Ցանցային քարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NIC ցանցային քարտ

Համակարգիչները ցանցին միանում են ցանցային քարտերի (NIC Network Interface Cards), Ցանցային ինտերֆեյս քարտ, սարք որի միջոցով համակարգիչը միանում է ցանցին։ Համակարգիչների համագործակցության էությունը այն է, որ մի համակարգիչը պահանջում է մուտք մի այլ համակրգչի կամ սերվերի լոկալ ռեսուրսների համար։

Ethernet NICs օգտագործվում են լարային կապի համար, WLAN (Wireless Local Area Network) NICs օգտագործվում են անլար կապի համար։ Վերջնական օգտագործողի սարքավորումը կարող է ներառել և մեկ և երկու տիպի NICs եր։ Ցանցային տպիչները որպես օրինակ կարող են ունենալ Ethernet NIC այդ պատճառով պետք է ցանցին միանալ օգտագործելով Ethernet մալուխ։ Մյուս սարքավորումները ինչպես օրինակ խելախոսներ, տաբլետները կարող են պարունակել միայն WLAN NIC և պետք է օգտագործել անլար միացում։

Բոլոր անլար սարքերը պետք է մուտք գործեն եթերային կապ անլար մուտքի կետի միջոցով, սա նշանակում է որ կարող ենք հանդիպել դանդաղ կապի իրականացման, եթե միաժամանակ մեծ թվով սարքեր մուտք գործեն ցանց։ Յուրաքանչյուր սարքավորում կարող է բաժանել կապի ուղիները իր սեփական Ethernet մալուխի միջոցով, սա կարևոր է երբ հաշվի են առնվում որոշ ծրագրեր ինչպես օնլայն խաղեր, վիդեո կոնֆերանսների ժամանակ։

Համակարգչային ցանցեր ստեղծելու համար բացի NIC քարտերից հարկավոր են ծրագրային ապահովում, որի միջոցով համակարգիչները կստանան մուտք գործելու իրավունք իրար միջև։

Կարող են նկարագրվել բազմաշերտ մոդելով՝ բաղկացած 4 շերտերից.

  • Առաջին ստորին շերտը, բաղկացած է ստանդարտ համակարգիչներից (PC), որոնք ապահովում են անհրաժեշտ խնդիրների լուծում։
  • Երկրորդ շերտը կապի գծերն են և կոմուտացիոն սարքավորումները։ Դրանք են մալուխները, փոխանջատիչները (switch) և այլն։ Դրանց ընտրությունը որոշվում է ցանցի տեխնոլոգիայի ընտրությամբ։
  • Երրորդ շերտը ծրագրային բազան է։ Ցանցերում օգտագործվող օպերացիոն համակարգերից են UNIX, Linux, Windows և այլն։ Դրանք ապահովում են ցանցային համագործակցության պարզությունը, տվյալների ապահովությունը և ցանցերի ընդլայնման հնարավորությունը։
  • Չորրորդ շերտը ցանցային կիրառական ծառայություններն են, օրինակ, տվյալների բազաները, փոստային ծառայությունները, համատեղ աշխատանքը և այլն։

Միջավայր են անվանում ցանցի ազդանշանի նյութական կրիչը։ Ժամանակակից ցանցերում օգտագործվում են հետևյալ միջավայրերը.

  • Համառանցք մալուխ՝ երկու պղնձյա հաղորդիչ է, որոնցից մեկն ացնում է կենտրոնով, իսկ երկրորդն օղակում է նրան

Օգտագործվող մալուխների ալիքային դիմադրություներն են՝ 50 Օհմ և 75 Օհմ։ Առավելագույն թույլատրելի երկարությունը մինչև 500 մ է, արագագործությունը՝ մինչև 1 Մբ/վ։ Ժամանակակից համակարգչային ցանցերում այս տիպի մալուխը հազվադեպ է կիրառվում նրա թանկության պատճառով։ Անլար միջավայր։ Այս դեպքում էլեկտրամագնիսական ալիքը տարածվում է եթերով։ Ազդանշանը հաղորդելու և ընդունելու համար կիրառվում են ալեհավաքներ, որոնք միացված են հատուկ սարքերի։ Սովորաբար ցանցն ունի մեկ կենտրոնական կետ՝ Մուտքի Կետ, որն ապահովում է կապը համակարգիչների միջև։ Այսպիսի կապը, շնորհիվ իր հարմարության և ցանցին միանալու պարզությանը, լայն կիրառություն ունի ինչպես շարժական կապում, այնպես էլ շենքում, սրճարաններում, ռեստորաններում։ Չնայած հարմարությանը՝ այսպիսի կապը լուրջ խնդիրներ ունի կապված տվյալների պաշտպանվածության և գաղտնիության հետ։ Աշխատանքային ալիքի երկարությունը մոտ 2-3 Գհց է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Andrew S.Tanenbaum.Computer Networks, 4 th edition