Ցիանուրաթթու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցիանուրաթթու, ցիանական թթվի և իզոցիանական թթվի ցիկլային տրիմերը։ Անգույն բյուրեղներ են․ լուծվում են տաք ջրում և սպիրտում։ Տաքացնելիս (150 °C) քայքայվում են։ Ալկալիների հետառաջացնոմ են աղեր։ Կարևոր են ցիանուրաթթվի եռամիդը՝ մելամինը և քլորանհիդրիդը՝ ցիանուրքլորիդ, որոնք օգտագործվում են մելամին-մրջնալդեհիդային խեժերի, սպիտակեցնող և ախտահանող միջոցների, ազոներկանյութերի արտադրության համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 155