Ցեմենտային կլինկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ցեմենտային կլինկեր

Կլինկեր (ցեմենտի արդյունաբերության մեջ), ցեմենտի արտադրության միջանկյալ արտադրանք:

Առաջինն ստացել է ֆրանսիացի Լուի Վիկը 1817 թվականին:

Ցեմենտի արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրաքարից (մոտ 75%) և կավից (մոտ 25%) կամ այլ նման համախառն բաղադրության և բավարար ակտիվության նյութերից ստացված խառնուրդը մինչև 1450 °C ջերմաստիճան տաքացնելու ժամանակ տեղի է ունենում մասնակի հալում և ձևավորվում են կլինկերի հատիկները: Ցեմենտի արտադրության համար կլինկերը խառնվում է գիպսի մի քանի տոկոսի հետ (մոտ 5%, որը կախված է գիպսի որակից և կլինկերում SO3-ի պարունակությունից) և նուրբ աղացվում է: Գիպսը վերահսկում է պնդանալու արագությունը․ այն կարող է մասամբ փոխարինվել կալցիումի սուլֆատի այլ ձևերով: Որոշ տեխնիկական պայմաններ թույլ են տալիս աղալու ընթացքում այլ նյութերի ավելացնել: Տիպիկ կլինկերն ունի մոտավորապես այսպիսի կազմություն՝ 67% CaO, 22 % SiO2, 5% Al2O3, 3% Fe2O3 և 3% այլ բաղադրիչներ:

Կլինկերի չորս գլխավոր ֆազեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանում է բոլոր սովորական ցեմենտային կլինկերների առավել կարևոր բաղադրիչը, դրա պարունակությունը կազմում է 50-70%: Սա եռակալցիում սիլիկատ է՝ 3СаO*SiО2 (կրճատ՝ C3S), որի բաղադրությունն ու կառուցվածքը ձևափոխվում են ցանցում օտար իոնների տեղադրման հաշվին, հատկապես Mg2+, Аl3+ и Fе3+: Ալիտը համեմատաբար արագ է ռեակցիայի մեջ մտնում ջրի հետ, և նորմալ ցեմենտներում բոլոր ֆազերից առավել մեծ դերն է խաղում ամրության զարգացման մեջ. 28-օրյա ամրության համար այս ֆազի ներդրումը հատկապես կարևոր է։

Բելիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելիտի պարունակությունը նորմալ ցեմենտային կլինկերների համար կազմում է 15-30%: Սա երկկալցիում սիլիկատ է՝ 2СаO*SiО2 (C2S), որը ձևափոխված է օտարերկրյա իոնների ներմուծմամբ և սովորաբար ամբողջությամբ կամ մեծ մասամբ ներառված β-ձևափոխման տեսքով: Բելիտը դանդաղորեն ռեակցիայի մեջ է մտնում ջրի հետ, այսպիսով թույլ ազդելով ամրության վրա առաջին 28 օրվա ընթացքում, սակայն էականորեն մեծացնում է ամրությունը հետագայում: Մեկ տարի անց նույն պայմաններում մաքուր ալիտի և մաքուր բելիտի ամրությունը համարյա նույնն են:

Ալյումինատային ֆազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյումինային ֆազի պարունակությունը 5-10% է սովորական ցեմենտային կլինկերների համար: Սա եռակալցիում ալյումինատ է՝ 3СаO*Al2O3, որը զգալիորեն փոփոխված է ըստ բաղադրության և երբեմն էլկառուցվածքի՝ օտար իոնների հաշվին, հատկապես Si4+, Fe3+, Nа+ и К+։ Ալյումինատային ֆազն արագ ռեակցիայի մեջ է մտնում ջրի հետ և կարող է անսպասելիորեն արագ պնդացում առաջացնել, եթե չի ավելացվել պնդացումը հսկող ռեագենտ, սովորաբար գիպս:

Ալյումինաֆերիտային ֆազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերիտային ֆազը (CaAlFe) կազմում է սովորական ցեմենտային կլինկերի 5-15%-ը: Սա քառակալցիում ալյումոֆերիտ է՝ 4CaO*Al2O3*Fe2O3, որի բաղադրությունը զգալիորեն տարբերվում է Al/Fe հարաբերակցության փոփոխության և կառուցվածքում օտար իոնների տեղադրման ժամանակ: Արագությունը, որով ֆերիտային ֆազը ռեակցիայի մեջ է մտնում ջրի հետ, կարող է որոշակիորեն տարբեր լինել բաղադրության կամ այլ բնութագրերի տարբերությունների հետ կապված, սակայն, որպես կանոն, այն բարձր է նախնական ժամանակահատվածում և հանդիսանում է միջանկյալ ավելի ուշ ժամանակահատվածում ալիտի և բելիտի համար արագությունների միջև:

Կլինկերում սովորաբար առկա են փոքր քանակությամբ մի քանի այլ ֆազեր, ինչպիսիք են հիմնային սուլֆատները և կալցիումի օքսիդը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]