Ցիլինդր (ֆիլմ)
Ցիլինդր անգլ.՝ Top Hat | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն և երաժշտական ֆիլմ[1] |
Թվական | 1935, օգոստոսի 12, 1935[2], օգոստոսի 30, 1935[2], սեպտեմբերի 6, 1935[2] և փետրվարի 10, 1936[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Mark Sandrich?[1][3][4] |
Պրոդյուսեր | Պանդրո Ս․ Բերման |
Սցենարի հեղինակ | Allan Scott? և Dwight Taylor? |
Դերակատարներ | Ջինջեր Ռոջերս[3][4][5], Ֆրեդ Ասթեր[3][4][5], Erik Rhodes?[4][5], Էրիկ Բլոր[4][5], Էդվարդ Էվերեթ Հորթոն[3][4][5], Helen Broderick?[3][4][5], Լյուսիլ Բոլլ[4][5], Դենիս Օ'Քիֆ[4][5], Ջինո Կոռադո[4][5], Թոմ Ռիքեթս[4][5] և Լեոնարդ Մադի |
Օպերատոր | David Abel? |
Երաժշտություն | Իրվինգ Բեռլին |
Մոնտաժ | William Hamilton? |
Պատմվածքի վայր | Լոնդոն և Վենետիկ |
Կինոընկերություն | RKO Pictures |
Տևողություն | 101 րոպե |
Բյուջե | 609 000 $ |
![]() |
«Ցիլինդր» (անգլ.՝ Top Hat), երաժշտական կատակերգություն, որը նկարահանվել է 1935 թվականին՝ ռեժիսոր Մարկ Սենդրիչի կողմից։ Այն Ֆրեդ Ասթերի և Ջինջեր Ռոջերսի չորրորդ համատեղ ֆիլմն է, որտեղ նրանք կատարել են գլխավոր դերերը[6]։ 1990 թվականին Կոնգրեսի գրադարանը «Ցիլինդր» ֆիլմը ներառեց Ֆիլմերի ազգային գրանցամատյանում։ ԽՍՀՄ-ում ֆիլմը երբեք չի ցուցադրվել։
Ֆիլմում առաջին անգամ հնչել է հանրահայտ «Cheek to cheek» երգը, որը դարձել է ամերիկյան կինեմատոգրաֆի միջպատերազմյան խորհրդանիշներից մեկը։ Այս երգի դրվագը բազմիցս մեջբերվել է հետագա կինոնկարներում, այդ թվում՝ «Կահիրեի ծիրանագույն վարդը» (1985) և «Կանաչ մղոն» (1999) ֆիլմերում։
Ֆիլմի անվանումը տրվել է Ֆրեդ Ասթերի գլխավոր պարային համարներից մեկով[6]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ից երգիչ և պարող Ջերի Թրևերսը ժամանում է Լոնդոն՝ մասնակցելու շոուին, որի պրոդյուսերը Հորես Հարդվիկն է։ Կանգ առնելով մի հարուստ հյուրանոցում, մի գիշեր Ջերին ծանոթին ցույց է տալիս իր նոր համարը չեչոտկայի կատարման համար։ Պարողի ձայները արթնացնում են գեղեցկուհի Դեյլ Թրեմոնին, որը մնում էր հյուրանոցի ներքևի հարկում։ Զայրացած Դեյլը վազում է Ջերիի սենյակ սկանդալ սարքելու համար, բայց երբ նրանք հանդիպում են ու նայում միմյանց, սեր է ծնվում։ Բայց իրավիճակը ծայրաստիճան բարդացավ նրանով, որ Դեյլը շփոթեց Ջերիին նույն Հորես Հարդվիկի հետ, որը պարզվեց, նրա ընկեր Մեդջի ամուսինն էր։ Այժմ Ջերին պետք է ամեն կերպ ապացուցի իր սիրելիին, որ նա իրականում այն մարդն է, ով հավակնում է լինել։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Ֆրեդ Ասթեր | Ջերի Թրևերս |
Ջինջեր Ռոջերս | Դեյլ Թրեմոն |
Էդվարդ Էվերեթ Հորտոն | Հորես Հարդվիկ |
Էրիկ Ռոդս | Ալբերտո Բեդդինի |
Էրիկ Բլոր | Բեյթս |
Հելեն Բրոդերիկ | Մեդջ Հարդվի |
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Անուն | Արդյունք |
---|---|---|---|---|
1936 | Օսկար | Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք | Քերոլ Քլարկ, Վան Նեսթ Պոլգլաս | Առաջադրված |
Լավագույն պարուսույց | Հերմես Պան | Առաջադրված | ||
Լավագույն երգ | Իրվինգ Բեռլին | Առաջադրված | ||
Տարվա լավագույն ֆիլմ | RKO Radio Pictures | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0027125/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=441.html
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 http://www.cinematografo.it/cinedatabase/film/cappello-a-cilindro/2288/
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 http://www.imdb.com/title/tt0027125/fullcredits
- ↑ 6,0 6,1 P. K. Hanson Top Hat // International Dictionary of Films and Filmmakers / под. ред Tom Pendergast, Sara Pendergast. — 4-е. — USA: St. James Press, 2000. — Т. 1. — С. 1226. — ISBN 1-55862-449-X
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիլինդր (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1930-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1935 ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան երաժշտական ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- 1930-ականների անգլերեն ֆիլմեր