Ցիցի Դանգարեմբգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ցիցի Դանգարեմբգա
Դիմանկար
Ծնվել է1959[1][2]
ԾննդավայրԲուլավայո, Southern Rhodesia, Federation of Rhodesia and Nyasaland
ՔաղաքացիությունFlag of Zimbabwe.svg Զիմբաբվե
Մայրենի լեզուշոնա
ԿրթությունՔեմբրիջի համալսարան և Զիմբաբվեի համալսարան
ԵրկերNervous Conditions?
Մասնագիտությունգրող և կինոռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
100 կին[3]

Ցիցի Դանգարեմբգա (անգլ.՝ Tsitsi Dangarembga, 1959[1][2], Բուլավայո, Southern Rhodesia, Federation of Rhodesia and Nyasaland), գրող և կինոռեժիսոր Զիմբաբվեից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու տարեկանում իր ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ և մեծացել է` գրեթե մոռանալով հարազատ շոնայի լեզուն։ Ուսումն սկսել է Բրիտանիայում, բայց 1965 թվականին ուսումը շարունակել է Մուտարեի միսիոներական դպրոցում։ Այնուհետև նորից սովորել է Մեծ Բրիտանիայում, իսկ 1977 թվականից բժշկություն է սովորել Քեմբրիջի համալսարանում, բայց Զիմբաբվեի` անկախությունը նվաճելուց հետո, 1980 թվականին նորից վերադարձել է իր հայրենիք։ Հոգեբանություն է սովորել Զիմբաբվեի համալսարանում, բայց աշխատել է մարքեթինգային ֆիրմայում։ Սկսել է պիեսներ գրել։ 1985 թվականին հրապարակել է իր առաջին պատմվածքը, իսկ 1987 թվականին` իր առաջին պիեսը։ Նրա դեբյուտային վեպը (1988 թվական) լավ է ընդունվել հասարակության և քննադատության կողմից։ Սակայն նա չի սկսել շահագործել իր հաջողությունը և ընդունվել է Բեռլինի գերմանական կինոակադեմիա, այնուհետև Հարարեում հիմնադրել է պրոդյուսերական ընկերություն, որպես պրոդյուսեր հանդես է եկել մի քանի վավերագրական ֆիլմերում և 1996 թվականին ցույցադրել է ինքնուրույն խաղարկային ֆիլմ, ելույթ է ունեցել որպես Զիմբաբվեի առաջին կինը, որը գեղարվեստական ֆիլմ է նկարահանել։

Ասպիրանտուրան ավարտել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանում։ Նա աշխատում է աֆրիկյան կինոյի մասին ընկալման վերաբերյալ իր դոկտորական դիսերտացիայի վրա։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Negotiating the Postcolonial emerging perspectives on Tsitsi Dangarembga/ Ann Elizabeth Willey and Jeanette Treiber, eds. Trenton: Africa World Press, 2002
  • Collins W.P. Tracing Personal Expansion: Reading Selected Novels as Modern African Bildungsroman. Lanham: UP of America, 2006
  • Green L.M. Literary identification in women's novels of formation from Charlotte Brontë to Tsitsi Dangarembga. Columbus: Ohio State UP, 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]