Ցյուրիխի օպերային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Ցյուրիխի օպերային թատրոն
Opernhaus - Sechseläutenplatz 2012-09-27 17-53-05.jpg
Տեսակօպերային թատրոն
ԵրկիրFlag of Switzerland.svg Շվեյցարիա[1]
Գտնվելու վայրըՑյուրիխ[1]
ՃարտարապետFellner & Helmer
Commons-logo.svg Opernhaus Zürich Վիքիպահեստում

Ցյուրիխի օպերային թատրոն (գերմ.՝ Opernhaus Zürich), օպերային թատրոն Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Տեղեկայված է Sechseläutenplatz (Սեխսելոյթենպլաց) վայրում և ցյուրիխյան օպերայի գտնվելու վայրն է 1891 թվականից։ Այստեղ է գտնվում նաև Ցյուրիխի Բերնհարդ թատրոնը և Ցյուրիխի բալետի թատրոնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մշտական թատրոնը՝ Aktientheater-ը կառուցվել է 1834 թվականին։ Այս թատրոնը եղել է Ռիխարդ Վագների գործունեության կիզակետում Գերմանիայից «աքսորի» ժամանակ։ 1890 թվականին թատրոնի շենքը հրդեհվել է, թատերախումբը տեղափոխվել է վերակառուցված StadttheaterZurich (Ցյուրիխի քաղաքային թատրոն) թատրոնի շենք։ Այս թատրոնը, որը մինչև 1925 թվականը եղել է քաղաքի դրամատիկական, օպերային և երաժշտական ներկայացումների անցկացման հիմնական վայրը, այնուհետև վերանվանվել է Ցյուրիխի օպերային թատրոն։ Հետագայում կառուցվել է առանձին շենք։ 1970-ականների սկզբին օպերայի շենքը հիմնանորոգման կարիք է ունեցել։ Տեսակետ կար, որ նպատակահարմար չէ վերականգնել թատրոնը և առաջ է քաշվել նոր թատրոն կառուցելու գաղափարը։ Սակայն 1982-1984 թվականներին շենքը վերանորոգվել է և քաղաքում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել շենքի վերակառուցման դեմ։ Վերանորոգված թատրոնն իր աշխատանքը սկսել է Ռիխարդ Վագների «Նյուրնբերգի մայսթերզինգերները» օպերայի բեմադրությամբ և շվեյցարացի կոմպոզիտոր Ռուդոլֆ Քելտերբորնի «Բալի այգին, օպերայի համաշխարհային պրեմիերայով (Անտոն Չեխովի համանուն պիեսի հիման վրա)։ Վերակառուցումից հետո թատրոնի շենքը դարձել է հարուստ գեղազարդված շինություն՝ սպիտակ և մոխրագույն քարից նեոկլասիկական ճակատով, որը զարդարված է Վեբերի, Վագների և Մոցարտի կիսանդրիներով, տեղադրված են նաև Շիլլերի, Շեքսպիրի և Գյոթեի կիսանդրիները։ Դահլիճը զարդարված է ռոկոկո ոճով և կարող է տեղավորել մոտ 1200 հանդիսատես։

Օպերայի ստուդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցյուրիխի օպերային թատրոնում է գտնվում նաև Միջազգային օպերային ստուդիան (գերմ.՝ Internationales Opernstudio IOS), որը կրթական ծրագիր է երիտասարդ երգիչների և դաշնակահարների համար։ Ստուդիան ստեղծվել է 1961 թվականին[2]։ Այստեղ դասավանդում են ճանաչված արվեստագետներ, ինչպիսիք են Բրիջիթ Ֆասբենդերը, Հեդվիգ Ֆասբենդերը, Անդրեաս Հոմոկկին, Ռոզմարի Ջոշուան, Ադրիան Քելլին, Ֆաբիո Լուիսին, Ջեցկե Մինսենը, Էն Մյուրեյը, Էյտան Պեսսենը կամ Էդիթ Վիենսը։

1980 թվականի երիտասարդական բողոքի ցույցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պատասխան Օպերայի համար բարձր սուբսիդիաների տրամադրման և Ցյուրիխում երիտասարդության համար մշակութային ծրագրերի բացակայության, 1980 թվականի մայիսին տեղի են ունեցել բողոքի մեծ ցույցեր։ Բողոքի ցույցերը հայտնի են դարձել որպես Opernhauskrawalle երիտասարդական բողոքի ցույցեր – Züri brännt[3], որը նշանակում է «Ցյուրիխն այրվում է», ինչպես փաստագրված է 1981 թվականի շվեյցարական համանուն վավերագրական ֆիլմում։

Ֆինանսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Ցյուրիխի օպերային թատրոնը բաժնետիրական ընկերություն է, որը ֆինանսավորվում է Ցյուրիխի կանտոնի կողմից, իսկ գլխավոր հովանավորները Շվեյցարիայի երկու խոշորագույն բանկերն են՝ CreditSuisse-ը և UBS[4][5][6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. www.update.ch update AG։ «Internationales Opernstudio»։ www.opernhaus.ch (գերմաներեն)։ Վերցված է 2019-12-26 
  3. «10vor10 - TV - SRF Player» (գերմաներեն)։ 10vor10։ 2015-01-16։ Վերցված է 2015-01-16 
  4. «Geringere finanzielle Spielräume: Bilanz des Opernhauses» (գերմաներեն)։ NZZ.ch։ Վերցված է 2018-01-31 
  5. «Geschäftsbericht 15/16» (գերմաներեն)։ Opernhaus Zürich։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-01-ին։ Վերցված է 2018-01-31 
  6. «Opernhaus Zürich. Über uns» (գերմաներեն)։ Opernhaus Zürich։ Վերցված է 2018-01-31 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]