Ցեյլոնյան թեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ցեյլոնյան թեյ
SL NuwaraEDistrict asv2020-01 img01 Labukele tea field.jpg
Տեսակaspect in a geographic region?
Ենթատեսակթեյ
Commons-logo.svg Tea plantations in Sri Lanka Վիքիպահեստում

Ցեյլոնյան թեյ կոչվում է թեյը, որը աճեցվում է Շրի Լանկա կղզում, որը նախկինում կոչվում էր Ցեյլոն։

Շրի Լանկան թեյի արտադրությամբ աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում՝ Չինաստանից և Հնդկաստանից հետո և հանդիսանում է համաշխարհային շուկայի խոշորագույն արտահանողներից մեկը՝ համաշխարհային արտահանման 23% մասնաբաժնով[1]։ Շրի Լանկայում արտադրվող թեյի հիմնական մասը բաժին է ընկնում սև և կանաչ թեյերին։ Սպիտակ թեյ, Ուլուն և այլ սորտեր գրեթե չեն արտադրվում։ Ցեյլոնում թեյերի արդյունաբերական աճեցումը սկսվել է Ջեյմս Թեյլորի կողմից 1867 թվականին։ Մինչ օրս թեյի արտադրությունը հանդիսանում է Շրի Լանկայի տնտեսության առանցքային ճյուղերից մեկը։ Թեյի արտահանումը գնահատվում է երկրի ամբողջ արտահանման 15 տոկոսը[1]։ Ցեյլոնյան թեյը հիմնականում ներկայացված է փոքր և միջին բարձրությունների վրա աճեցված միատարր, միջին որակի թեյերով։ Բարձր դասի թեյեր աճեցվում են փոքր քանակությամբ․ տնկարկներում, որոնք գտնվում են կղզու հարավային մասի բարձրադիր գոտում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլանդական գաղութացման ընթացքում կղզում սկսել են աճցնել դարչին։ Ավելի ուշ՝ բրիտանական շրջանում, դարչինի աճեցման համար հայտարարվել էր Բրիտանական արևելահնդկական ընկերության մենաշնորհը։ Սակայն Մեծ Բրիտանիայում 1830-ական թվականների տնտեսական անկումն անդրադարձել է նաև դարչնի տնկարկների վրա և դրանցից անշահավետության պատճառով որոշվել է հրաժարվել։ Կղզում աճեցվող հիմնական կուլտուրան դարձել էսուրճը։ Եվրոպական շուկայում սուրճի մեծ պահանջարկի և բարձր գնի արդյունքում արդեն 1840 թվականին սուրճի արտադրությունը հասել է զգալի ծաղկման։ 1869 թվականին սուրճի արդյունաբերությունը դեռ ծաղկում էր, բայց դրանից կարճ ժամանակ անց hemileia vastatrix սնկային վարակը ոչնչացրել է Ցեյլոնի սուրճի բոլոր տնկարկները։

Թեյի աճեցում բրիտանական գաղութային շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու վրա թեյ աճեցնելու առաջին պլանտատորներից մեկը եղել է Ջեյմս Թեյլորը։ Նա թեյի առաջին մատակարարումը Լոնդոն կազմակերպել է 1891 թվականին։ Առաջին խմբաքանակը վաճառվել է 25 ֆունտ ստեռլինգով և 10 շիլինգով՝ մեկ ֆունտի դիմաց։ Դրանից մեկ տարի առաջ Մեծ Բրիտանիայի խոշոր ձեռնարկատեր Թոմաս Լիպտոնը հետաքրքրվել էր ցեյլոնյան թեյի արդյունաբերությամբ և այնտեղ մեկնելով դրա զարգացման հենց սկզբում՝ ցածր գնով գնել էր մի քանի տնկարկ, որպեսզի կարողանա անմիջական թեյ մատակարարել իր խանութներին՝ տնտեսելով միջնորդների ծառայությունների վրա։ Արդյունքում թեյը նրա համար ավելի էժան է արժեցել, և նա կարողացել է հաջողությամբ մրցակցել այլ տարածաշրջաններից թեյ վաճառող խանութների հետ։ Լիպտոնը իր թեյի լայնածավալ գովազդային արշավ է անցկացրել և այն վաճառել է 1 շիլինգ և 7 պենս մեկ ֆունտով, մինչդեռ Անգլիայում թեյի միջին գինը 3 շիլինգ էր։ Դա նրան հնարավորություն է տվել կարճ ժամանակում թեյի շուկայում զբաղեցնել մեծ տեղ։ Բրիտանական թագին մատուցած ծառայությունների համար թագուհի Վիկտորիան նրան պարգևատրել է ասպետական տիտղոսով։ Ավելի ուշ Լիպտոնը թեյի առևտուր է ծավալել նաև Միացյալ Նահանգներում։ Հսկայական գովազդային վահանակները երկար ժամանակ վեր են խոյացել Նյու Յորքի նավահանգստում գտնվող Լիպտոնի պահեստների վրա։

Եթե 1875 թվականին կղզու թեյի տնկարկների մակերեսը կազմել է հազար ակր, ապա 1895 թվականին դրանք արդեն զբաղեցրել են 300 հազար ակր և շարունակել են ընդլայնվել[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Role of tea in development in Sri Lanka» Archived 2008-10-06 at the Wayback Machine. — Социальная и экономическая комиссия ООН по азиатскому и тихоокеанскому регионам.
  2. В. В. Похлёбкин. Чай, его история, свойства и употребление.
  3. Владимир Семёнов. Приглашение к чаю. Изд. «Олма-Пресс», Москва, 2002. С. 38—40