Ցեֆիքսիմ
![]() | |
Նույնացուցիչներ | |
CAS համար | 79350-37-1 |
PubChem CID | 5362065 |
DrugBank | 00671 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.119.331 ![]() |
Ցեֆիքսիմը հակաբիոտիկ է, որն օգտագործվում է բազմաթիվ բակտերիալ ինֆեկցիաների բուժման համար[1]։ Այն կիրառվում է միջին ականջի, կոկորդի, միզային ուղիների ինֆեկցիաների, թոքաբորբի, գոնոռեայի և Լայմի հիվանդության բուժման համար[1]։ ԱՄՆ-ում գոնոռեայի բուժման համար այն երկրորդ գծի դեղորայք է հանդիսանում[1]։ Ընդունման ձևը՝ օրալ[1]։
Հաճախ հանդիպող կողմնակի էֆեկտներն են լուծը, որովայնի ցավը և սրտխառնոցը[1]։ Լուրջ կողմնակի էֆեկտներ են ալերգիկ ռեակցիան և Clostridium difficile ով հարուցված փորլուծությունը [1]։ Խորհուրդ չի տրվում այն անձանց, ովքեր նախկինում ունեցել են ալերգիա պենիցիլինի նկատմամբ[2]։ Կարելի է օգտագործել հղիության ժամանակ, քանի որ չկան բացահայտված վտանգներ[3]։ Ցեֆիքսիմը ցեֆալոսպերինների երրորդ սերնդի ներկայացուցիչ է[1]։ Այն ազդում է բակտերիալ բջջապատի վրա՝ բերելով բակտերիալ բջջի մահվան[1]։
Ցեֆիքսիմը սինթեզվել է 1979 թվականին, իսկ բժշկական պրակտիկայում օգտագործվել է 1989 թվականին ԱՄՆ-ում[1][4]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում է, որում ներառված են առողջապահության ոլորտում կիրառվող ամենաէֆեկտիվ և ապահով դեղորայքները[5]։ ԱՄՆ-ում՝ որպես ջեներիկ դեղամիջոց, հասանելի չէ[6]։ Ամբողջ աշխարհում մեկ դեղաչափի մեծածախ արժեքը կազմում է 0.26-2.09$ դոլլար[7]։ ԱՄՆ-ում բուժման մեկ կուրսի արժեքը տատանվում է 100-200$ դոլլարի սահմաններում՝ ըստ 2015 թվականի տվյալների[6]։
Օգտագործումը բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեֆիքսիմն օգտագործվում է հետևյալ ինֆեկցիոն հիվանդությունների բուժման համար.
Ականջ. Haemophilus influenzae, Moraxella catarrhalis, Streptococcus pyogenes բակտերիաներով հարուցված օտիտ։
Սինուսներ. սինուսիտներ։
Կոկորդ. Նշիկաբորբ, Ստրեպտակոկային ֆարինգիտ(Streptococcus pyogenes)։
Կրծքավանդակ և թոքեր. Բրոնխիտ, Ստրեպտակոկով և Հեմոֆիլիայի ցուպիկով հարուցված թոքաբորբ։
Այն նաև օգտագործվում է որովայնային տիֆի բուժման համար[8]։
Զգայունության սպեկտրը
Ցեֆիքսիմը լայն սպեկտրի ցեֆալոսպորինային հակաբիոտիկ է և հաճախ օգտագործվում է ականջի, միզուղիների և վերին շնչառական ուղիների բակտերիալ ինֆեկցիաների բուժման համար։ Բերված են մի քանի միկրոօրգանիզմների բուժման համար պահանջվող նվազագույն թերապևտիկ դեղաչափերը։
- Escherichia coli։ 0.015 µg/mL – 4 µg/mL
- Haemophilus influenzae։ ≤0.004 µg/mL – >4 µg/mL
- Proteus mirabilis։ ≤0.008 µg/mL – 0.06 µg/mL
Ազդման մեխանիզմը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեֆիքսիմն արգելակում է բակտերիալ բջջապատի սինթեզը։ Այն կապվում է Պենիցիլին կապող սպիտակուցի հետ, որն արգելակում է բակտերիալ բջջապատի կազմի մեջ մտնող պեպտիդոգլիկանի սինթեզի վերջին փուլը՝ բերելով բջջի մահվան։
Ներծծումը
Մարսողական ուղուց ներծծվում է ընդամենը 40-50%ը։ Ներծծումը կարող է դանդաղել, եթե դեղն ընդունվում է սննդի հետ միասին։ Պեր օրալ սուսպենզիայի առավելագույն կոնցենտրացիան 25-50%-ով ավելի բարձր է, քան պեր օրալ պատիճի[9]։
Արտազատումը
Դեղի կոնցենտրացիայի մեծ մասն արտազատվում է լեղու և մեզի միջոցով։ Այն կարող է անցնել ընկերքային պատնեշով և նրա սպիտակուց կապելու ունակությունը 65% է։
Միշտ նախապես ավելի լավ է կատարել բակտերաբանական ցանքս, որոշել բակտերիայի հակաբիրոտիկազգայունությունը և հաշվի առնել մակրոօրգանիզմի զգայունությունը ցեֆիքսիմի հանդեպ։
Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեֆիքսիմը հակացուցված է նշանակել այն պացիենտներին, ովքեր ունեն ալերգիա ցեֆալոսպորինային շարքի հակաբիոտիկների նկատմամբ։ Ցեֆիքսիմը 3րդ սերնդի ցեֆալոսպորին է և հակացուցված է այն պացիենտներին, ովքեր ունեն իսկական պենիցիլինային ալերգիա[10]։
Կողմնակի էֆեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կողմնակի էֆեկտներն են դիարեան, դիսպեպսիան, սրտխառնոցը և փսխումը։ Կարող են դիտվել գերզգայունության ռեակցիաներ մաշկի կարմրության, եղնջացանի և Սթիվեն-Ջոնսոնի համախտանիշի ձևով։ Չնայած նրան, որ թրոմբոցիտոպենիան դիտվում է կողմնակի էֆեկտ շատ ցեֆալոսպորինների մոտ, Ցեֆիքսիմի դեպքում այն չի նշվում։ Ցեֆիքսիմի գերդոզավորման բուժման համար չկա սպեցիֆիկ հակաթույն։ Կարելի է կատարել ստամոքսի լվացում։ Դիալիզ կատարելն արդարացված չէ, քանի որ չի հեռացնում Ցեֆիքսիմի զգալի քանակներ։
Դեղի փոխազդեցությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալկոհոլ - Ալկոհոլի և Ցեֆիքսիմի միջև կարող է դիտվել ոչ մեծ փոխազդեցություն[11]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 2003թվ.-ը Ցեֆիքսիմը ԱՄՆ-ում վաճառվել է Սուպրաքս 125 վաճառքային անվան տակ, որից հետո Wyeth դեղագործական կազմակերպության արտոնագրի ժամկետն ավարտվել է։
Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեֆիքսիմը աշխարհում վաճառվել է տարբեր վաճառքային անվանումներով։ Օրինակ՝ Տաքսիմ օ, Տեքսիտ, Ցեֆ-3, Դենվար, 3-Ց, Ցեֆիմ, Մագնետտ, Օրոկեն, Օֆիկեն, Ֆիքս-Ա և Զիֆի[12][13]։ Հնդկաստանում այն վաճառվել է Զիֆի 200 վաճառքային անվանումով և հաճախ կեղծվել է[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Cefixime»։ The American Society of Health—System Pharmacists։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 27, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ WHO Model Formulary 2008։ World Health Organization։ 2009։ էջ 107։ ISBN 9789241547659։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ «Cefixime (Suprax) Use During Pregnancy»։ www.drugs.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին
- ↑ Fischer Jnos, Ganellin C. Robin (2006)։ Analogue-based Drug Discovery (անգլերեն)։ John Wiley & Sons։ էջ 495։ ISBN 9783527607495
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ 6,0 6,1 Hamilton Richart (2015)։ Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition։ Jones & Bartlett Learning։ էջ 86։ ISBN 9781284057560
- ↑ «Cefixime»։ International Drug Price Indicator Guide։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ «Mechanism of Therapeutic Effectiveness of Cefixime against Typhoid Fever»։ Antimicrobial Agents and Chemotherapy։ September 2001։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 2, 2015-ին։ Վերցված է ապրիլի 7, 2016
- ↑ «SUPRAX Package Insert»։ Lupin Pharmaceuticals, Inc.։ March 2013։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 23, 2015-ին։ Վերցված է ապրիլի 7, 2016
- ↑ http://www.cks.nhs.uk/gonorrhoea/prescribing_information/prescribing_information/cephalosporins_ceftriaxone_or_cefixime(չաշխատող հղում)
- ↑ Choices N. H. S.։ «Medicines information links»։ www.nhs.uk։ NHS Choices։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 11, 2015-ին։ Վերցված է օգոստոսի 22, 2016
- ↑ «Cefixime - Drugs.com»։ www.drugs.com։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 30, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 10, 2016
- ↑ «FDC - Products - Formulations»։ fdcindia.com։ Վերցված է 2018-05-02
- ↑ «Fake drugs: the global industry putting your life at risk»։ Mosaic։ հոկտեմբերի 30, 2018։ Վերցված է դեկտեմբերի 13, 2018