Ցիմերվալդյան կոնֆերանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հյուրանոցը, որտեղ հյուրընկալվել են ցիմերվալդյան կոնֆերանսի պատվիրակությունները

Ցիմերվալդյան կոնֆերանս, տեղի է ունեցել 1915 թվականի սեպտեմբերի 5-ից 8-ը Ցիմերվալդում (Շվեյցարիա)։ Այն առաջինն էր երեք միջազգային կոնֆերանսներից, որոնք գումարվում էին այն երկրների սոցիալիստական կուսակցությունների կողմից, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի սկզբնական փուլում չեզոք քաղաքականություն էին վարում։

Կոնֆերանսում մասնակցել են 11 երկրների (Ռուսաստան, Լեհաստան, Իտալիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Ռումինիա, Գերմանիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Շվեդիա, Նորվեգիա) 38 պատգամավորներ։ Ցիմերվալդյան կոնֆերանսի բացման նախօրյակին Լենինը ստեղծում է սոցիալիստ-ինտերնացիոնալիստների խումբը՝ Ցիմերվալդյան ձախը, որը կոնֆերանսում հակադրվում է ցենտրիստական և կիսացենտրիստական մեծամասնությանը՝ այսպես կոչված Ցիմերվալդյան կենտրոնին՝ Գրիմի և այլոց ղեկավարությամբ։ Կոնֆերանսում քննարկվող հիմնական հարցը խաղաղության համար պրոլետարիատի պայքարի հարցն էր։ Ձախերը առաջարկեցին բանաձևի և մանիֆեստի իրենց նախագծերը։ Կոնֆերանսի մեծամասնությունը երկու փաստաթուղթն էլ մերժեց և առաջարկեց բավարարվել լոկ պացիֆիստական դեկլարացիայով։ Լենինը, ձախերի անունից, պահանջեց կոնկրետացնել քաղաքական լոզունգները։ Ընդունվեց փոխզիջողական մանիֆեստ, որը շատ հարցերում չէր համապատասխանում Ցիմերվալդյան ձախի գաղափարախոսությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png