դեմքեր» ալբոմի[4] լուսանկարների հավաքածուն նվիրել է Վիքիմեդիա նախագծերում օգտագործելու։ Հավաքածուն հասանելի է վիքիպահեստում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  1. «Եվ դարից երկար ձգվում է օրը»։ ImYerevan.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-29-ին։ Վերցված է 2015-10-19 
  2. «93-ամյա հայ լուսանկարիչ Ցոլակ Հովսեփյանը հայրենիքում է | Նորություններ | Երկիր Մեդիա»։ Yerkir Media (hy-am)։ Վերցված է 2015-10-19 
  3. Հովսեփյան Ցոլակ (2013)։ Հարազատ դէմքեր։ Լոս Անջելես: Հայ Գիր։ էջեր 11–13 
  4. «Ցոլակ Յովսէփեանի «Հարազատ Դէմքեր» Ալպոմի Շնորհահանդէս»։ Azad Or (հայերեն)։ Վերցված է 2016-03-14  (չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]