Jump to content

Ցատկոտող Ջոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցատկոտող Ջոն
Ենթատեսակսննդամթերք
Առաջացման երկիր ԱՄՆ
Հիմնականսոխ, Բեկոն և B. oleracea?
 Hoppin' John Վիքիպահեստում

«Ցատկոտող Ջոն» (անգլ.՝ hoppin' John), ԱՄՆ հարավային նահանգների ավանդական խոհանոցի ուտեստ[1], պատրաստվում է վիգնայից, բրնձից, կտրտած սոխից ու բեկոնի շերտերից և համեմվում կծու պղպեղով, աղով և սխտորով[2]։

«Ցատկոտող Ջոնի» պատմությունն սկսվում է ԱՄՆ-ում ստրկատիրության ժամանակներից։ Նրա հիմնական բաղադրիչը՝ վիգնան, այն ժամանակ լայնորեն տարածված էր Արևմտյան Աֆրիկայում[3][4]։ Այդ պատճառով դրա հիման վրա ստեղծվող ուտեստը հասանելի էր Կոնգոյից ԱՄՆ բերված ստրուկներին[5]։ Կան նաև վարկածներ, որոնց համաձայն՝ ուտեստը հայտնվել է Սենեգալի և Նիգերիայի մուսուլմանների շնորհիվ, որոնք պատրաստել են այն ապխտած տավարի մսով կամ հնդկացի-սեմինոլների շնորհիվ[6]։

Ուտեստի անվան ծագման վերաբերյալ ստույգ տվյալներ չկան։ Ըստ մի վարկածի՝ այն ծագում է pois pigeons (աղավնու ոլոռ) ֆրանսիական բառակապակցությունից, ըստ այլ տարբերակի՝ հինդիով bahatta kachang բառակապակցությունից, որը նշանակում էր ոլոռ[7]։

«Ցատկոտող Ջոն» ուտեստն ընդունված է ուտել հունվարի 1-ին։ Ենթադրվում է, որ ուտեստը նպաստում է հարստությանը և հաջողությանը նոր տարում[8][9][10]։ Հատիկները խորհրդանշում են մետաղադրամներ, կանաչին՝ դոլարային թղթադրամներ[8], իսկ ուտեստի հետ մատուցվող եգիպտացորենի հացը՝ ոսկին[11]։ «Ցատկոտող Ջոնի» մնացորդները կոչվում են «ցատկող Ջեննի» (անգլ.՝ skippin' Jenny) և խորհրդանշում են տանտերերի խնայողությունը. մնացորդներն ուտելը, ըստ հավատալիքների, ավելի հավանական է դարձնում ընթացիկ տարում հարստանալը[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The New Encyclopedia of Southern Culture, 2009, էջ 226
  2. Herbert C. Covey, Dwight Eisnach, 2009, էջ 85
  3. «Vigna unguiculata» (անգլերեն). tropicalforages.info. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  4. Herbert C. Covey, Dwight Eisnach, 2009
  5. Dosier S. Civil War Cooking: The Confederacy. — Blue Earth Books: Exploring History Through Simple Recipes Series. — Capstone, 2000. — P. 26. — 31 p. ISBN 0736803505
  6. James E. McWilliams, 2007, էջ 131—132
  7. James E. McWilliams, 2007, էջ 132
  8. 1 2 Herbert C. Covey, Dwight Eisnach, 2009, էջ 84
  9. Chesman, A. (1998). 366 Delicious Ways to Cook Rice, Beans, and Grains. New York: Plume. էջ 51. ISBN 978-0-452-27654-3.
  10. The New Encyclopedia of Southern Culture, 2009, էջ 264
  11. Albala K. Beans: A History. — Berg, 2007. — 256 p. ISBN 0857850784
  12. Vann M. «Beyond Black-Eyed Peas: New Year's good-luck foods» (անգլերեն). The Austin Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]