Jump to content

Ցզյուցյուան տիեզերակայան

Ցզյուցյուան տիեզերակայան
ՏեսակՏիեզերակայան, PLA unit? և satellite launch center?
Երկիր Չինաստան
ՏեղագրությունEjin Banner?
40°58′03″N 100°16′43″E / 40.9675°N 100.27861111111°E / 40.9675; 100.27861111111
Ցզյուցյուան տիեզերակայան (Չինաստան)
Ցզյուցյուան տիեզերակայան (Չինաստան)
Ցզյուցյուան տիեզերակայան, Չինաստան
 Jiuquan Satellite Launch Center Վիքիպահեստում

Ցզյուցյուան տիեզերակայան (չին․՝ 酒泉卫星发射中心, նախկին անվանումը՝ Չանչենձե), չինական տիեզերակայան, որը գործում է 1958 թվականից։ Այն գտնվում է Բադին-Ջարան անապատի եզրին՝ Հեյհե գետի ստորին հոսանքում, Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի Ալաշան այմակի Էձին-Ցի հոշունում։ Տիեզերակայանն իր անունը ստացել է Գանսու նահանգի Ցզյուցյուան քաղաքային օկրուգի անունից, որը գտնվում է դրանից 100 կմ հեռավորության վրա։

Չինաստանի ամենախոշոր տիեզերակայանն է (մինչև 1984 թվականը՝ միակը)։ Միակ տիեզերակայանն է, որն օգտագործվում է ազգային մարդատար տիեզերագնացության ծրագրի համար։ Այստեղից իրականացվում են նաև ռազմական հրթիռների արձակումներ։ Տիեզերակայանին կից ռազմաբազայի տարածքը կազմում է 2800 կմ²։

Տիեզերակայանում գործում են երեք արձակման համալիրներ՝

  • չօգտագործվող համալիր՝ երեք մեկնարկային հարթակներով - «Չանչժեն» -1, -2 կրող հրթիռների և ռազմական հրթիռների համար
  • չօգտագործվող համալիր՝ երկու մեկնարկային հարթակներով - ռազմական հրթիռների համար
  • գործող համալիր՝ երկու մեկնարկային հարթակներով - «Չանչժեն» -2, -4 կրող հրթիռների և «Չանչժեն-2F» տիեզերագնացով տիեզերանավերի համար։ «Չանչժեն-2F»-ի համար կառուցվել է երկրում առաջին ուղղահայաց հավաքմամբ մոնտաժա-փորձարկման շենքը և համապատասխան փոխադրիչ համակարգը։

Իրադարձությունների ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ցզյուցյուան տիեզերակայանը բացվել է 1958 թվականի հոկտեմբերի 20-ին։
  • 1960 թվականի սեպտեմբերին տիեզերակայանից հաջողությամբ արձակվել է խորհրդային արտադրության առաջին կարճ հեռահարության հրթիռը։
  • 1960 թվականի նոյեմբերի 5-ին հաջողությամբ իրականացվել է չինական արտադրության առաջին «Դունֆեն-1» հրթիռի արձակումը։
  • 1966 թվականի հոկտեմբերին հաջողությամբ կատարվել է միջուկային մարտագլխիկ կրող հրթիռի փորձնական արձակում։
  • 1969 թվականի նոյեմբերի 16-ին արբանյակի արձակման առաջին անհաջող փորձը։
  • 1970 թվականի ապրիլի 24-ին Չինաստանի առաջին արհեստական արբանյակի՝ «Դունֆան Խուն-1»-ի հաջող արձակում, որի արդյունքում Չինաստանը դարձել է աշխարհի 5-րդ և Ասիայի 2-րդ (Ճապոնիայից հետո) տիեզերական երկիրը։
  • 1974 թվականի նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել FSW հեռազննում կատարող վերադարձող արբանյակի արձակման առաջին անհաջող փորձը։
  • 1975 թվականի նոյեմբերի 26-ին հաջողությամբ արձակվել է առաջին FSW (բառացի՝ «վերադարձող արբանյակ») արբանյակը, որը կատարել է կոշտ վայրէջք։
  • 1976 թվականի դեկտեմբերի 7-ին FSW արբանյակը առաջին անգամ իրականացրել է լիովին հաջող թռիչք․ այս երկու թռիչքներով Չինաստանը դարձել է վերադարձող արբանյակներ ունեցող աշխարհի 3-րդ երկիրը։
  • 1978 թվականի դեկտեմբերին (կամ 1979 թվականի հունվար) տեղի է ունեցել տիեզերագնացով առաջին FSW-ի ենթադրյալ անհաջող արձակում։
  • 1980 թվականի մայիսին արձակվել է առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։
  • 1981 թվականի սեպտեմբերին մեկ հրթիռով ուղեծիր է դուրս բերվել 3 արհեստական արբանյակ, ինչով Չինաստանը ձեռք է բերել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ անջատվող մարտագլխիկների տեխնոլոգիա (Բազմակի մարտագլխիկ՝ անկախ նշանառվող պարկուճներով)։
  • 1987 թվականի օգոստոսին տեղի է ունեցել առաջին կոմերցիոն արձակումը օտարերկրյա արբանյակի։
  • 1999 թվականի նոյեմբերի 20-ին արձակվել է առաջին անօդաչու «Շենչժոու-1» տիեզերանավը։
  • 2003 թվականի հոկտեմբերի 15-ին «Շենչժոու» տիեզերանավն առաջին անգամ թռիչք է իրականացրել տայկոնավտով, և Չինաստանը դարձել է տիեզերագնացով տիեզերանավերով աշխարհի 3-րդ տիեզերական երկիր։
  • 2007 թվականի հունվարի 11-ին արձակված հրթիռով խոցվել է հին չինական արբանյակ, ինչով ցուցադրվել է, որ Չնաստանը տիրապետում է հակաարբանյակային հրթիռների տեխնոլոգիային։
  • 2016 թվականի հունիսի 29-ին հաջողությամբ արձակվել և ուղեծիր է դուրս բերվել «Շիցզյան-16-02» արբանյակը, որը նախատեսված է տիեզերական միջավայրի ուսումնասիրման և տեխնիկական փորձերի համար[1]։
  • 2023 թվականին աշխարհում առաջին անգամ մեթանով և հեղուկ թթվածնով աշխատող կրող հրթիռը («Չժուցյուե-2») հաջողությամբ փորձնական բեռը (2023-097A) դուրս է բերել արեգակնասինքրոն ուղեծիր[2][3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «В Китае успешно запущен спутник "Шицзянь-16-02"». Синьхуа. 2016-06-29. Արխիվացված օրիգինալից 2016-07-07-ին. Վերցված է 2016-06-29-ին.
  2. В мировой метановой гонке за космос в лидеры вышел Китай Արխիվացված է Հուլիս 15, 2023 Wayback Machine-ի միջոցով: — Российская газета
  3. «Китайский стартап LandSpace опередил SpaceX, совершив первый в мире успешный запуск метановой ракеты». Արխիվացված օրիգինալից 2023-07-15-ին. Վերցված է 2023-07-15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցզյուցյուան տիեզերակայան» հոդվածին։