Սուլավեսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ցելեբես Սուլավեսիից)
Սուլավեսի
Maitumcoastal.jpg
Տեսակծով
ԵրկիրFlag of Indonesia.svg Ինդոնեզիա
Խորություն6200 մետր
Մակերես280 000 կմ²
Մասն էԽաղաղ օվկիանոս
Ավազանի երկիրFlag of Indonesia.svg Ինդոնեզիա
Լիճ հոսող գետMindanao River?, Kalabakan River? և Sungai Kalumpang?
Map
Map

Սուլավեսի (Sulawesi), Ցելեբես (Celebes), կղզի Մալայան կղզեխմբում, Ինդոնեզիայի տարածքում։

Տարածությունը 170 հզ․ կմ2 է։ Կազմված է գրանիտներից, գնեյսներից, մեզոզոյան կրաքարերից, նստվածքային և հրաբխային ապարներից։ Ափերը առավելապես զառիթափ են, նրանց երկարությամբ տեղ-տեղ զարգացած են կորալային խութերը։ Գերակշռում են լեռները, կան գործող հրաբուխներ։ Հաճախակի են երկրաշարժերը։ Կլիման մերձհասարակածային է, մուսսոնային, հյուսիսում՝ հասարակածային։ Գետերը կարճ են, արագահոս։ Շատ կան լճեր։ Տարածված են հասարակածային անտառները, թփուտային մացառուտներն ու սավաննաները։ Կենդանական աշխարհը բնութագրվում է հնդկա-մալայական և ավստրալիական տեսակների բարդ համակցությամբ և էնդեմիկների մասնակցությամբ։ Օգտակար հանածոներից կան նիկել, երկաթ, թանկարժեք մետաղներ։ Հիմնական նավահանգիստներն են Ուջունգպանդանգը, Մանադոն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 184 CC BY-SA icon 80x15.png