Ցիպրոֆլոքսացին
Ցիպրոֆլոքսացին | |
---|---|
![]() | |
Տեսակ | Ֆտորքվինոլոններ |
Հոմանիշներ | Ciloxan, Cipro, Neofloxin և այլն |
Գործածության եղանակ | Բերանացի, ներերակային, աչքի, ականջի կաթիլներ |
Զանգված | 5,5E−25 կիլոգրամ[1] |
Քիմիական բանաձև | C₁₇H₁₈FN₃O₃[1] |
Ցիպրոֆլոքսացին, ֆտորքվինոլոնային խմնբի հակաբիոտիկ, օգտագործվում է մի շարք բակտերիալ վարակների ժամանակ[2]։ Այն կիրառվում է ոսկրերի և հոդերի, ներորովայնային,շնչառական ուղղիների, մաշկային և միզուղիների ինֆեկցիաների,փորլուծության որոշ տեսակների, որովայնային տիֆի և այլ վարակների դեպքում[2]։ Որոշ ինֆեկցիաների դեպքում օգտագործվում է համակցված այլ հակաբիոտիկների հետ[2]։ Կիրառվում է բերանացի, աչքի և ականջի կաթիլների տեսքով և ներերակային[2][3]։
Հիմնական կողմնակի ազդեցություններն են՝ սրտխառնոցը, փսխումը և փորլուծությունը[2]։ Ծանր կողմնակի ազդեցություններից են՝ ջլի պատռման ռիսկի բարձրացումը, հալիցունացիան և նյարդային խանգարումները[2]։ Միասթենիա գրավիսով հիվանդների շրջանում մկանային թուլության հարաճում[2]։ Կողմնակի ազդեցությունների առաջացման հաճախականությունը ավելի արտահայտված է ի հայտ գալիս քան այլ խմբի հակաբիոտիկների մոտ, ինչպիսին են օրինակ՝ ցեֆալոսպորինները, բայց ավելի քիչ են արտահայտված օրինակ կլինդամիցինների դեպքում[4]։ Կենդանիների վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքները մտահոգություն են առաջացնում հղիների դեպքում կիրառման համար[5]։ Կրծքով կերակրման ժամանակ անվտանգ է[2]։ Այն երկրորդ սերնդի ֆտորքվինոլոն է, ազդեցության լայն ոլորտով, որը թողնում է բակտերիասպան ազդեցություն[2][6][7]։
Ցիպրոֆլոքսացինը պատենտավորվել է 1980 թվականին և արտադրվել 1987 թվականին[8][9]։ Այն առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցուցակում է[10]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ցիպրոֆլոքսացինը դասում է մարդու համար ծայրահեղ կարևորություն ունեցող դեղերի շարքին[11]։ Այն հասանելի է նաև ջեներիկ դեղերի ձևով[2][12]։ 2019 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում 113-րդ ամենահաճախ նշանակված դեղերից էր, ավելի քան 5 միլիոն դեղատոմսերով[13][14]։
Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցիպրոֆլոքսացինը օգտագործվում է լայն սպեկտորի ինֆեկցիաների բուժման համար, այն ներառում է ոսկրերի և հոդերի վարակները, էնդոկարդիտը, գաստրոէնտերիտը, չարորակ արտաքին օտիտ (ականջի արտաքին անցուղղու բորբոքում), շնչառական համակարգի ինֆեկցիաները, ցելյուլիտը, միզուղիների ինֆեկցիաները, պրոստատիտը և սիբիրյան խոց[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ciprofloxacin
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 «Ciprofloxacin Hydrochloride»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված է օրիգինալից 23 September 2015-ին։ Վերցված է 23 August 2015
- ↑ «Ciprofloxacin Hcl Drops»։ WebMD։ 22 February 2018։ Վերցված է 22 February 2018
- ↑ «The perils of prescribing fluoroquinolones»։ The Journal of Family Practice 62 (4): 191–7։ April 2013։ PMID 23570031
- ↑ «Prescribing medicines in pregnancy database»։ Australian Government։ 23 August 2015։ Արխիվացված է օրիգինալից 8 April 2014-ին
- ↑ «Quinolone generations: natural history or natural selection?»։ The Journal of Antimicrobial Chemotherapy։ 46 Suppl T1: 17–24։ July 2000։ PMID 10997595։ doi:10.1093/oxfordjournals.jac.a020889
- ↑ «Quinolones: a comprehensive review»։ American Family Physician 65 (3): 455–64։ February 2002։ PMID 11858629
- ↑ Oxford Handbook of Infectious Diseases and Microbiology։ OUP Oxford։ 2009։ էջ 56։ ISBN 978-0-19-103962-1։ Արխիվացված է օրիգինալից 8 September 2017-ին
- ↑ Fischer Jnos, Ganellin C. Robin (2006)։ Analogue-based Drug Discovery (անգլերեն)։ John Wiley & Sons։ էջ 500։ ISBN 9783527607495
- ↑ World Health Organization model list of essential medicines: 21st list 2019։ Geneva: World Health Organization։ 2019։ WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO
- ↑ Critically important antimicrobials for human medicine (6th revision ed.)։ Geneva: World Health Organization։ 2019։ ISBN 9789241515528
- ↑ Hamilton Richard J. (2014)։ Tarascon pharmacopoeia (15 ed.)։ Jones & Bartlett Publishers։ էջ 85։ ISBN 978-1-284-05671-6։ Արխիվացված է օրիգինալից 8 September 2017-ին
- ↑ «The Top 300 of 2019»։ ClinCalc։ Վերցված է 16 October 2021
- ↑ «Ciprofloxacin – Drug Usage Statistics»։ ClinCalc։ Վերցված է 16 October 2021